ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

22 ­Մարտ 1920. Ար­ցախ ապս­տամ­բե­ցաւ ա­զե­րիա­կան բռնագ­րաւ­ման սպառ­նա­լի­քին դէմ

22 Մարտ 2019

Մարտ 22ը հա­յոց յու­շա­տետ­րին մէջ կը բա­նայ ու­սա­նե­լի է­ջը ա­զե­րիա­կան բռնագ­րաւ­ման, ե­ղեռ­նա­գոր­ծու­թեան եւ հա­յա­թա­փու­մի լու­ծին դէմ Ար­ցա­խի հա­յու­թեան պատ­մա­կան ա­ռա­ջին ապս­տամ­բու­թեան։

1920 թո­ւա­կա­նի ­Մարտ 22ին, Ար­ցա­խի լեռ­նա­յին թէ դաշ­տա­յին բո­լոր շրջան­նե­րուն մէջ, հա­յու­թիւ­նը ընդ­հա­նուր ապս­տամ­բու­թեան ձեռ­նար­կեց մու­սա­ւա­թա­կան Ատր­պէյ­ճա­նի ձեռ­նար­կած բռնագ­րաւ­ման ու տի­րա­պե­տա­կան յար­ձա­կո­ղա­կա­նին դէմ։

1905ին եւ 1918ին ալ, Ար­ցա­խի տա­րած­քին, ա­րիւ­նա­լի ընդ­հա­րում­ներ ար­ձա­նագ­րո­ւած էին հա­յե­րու եւ ա­զե­րի թա­թար­նե­րու մի­ջեւ։ Եր­կու պա­րա­գա­նե­րուն ալ, ռու­սա­կան եւ թրքա­կան ծա­ւա­լա­պաշ­տա­կան ա­խոր­ժակ­նե­րը գրգռիչ դեր խա­ղա­ցած էին՝ Անդրկով­կա­սի մէջ հա­յեւ­թա­թար կե­նակ­ցու­թիւ­նը ազ­գա­մի­ջեան հա­կադ­րու­թեան, թշնա­ման­քի ու ա­րիւ­նա­հե­ղու­թեան ան­դուն­դը գլո­րե­լու ա­ռու­մով, տա­րա­ծաշր­ջա­նը բաժ­նե­լու եւ տի­րե­լու՝ մե­ծա­պե­տա­կան հա­կակշ­ռի տակ պա­հե­լու նպա­տա­կով։

Բայց 22 ­Մարտ 1920ի Ար­ցա­խի հա­յոց ընդ­հա­նուր ապս­տամ­բու­թիւ­նը ե­կաւ նոր էջ բա­նա­լու ազ­գա­մի­ջեան ընդ­հա­րում­նե­րու ա­րիւ­նա­լի այդ պատ­մու­թեան մէջ։

Ա­ռա­ջին ան­գամ ըլ­լա­լով Ատր­պէյ­ճան ա­նու­նով հիմ­նո­ւած թա­թար­նե­րու մու­սա­ւա­թա­կան պե­տու­թեան դէմ Ար­ցա­խի հա­յու­թիւ­նը զի­նեալ ապս­տամ­բու­թեան դի­մեց՝ ա­զե­րիա­կան լու­ծը թօ­թա­փե­լու եւ ան­կախ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան միա­նա­լու ո­րո­շու­մով ու հաս­տա­տա­կա­մու­թեամբ։

Այդ­պէս օ­դէն ին­կած ա­նակն­կալ ո­րո­շում մը չէր Ար­ցա­խի հա­յոց ապս­տամ­բու­թիւ­նը։ Այս­պէս կո­չո­ւած Ատրպէյ­ճա­նի ­Հան­րա­պե­տու­թեան 1918ի «ստեղծ­ման» օ­րե­րէն իսկ, մու­սա­ւա­թա­կան իշ­խա­նու­թիւն­նե­րը հե­տե­ւո­ղա­կա­նօ­րէն յա­ռաջ մղե­ցին հա­յա­պատ­կան այս երկ­րա­մա­սի տա­րած­քին հա­յոց տի­րա­կան ներ­կա­յու­թեան ազ­գագ­րա­կան քար­տէ­սը փո­խե­լու, հա­յե­րը կո­տո­րե­լով եւ հե­ռաց­նե­լով՝ հայ­կա­կան տա­րածք­նե­րը յափշ­տա­կե­լու եւ իւ­րաց­նե­լու «ազ­գա­յին մաք­րազ­տու­մի» ի­րենց քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը։

Ա­զե­րի թա­թար­նե­րու հա­յա­տեա­ցու­թիւ­նը հրահ­րե­լով եւ խու­ժան ամ­բո­խի մի­ջո­ցաւ հայ բնակ­չու­թիւ­նը խժդժու­թեանց են­թար­կե­լով՝ մու­սա­ւա­թա­կան­նե­րը քայլ առ քայլ յա­ռաջ մղե­ցին այդ քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը։ ­Հա­յե­րու դէմ պար­բե­րա­կան յար­ձա­կում­նե­րը, սպա­նու­թիւն­նե­րը եւ ա­լան-թա­լա­նը մնա­յուն կեն­սա­կեր­պի վե­րա­ծո­ւե­ցան մու­սա­ւա­թա­կան Ատր­պէյ­ճա­նի մէջ։ Եւ որ­քան մօ­տե­ցաւ խորհր­դա­յին իշ­խա­նու­թեանց Անդր­կով­կա­սին «վե­րա­տի­րա­նա­լու» պա­հը, այն­քան կա­տա­ղի դար­ձան մու­սա­ւա­թա­կան­նե­րը՝ հա­կա­հայ ի­րենց «մաք­րազ­տու­մի» քա­ղա­քա­կա­նու­թեան մէջ։

Ա­հա՛ այդ մթնո­լոր­տին մէջ, 19 ­Փետ­րո­ւար 1920ին, Ատր­պէյ­ճա­նի մու­սա­ւա­թա­կան ղե­կա­վար ­Սուլ­թա­նո­վը վերջ­նա­գիր ներ­կա­յա­ցուց Ար­ցա­խի ­Հա­յոց Ազ­գա­յին ­Խոր­հուր­դին՝ «շտապօ­րէն վերջ­նա­կան լու­ծում տա­լու Ար­ցա­խը Ատր­պէյ­ճա­նի ­Հան­րա­պե­տու­թեան ան­բա­ժա­նե­լի մա­սը ըն­դու­նե­լու հար­ցին»։

Ար­ցա­խի ­Հա­յոց Ազ­գա­յին ­Խոր­հուր­դը, 23 ­Փետ­րո­ւա­րէն մին­չեւ ­Մար­տի 4ը, գու­մա­րեց իր 8րդ ­Հա­մա­գու­մա­րը եւ ո­րո­շեց մեր­ժել ­Սուլ­թա­նո­վի վերջ­նա­գի­րը։ Ա­ւե­լի՛ն. ­Հա­մա­գու­մա­րի պաշ­տօ­նա­կան պա­տաս­խա­նը դա­տա­պար­տեց մու­սա­ւա­թա­կան իշ­խա­նու­թիւն­նե­րը, որ ա­ռանց Ար­ցա­խի հա­յու­թեան Ազ­գա­յին ­Խոր­հուր­դի հա­ւա­նու­թեան ա­զե­րի զօր­քեր մտցու­ցած էին հայ­կա­կան տա­րածք­ներ եւ ­Փետ­րո­ւար 22ին լայ­նա­ծա­ւալ խժդժու­թեանց՝ կո­տո­րած­նե­րու եւ հրկիզ­ման են­թար­կած էին ան­զէն հա­յերն ու ա­նոնց բնա­կա­վայ­րե­րը Խան­քեն­տի եւ Աս­կե­րա­նի շրջան­նե­րուն մէջ, ինչ­պէս եւ ­Շու­շի-Էվ­լախ ճա­նա­պար­հին։

Մինչ ­Սուլ­թա­նո­վի կա­ռա­վա­րու­թիւ­նը կա­տա­ղօ­րէն հա­կազ­դեց ­Հա­մա­գու­մա­րի մեր­ժո­ղա­կան պա­տաս­խա­նին եւ ան­մի­ջա­պէս պա­հան­ջեց Ազ­գա­յին ­Խոր­հուր­դին լու­ծա­րու­մը՝ իբ­րեւ ի­րա­ւա­կան եւ օ­րի­նա­կան ոչ մէկ հիմք ներ­կա­յաց­նող մարմ­նի, Ար­ցա­խի հա­յու­թեան կող­մէ ընտ­րո­ւած ներ­կա­յա­ցուց­չա­կան մար­մի­նը դի­մեց դի­ւա­նա­գի­տա­կան յա­տուկ նա­խա­ձեռ­նու­թեան.- ­Դաշ­նա­կից Ու­ժե­րու դի­ւա­նա­գի­տա­կան լիա­զօր­նե­րուն, Անդր­կով­կա­սի ե­րեք հան­րա­պե­տու­թեանց դի­ւա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րուն եւ Անդր­կով­կա­սի մէջ խորհր­դա­յին իշ­խա­նու­թեանց լիա­զօ­րի ներ­կա­յու­թեան, Ազ­գա­յին ­Խոր­հուր­դը պաշ­տօ­նա­պէս յայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խի հա­յու­թիւ­նը պի­տի պար­տա­ւո­րո­ւի ինք­նա­պաշտ­պա­նու­թեան իր օ­րի­նա­կան ի­րա­ւուն­քը զէն­քով հաս­տա­տագ­րե­լու, ե­թէ մու­սա­ւա­թա­կան իշ­խա­նու­թիւն­նե­րը շա­րու­նա­կեն ի­րենց հա­կա­հայ «ազ­գա­յին մաք­րազտում»ի քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը։

Այդ­պէ՛ս, ­Սուլ­թա­նո­վի կա­ռա­վա­րու­թեան անդր­դո­ւե­լի կա­մա­կո­րու­թեան հա­կա­դար­ձե­լով՝ 22 ­Մար­տին Ար­ցա­խի հա­յու­թիւ­նը պար­զեց ընդ­հա­նուր ապս­տամ­բու­թեան դրօ­շը։

Ա­զե­րի­նե­րը ան­շուշտ պատ­րաս­տուած էին եւ հա­յոց ապս­տամ­բա­կան ա­ռա­ջին գոր­ծո­ղու­թիւն­նե­րը ռազ­մա­դաշ­տի վրայ պար­տու­թեան մատ­նո­ւե­ցան։ ­Հե­տե­ւե­ցան լայ­նա­ծա­ւալ ա­զե­րիա­կան յար­ձա­կում­ներ։ ­Շու­շիի գլխա­ւոր մա­սը կազ­մող հայ­կա­կան թա­ղե­րը քար ու քանդ ե­ղան, հա­զա­րա­ւոր ան­զէն հա­յե­րու ա­րիւն հե­ղե­ցաւ եւ հայ­կա­կան տու­ներն ու խա­նութ­նե­րը կո­ղոպ­տո­ւե­ցան եւ կրա­կի տրո­ւե­ցան… ա­ւե­լի քան հա­զար հա­յեր ­Շու­շիի մէջ ձեր­բա­կա­լո­ւե­ցան եւ բանտ նե­տո­ւե­ցան։

Սկզբ­նա­կան այդ պար­տու­թե­նէն հե­րո­սա­կան Ար­ցա­խի հա­յու­թիւ­նը ա­րա­գօ­րէն վե­րա­կանգ­նե­ցաւ։ ­Բուռն կռիւ­ներ մղո­ւե­ցան Ար­ցա­խի ամ­բողջ տա­րած­քին եւ, հա­կա­ռակ ա­զե­րիա­կան կա­նո­նա­ւոր զօր­քի թո­ւա­կան ու ռազ­մա­կան գե­րա­զանց ու­ժին, հայ­կա­կան ու­ժե­րը կրցան ետ մղել ­Սուլ­թա­նո­վի բա­նա­կը եւ ա­զե­րի խու­ժա­նը։

Մին­չեւ Ապ­րի­լի կէ­սե­րը շա­րու­նա­կուե­ցան զի­նեալ ընդ­հա­րում­նե­րը։ ­Զան­գե­զուր գտնո­ւող Դ­րօ իր զօ­րա­մա­սե­րով հա­սաւ Ար­ցա­խի օգ­նու­թեան եւ հա­յոց ապս­տամ­բու­թիւ­նը, գո­նէ ժա­մա­նա­կա­ւո­րա­պէս, յաղ­թա­նա­կով պսա­կո­ւե­ցաւ։

Իսկ այ­սօր, վե­րան­կա­խա­ցեալ Ար­ցա­խի հա­յու­թեան հետ ողջ հա­յաշ­խար­հը կը տօ­նէ ա­զե­րիա­կան լու­ծին դէմ Ար­ցա­խի հա­յոց պատ­մա­կան ա­ռա­ջին ապս­տամ­բու­թեան տա­րե­դար­ձը։ Ար­ցա­խի եւ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեանց պե­տա­կան այ­րե­րուն հետ բո­լորս, այ­սօր, կը վե­րա­նո­րո­գենք ազ­գա­յին մեր վճռա­կա­նու­թիւ­նը, որ՝ Ատր­պէյ­ճան ոչ մէկ ի­րա­կան, ի­րա­ւա­կան կամ պատ­մա­կան հիմք ու­նի Ար­ցա­խին վրայ տի­րա­պե­տու­թեան իր լու­ծը պար­տադ­րե­լու, իսկ հայ ժո­ղո­վուր­դը բնաւ պատ­րաստ չէ «սկու­տե­ղի վրայ Ար­ցա­խը հրամց­նե­լու ա­զե­րի­նե­րուն»…

Ն.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company