ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հայտարարություններ

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին

14 Հունիս 2019 Այսօր՝ հունիսի 14-ին, ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով:

Նախքան նիստի օրակարգային 4 կետերին անցնելը՝ Արցախի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է հունիսին զոհված զինծառայողների հիշատակը, որից հետո նիստին ներկա 29 պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են օրակարգում ներառված «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով:

Օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, նշելով, որ օրենքի ընդունումը բխում է Արցախում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից:

«Ներկայումս Արցախում գործող բաշխողական կենսաթոշակային համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եւ քանի որ բյուջետային սահմանափակ միջոցների հաշվին հնարավոր չէ ապահովել կենսաթոշակառուի նույն եկամտի մակարդակը, որն անձն ունենում է աշխատանքային տարիներին՝ նախագծով առաջարկվում է ստեղծել մի համակարգ, որը միջին եւ երկար ժամկետում կապահովի կայուն ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ՝ նպաստելով կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Հարությունյանը:

Կառավարության նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձեւավորել 2.5 եւ 7.5 տոկոս համամասնությամբ. 2.5 տոկոսը կվճարվի քաղաքացու, 7.5 տոկոսը` պետության կողմից: Իսկ հավաքված գումարներն ամբողջությամբ կուտակվելու են օտարերկրյա կուտակային ֆոնդերում եւ ընկերություններում, ինչը եւ մտահոգել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին:

«Դեռ չճանաչված Արցախի կառավարությունն ի՞նչ լծակներ ունի ֆինանասական պատասխանատու հանդիսացող միջազգային կառույցների վրա՝ ընկերությունների սնանկության դեպքում գումարները վերադարձման տոկոսների մեխանիզմը սահմանելու առումով»,-նշել է նա:

Պատգամավորի այս հարցադրմանն ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշել է, որ օրենքով Արցախի քաղաքացիների կուտակած գումարների վճարման երաշխավորը հանդիսանում է Արցախի Հանրապետությունը:

«Մյուս բոլոր դրույթները, որոնք վերաբերում են ներդրումային ֆոնդերի հսկողության, սնանկության գործընթացներին եւ նմանատիպ այլ գործընթացներին՝ սրանք բոլորը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ ակտերով»,- ասել է Հարությունյանը:

«Օրենքում վերացական նշված գումարների վերադարձման պատասխանատվության» հանգամանքը «Դաշնակցություն» խմբակցությանը չի բավարարել: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանի կողմից խորհրդարանին ներկայացրած խմբակցության տեսակետը՝ ստորեւ.

«Հարգելի գործընկերներ

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման խնդիրը յուրաքանչյուր պետության ամենօրյա օրակարգի հարց է: Կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պետք է ապահովի արդարության սկզբունքը: Կուտակային վերոնշյալհամակարգը չի ապահովում սոցիալական արդարությունը:

Ժամանակ առաջ, երբ քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, ԱՀ ԱԺ«Դաշնակցություն» խմբակցությունը ընդունել է գաղափարի ճիշտ լինելը, բայց սխալ համարել՝ իրականացման ձեւը:
Մասնավորապես մեզ մտահոգել է, որ չի ապահովվում կամավորության սկզբունքը, այլ օրենքի նախագիծը պարտադրում էքաղաքացու մասնակցությունը եւ զրկում նրան անհատական որոշումներ կայացնելու ազատ իրավունքից: Մեր կարծիքով՝ կամավորության սկզբունքի կիրառումը կբերի գործընթացի ճիշտ գնահատմանը, եւ ճիշտ մեթոդաբանության դեպքում ինքնըստինքյան կավելանա քաղաքացիների ընդգրկվածության թիվը:

Օրենքից օգտվելու տիրույթից դուրս էր մնում քաղաքացիների մի հոծ զանգված, որն եկամուտ ուներ, բայց աշխատավարձչէր ստանում: Օրինակ՝ գյուղացիների մեծ մասը:

Ներկա օրենքի նախագծով մասնակիորեն հաշվի է առնվել մեր խմբակցության՝ հնչեցրած առաջարկությունների մի մասը, եւ պարտադիր բաղադրիչի հետ զուգակցվել է կամավորության սկզբունքը, սակայն չի վերացվել պարտադիրի բաղադրիչը:

Մեզ առավել մտահոգում է այն, որ գումարները շրջանառության մեջ են դրվելու ԱՀ–ից և ՀՀ–ից դուրս: Արտասահմանյան ֆինանսական այդ կառույցների հետ, որոնց միջոցով նախատեսվում է իրագործել վերոնշյալ գործընթացը, հարաբերությունների ճշգրտման և պատասխանատվության չափաբաժնի հստակեցման անհրաժեշտություն ենք տեսնում:

Քաղաքացիների ցածր վճարունակության, մշտական գնաճի, դրամի մշտական արժեզրկման, տնտեսական ոչ բավարարակտիվության պայմաններում նպատակահարմար չէ նման համակարգի ներդնումը:
Շեշտենք նաեւ, որ պատերազմական պայմաններում գտնվող, միջազգայնորեն դեռ չճանաչված Արցախի Հանրապետության համար մոտ 20 տարին շատ ռիսկային է նման ծրագրի իրականացման համար՝ դրան գումարած տարածաշրջանային և համաշխարհային ռիսկերը:

Ավելացնենք նաև, որ շատ երկրներ վերոհիշյալ համակարգը նման ձևով փորձարկումից հետո հրաժարվել են՝ արմատապեսփոխելով ձեւաչափը:

Ելնելով վերոհիշյալ սկզբունքներից՝ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը «ԱՀ կուտակային կենսաթոշակներիմասին» օրենքի նախագծին քվեարկելու է դեմ»:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, ուղեկցող օրինագծերով, խորհրդարանն ընդունել է 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հավելենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company