ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

Հայոց ազատամարտի մեծ թվով մասնակիցներ ստեղծում են «Կամավորական շարժում» ՀԿ-ն

25 Նոյեմբեր 2019 «Կամավորական Շարժում» հայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ:

«Հայրենիքի պաշտպանության ու բարեկարգման գործը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է։ Մենք պարտադրված ենք պաշտպանելու մեր սահմանները, պարտավոր ենք մեր սերունդի մեծագույն նվաճումը՝ ազատագրված Արցախը, իբրև հայրենիքի անբաժան մաս՝ փոխանցել հաջորդ սերունդներին։

Մենք փոքրաթիվ ազգ ենք, մեր անկախությունը դեռ երիտասարդ է, մեր խնդիրները՝ բազում-բազմաթիվ, և ճակատագիրը մեզ բաժին է հանել ամեն վայրկյան պաշտպանության կարիք ունեցող սահմաններ:

Մենք այլ ելք չունենք, քան անհրաժեշտության դեպքում, ակնթարթորեն կազմակերպվելու և դառնալու ազգ-բանակ։ Իսկ դրա համար հարկավոր են որոշակի նախապարտաստական աշխատանքներ, որոնք պետք է տարվեն երկրի զարգացման մասնակից մեր առօրյան բնականոն կյանքին զուգահեռ և պետք է պատրաստեն մեզ իբրև Հայոց բանակին կից աշխարհազորայիններ:

Մենք պետք է դառնանք համաժողովրդական բանակ։

Մեր նպատակը խաղաղություն է, սակայն մեր դաժան պատմությունը սովորեցրել է մեզ՝ խաղաղությունը չեն մուրում, չեն աղերսում այլ՝ պարտադրում են։ Իսկ դրա գրավականը պատրաստվածությունն ու կազմակերպվածությունն է:

Հայոց Ազատամարտի մի խումբ մասնակիցներս, նախաձեռնում ենք «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության ստեղծումը, որը նպատակ ունի պատերազմական իրավիճակում մասնակցելու երկրի պաշտպանության և խաղաղության պայմաններում՝ երկրի բարեկարգմանը:

Արդեն իսկ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ ունենք համաձայնություն նախաձեռնել բանակին կից, բանակի հրամանատարությանը ենթակա պահեստային ստորաբաժանումներ, որոնք պետք է կազմված լինեն կամավորության հիմունքով՝ իրենց առօրյա կյանքով ապրող քաղաքացիներից։

Հնարավոր պատերազմի ժամանակ պահեստայինները այսպես թե այնպես զորակոչվելու են բանակ: Մեր նպատակը՝ աշխարհազորի նպատակը, նրանց պատրաստվածության բարձր մակարդակի ապահովումն է, որին հնարավոր կլինի հասնել պարբերական ուսուցողական հավաքների միջոցով: Նման հավաքների ժամանակ քաղաքացիները պետք է կատարելագործեն իրենց մարտական հմտությունները և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեն իրենց ստորաբաժանումներով, իրենց վերապահվելիք դիրքերում հնարավորինս արագ և առավել արդյունավետ իրականցնել Հայրենիքի պաշտպանության գործը:

Խաղաղության պայմաններում աշխարհազորի նպատակն է մասնակցել երկրի բարեկարգմանն ուղղված այն բոլոր աշխատանքներին, ուր հավելյալ մարդուժի կարիք կա:

Մենք սիրում ենք մեր երկիրը և պատրաստ ենք պաշտպանել ու բարեկարգել նրա ամեն մի մատնաչափ հողը։

Այսօր երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը ավելի ու ավելի է կարևորում այնպիսի նպատակների և արժեքների շուրջ համախմբումը, որոնք ամուր հիմքերի վրա կդնեն Հայրենիքի անվտանգությունը:

Կոչ ենք անում բոլորին անդամագրվել Կամավորական Շարժում կազմակերպությանը կամ նախաձեռնել նույնանման կազմակերպություններ։ Հայրենասիրությունը նախ և առաջ գործ է ու նվիրում։

Կազմակերպությանը անդամագրվել ցանկացող մեր բոլոր հայրենակիցները կարող են դիմել կազմակերպության նախաձեռնող խմբին (հասցեն՝ Հանրապետության 30, ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն, Արտաշես Մխիթարյանին, հեռախոս 099640740 էլ. հասցե [email protected])»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company