ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • ՀՅԴ Հայաստան

Հայոց ցեղասպանության ճանաչումը և պահանջատիրությունը ՀՅԴ-ի հիմնական օրակարգային հարցերից են

24 Ապրիլ 2020 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և պահանջատիրությունը շարունակում են մնալ Դաշնակցության հիմնական օրակարգային հարցերի առանցքում. այս մասին այսօր Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին Կոմիտասի անվան պանթեոնում ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անդամները ծաղկեպսակ դրեցին Կոմիտասի շիրիմին և, ի դեմս նրա, խոնարհվեցին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի առջև:

Լրագրողների հետ զրույցում Գերագույն մարմնի ներկայացուցիչն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դերին ու նշանակությանը. «Վերջին տարիներին ամենակարևոր ձեռքբերումներից մեկը նաև 2015 թ. ընդունված հռչակագիրն էր, որը Հայ դատի լուծման ուղղությամբ համազգային ուժերը համախմբելու իմաստով շատ կարևոր փաստաթուղթ է։ Մեր պետությունը, կարծում եմ, պետք է հավատարիմ մնա այդ փաստաթղթի տառին և ոգուն», – նշեց Ի. Սաղաթելյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն միշտ առաջին շարքերում է եղել և շարունակելու է լինել՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, վերականգնման և պահանջատիրության հարցը օրակարգում պահելու գործում։

Մեկնաբանելով օրեր առաջ «պահանջատիրություն» շեշտադրումը կարգախոսից հանելու փորձերը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց. «Մենք շատ արագ արձագանքեցինք։ Դա մեզ համար անընդունելի, դատապարտելի երևույթ է։ Պահանջատիրությունը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, և եթե հայտնվի որևէ մեկը, որևէ ինստիտուտ, պաշտոնյա, որ այս հարցը դնի հարցականի տակ, մենք շատ կտրուկ արձագանքելու ենք: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է, և կարծում եմ, հայ ժողովրդի պայքարի հետագա շարունակականության իմաստով կարևոր գրավական»։

Ի. Սաղաթելյանը անդրադարձավ նաև Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքներին՝ փաստելով, որ վերջիններս ամենօրյա ռեժիմով իրականացնում են հետևողական աշխատանքներ ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման, այնպես էլ Արցախի և ՀՀ-ի շահերն առաջ տանելու հողի վրա:

Ի՞նչ տեսակետ ունի ՀՅԴ-ն՝ կառավարության՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդունված կարգախոսի հնարավոր վերանայման մասին հայտարարությունների առնչությամբ՝ հարցին, Ի. Սաղաթելյանը պատասխանեց. «Նայած ինչը ինչով են փոխարինում։ Եթե հրաժարվելու են պահանջատիրությունից և տեղը ինչ-որ բառակապակցություն տեղադրեն՝ դա անթույլատրելի է։ Բայց քանի որ չգիտենք, թե խոսքն ինչի մասին է՝ հիմա մեկնաբանություններ չանեմ այդ իմաստով»։

Եզրափակելով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև հավելեց, որ քաղաքական կուսակցություններին այսօր պետք է հնարավորություն տային ծաղկեպսակ տեղադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. «Մենք այսօր այստեղ ենք, քանի որ այդ հնարավորությունից զրկված են քաղաքական կուսակցությունները, և միայն պետական պատվիրակություններին է այդ հնարավորությունը ընձեռվել։ Մենք գտնում ենք, որ արտակարգ դրության կարգը պահելով այսօր պետք էր քաղաքական կուսակցություններին այդ հնարավորությունը տրվեր։ Մենք ունեինք միջոցառումների ծրագիր։ Նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ավանդական «Ջահերով երթի» խորհուրդը պահելու իմաստով ուներ փոքր ծրագիր, դժբախտաբար պարետատնից արձագանքներ չեն եղել, փորձել ենք կապնվել, սակայն այդ հնարավորությունը չի եղել»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company