ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Երևանի քաղաքապետարանը դեմ է Արամ Մանուկյանի կենսագրական տվյալներով ցուցանակի տեղադրմանը

11 Մայիս 2020 Մի քանի ամիս առաջ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ առաջարկելով Արամ Մանուկյանի արձանի դիմաց տեղադրել բազմալեզու մի ցուցանակ, որ ամփոփ կերպով կներկայացներ Առաջին Հանրապետության հիմնադրին։

Երեւանի քաղաքապետարանը մերժել է առաջարկը։

Հրապարակում ենք թե՛ առաջարկությունը պարունակող նամակը, թե՛ քաղաքապետարանի պատասխանը։

Նախքան գրավոր պատասխանը, քաղաքապետարանից ուղղակի կապ են հաստատել մեզ հետ ու փորձել համոզել մեզ, որ այդ ցուցանակի կարիքը չկա, պատճառաբանելով՝

«Աշխարհում չկա ոչ մի արձան, որի կողքին տեղադրված լինի ցուցանակ՝ կենսագրական մանրամասնություններով»։ «Զբոսաշրջիկը կարող է «գուգլ»-ով (Google) որոնել եւ իր ուզած տվյալները կարդալ»։ «Ինչո՞ւ եք ուզում անպայման կուսակցականացնել Արամ Մանուկյանին»։

Որպես պատասխան`

1 – նամակների կողքին հրապարակում ենք աշխարհի տարբեր երկրներում գտնվող արձանների լուսանկարներ, որտեղ երևում են արձանը մարմնավորող անձնավորության մասին կենսագրական և այլ մանրամասնություններ։

2 – Իսկ ինչո՞ւ սպասել, որ զբոսաշրջիկն ի՛նքը փորձի տվյալներ որոնել Արամ Մանուկյանի մասին, երբ կարելի է այդ բոլորը հակիրճ հրամցնել ցուցանակով։ Մի՞թե զբասաշրջությունը քաջալերելու հիմնական միջոցը զբոսաշրջիկին ամեն բան դյուրին հասանելի դարձնելը չէ։

3 – Եվ, վերջապես, մեր առաջարկած գրության մեջ դուք որտե՞ղ կարդացիք Դաշնակցություն բառը։

Քաղաքապետարանի գրավոր պատճառաբանություններին կարելի է ծանոթանալ պատասխան նամակից։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն այս հարցը չէր բարձրաձայնում, քանի որ մերժումի նամակը ստացվել էր համավարակի տարածման եւ արտակարգ դրության հայտարարության նախօրյակին։ Սակայն վերջերս քաղաքային իշխանության՝ երկրում տիրող իրադրությունից կտրված քննարկումները Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման մասին, մեզ մղեցին այս հարցը հրապարակավ արծարծելու։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն իր հերթին մերժում է քաղաքապետարանի մերժողական պատասխանը եւ շարունակելու է հետամուտ լինել Արամ Մանուկյանի արձանի դիմաց ճարտարապետական նորմերին համապատասխան ցուցանակի տեղադրման արտոնության ձեռքբերմանը։ Այս իմաստով հրապարակավ դիմում ենք Երեւանի Ավագանու բոլոր խմբակցություններին՝ այս հարցը քննարկելու Աւագանու հաջորդ նիստին եւ հաստատելու ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի առաջարկը։

Իսկ ինչ վերաբերում է պատասխան նամակում նշված երկրորդ կետին՝ Առաջին Հանրապետության Կառավարության շենքի ճակատին ցուցանակ տեղադրելուն, որ դարձյալ առաջարկել էինք քաղաքապետարանին եւ համաձայնություն ստացել, ապա էսքիզի պատրաստության աշխատանքները արդեն ընթանում են, եւ շուտով նախագիծը կներկայացնենք քաղաքային իշխանություններին։

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company