ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական

Կաղնին երբևէ խոնարհվե՞լ է․ Լիզբոնի հնգյակի հիշատակին

27 Հուլիս 2020 Ցեղասպանությունից մոտ վաթսուն տարի անց` 1970-80-ական թվականներին, երբ աշխարհը շարունակում էր մնալ անտարբեր հայերի նկատմամբ, եւ Հայկական հարցը փոշեծածկ թղթապանակների հատակում էր, հասակ էր առնում մի սերունդ, որը պիտի մրրկեղեն քամու նման փոթորկեր հոգիներ ու հաղթանակած Մայիսների ոգեշունչ հավատքով հարթեր ուղին մեր նորօրյա պատմության:

1970-ական թվականների կեսերից սկսած` Սփյուռքում կազմավորվեցին մի քանի հեղափոխական կազմակերպություններ, որոնք հանձն առան հայերի պահանջի ձայնը լսելի դարձնել, «մինչեւ արդարություն» պայքարել՝ գաղափարականչի շեփորը հնչեցնելով։

Նպատակը միջազգային հանրության ուշադրությունը Հայ Դատին սևեռելն էր, մոռացության մատնված Հայոց ցեղասպանության հարցը փոշածածկ թղթապանակներից հանելն ու միջազգային օրակարգ բերելը։

Մեր արդար իրավունքների պահանջատիրական երթի առաջամարտիկներից էին «Հայ Հեղափոխական բանակ»-ին զինվորագրված հինգ` գաղափարի մարտիկներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնեյանը, Արա Քրջալյանը և Սարգիս Աբրահամյանը, Ցեղասպանության սերունդների որդիներ, որոնք 1983 թվականի հուլիսի 27-ին Լիբանանից «արշավեցին» Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոն (Լիսաբոն)՝ գրավելու թուրքական դեսպանատունը: Գործողության ժամանակ պորտուգալացի ոստիկանի գնդակից դեսպանատան դռան մոտ զոհվեց Սիմոնը՝ 21 տարեկան լռակյաց եւ համեստ Սիմոնը, որի անբաժան սրինգն այդ օր չէր ընկերակցում նրան։

Տղաները, սակայն, պատասխան կրակ չբացեցին, քանզի նրանք «բնական մահով պիտի չմեռնեին. զոհը պիտի չլինեին ճակատագրի խաղերուն»: Նրանք Հայ Դատի զինվորներ էին.…

«Մենք որոշած ենք պայթեցնել այս շէնքը եւ մնալ անոր փլատակներուն տակ։ Ասիկա ո՛չ ինքնասպանութիւն է, ոչ ալ խելագարութեան դրսեւորում մը, այլ ընդհակառակն՝ մեր զոհաբերումն է ազատութեան բագին»։

Չանցած որոշ ժամանակ` դեսպանատունը մի քարակույտ էր, եւ Լիսաբոնը դարձել էր թատերաբեմը անձնվիրումի մի արարի, հնար գտած «խենթերի» հերոսական ողջակիզման վկան:

Հայ Յեղափոխական բանակի գործունեությունը նշյալ սերնդի` անարդարություններին եւ հայրենազրկման ծանր իրականությանը հակազդելու միակ միջոցն էր, քանի որ դիվանագիտական աշխարհը սուսուփուս աչք էր փակում` մեր ցավի եւ իրավազրկմանն ի տես։ Այլևս անարդյունք էին խոսքերը, անհրաժեշտ էր գտնել այլ ճանապարհ, որպեսզի դադարեինք լինել ուրիշի տիրապետության տակ ապրողներ, ուրիշի խամաճիկներ:

«Առանց Հայրենիքի առանց մայր հողին՝ ո՛չ ապագայ կայ, ո՛չ կեանք, ո՛չ ընտանիք կ՛ըլլայ»:

Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն էր։

«Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

Զինյալ պայքարն արդարացի պոռթկում էր, եւ Լիսաբոնը` դրա հրաբխային գագաթնակետը։ Պահանջատիրական մի շարք գործողություններից հետո կոտրվեց լռության պատը, և մեծ թափով սկսվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։

Դալար կյանքերով այս երիտասարդները հանգստավետ, ապահով եւ վայելուչ կյանքը հեգնեցին, քաջ գիտակցելով իրենց արարքի անհրաժեշտությունը, գնացին դեպի անձնազոհություն` հավատալով, որ տիրանալու ենք մեր Հայրենիքին։ Նրանք երբևէ Հայրենիքը չէին տեսել, միայն լսել էին հերոսական պատմություններ, սնվել ֆիդայիների պայքարի վառ էջերով։ Ապրել էին Հայաստանով, եւ ինչպես որ հայ ֆիդային չի հուսահատվել, նպատակին հասնելու համար զոհաբերել է ամենաթանկը, նույնպես եւ նրանք, Հայրենիքը դավանանք դարձրած, ընկան տառապյալ հայ ազգի իրավունքների վերականգնման համար ։

Նրանց անձնվիրումի օրինակը հայկական սփյուռքում հայ պահեց սերունդներ եւ Հայ դատի պայքարի պատնեշին զգոն երիտասարդներ կերտեց ու հետագայում նաեւ Արցախյան շարժման համար խոնարհ հերոսներ պատրաստեց:

Շիրազյան տողերով՝ վերահաստատում ենք, որ քանի ունեցել ենք Լիսաբոնի նվիրյալներ, քանի վառ է նրանց գերագույն նվիրումի հիշատակը մեր սրտերում, մեզ անհնար է շեղել մեր ուղուց, աղավաղել մեր տեսլականը եւ կամ հեռացնել մեր Հայրենիքից:

Հիշեք, հայե՛ր, որ վայր ընկան

Անվերադարձ մահով, սակայն,

Սարգիս Սեդրակ, Արա Սիմոն,

Ինքը՝ Վաչեն՝ հանց երգեհոն,

Մեզ կկանչեն ու գան պիտի

Ի սեր, գերված Արարատի,

Ի սեր հայոց մայր հողերին՝

Ընդդեմ հողաց թուրք գողերին:

Ամբողջական արդարությանը հասնելու ճանապարհը բարդ է եւ երկար: Սակայն յուրաքանչյուր ժամանակաշրջան պահանջում եւ պարտադրում է յուրահատուկ մարտավարություն։ Երեկ Լիսաբոնից կրակ էր թափվում թշնամու գլխին, այսօր Տավուշից հրդեհվում են թշնամու դիրքերը: Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներում բարձր հնչում է հայ երիտասարդի բողոքի ձայնը, եւ այն չի լռելու` մինչև արդարության վերահաստատումը:

Հայ մարտիկի արդար բազուկը միշտ հարվածում է անվրեպ՝ զինված հավատքով եւ ազատատենչ հայի վեհանձն ոգով: Իսկ պահանջատեր հայ երիտասարդի ձայնը միշտ հնչում է աներեր` համակված հայրենիքի նկատմամբ ունեցած պատասխանատվության բարձր գիտակցումով, բազմապատկելով հայ մարտիկի հասցրած հարվածի ուժը։ Այսպես հայ մարտիկն ու պահանջատեր հայ երիտասարդը անշեղորեն, ուս ուսի գործում ու ծառայում են մեկ վեհ նպատակի՝ Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի կերտմանը։

Միջոցները փոփոխվում են՝ կախված ժամանակներից, իսկ նպատակը կաղնու ծառի պես է` անկոտրում։

Իսկ ի՞նչ է, կաղնին երբևէ խոնարհվե՞լ է։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company