ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական

Ընկերվարական Երիտասարդները Միջազգային Միության Բանաձևը` Հայոց Ցեղասպանութեան 100 ամյակի վերաբերյալ

10 Օգոստոս 2020

2015 թ. մայիսի 8-9-ին Հայաստանում տեղի ունեցած աշխարհի մեծագույն երիտասարդական, քաղաքական կազմակերպության` Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային Խորհրդի ժողովը ընդունեց բանաձև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ»:

ՀՅԴ Երիտասարդականի կողմից ներկայացված բանաձևի քննարկումն անցավ աշխուժ մթնոլորտում: Բանաձևի ընթերցումից հետո, ձայնի իրավունք խնդրեցին Իսրայելի, Բուլղարիայի, Չադի, Ուգանդայի և Գերմանիայի պատվիրակությունների ներկայացուցիչները: Հակառակ կազմակերպության ժողովարարական կանոնների, ըստ որոնց ամեն մի բանաձև ներկայացնելուց հետո միայն մեկ կողմ կամ դեմ ելույթի իրավունք է տրվում` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացնելուց հետո հինգ հոգու ելույթի իրավունք տրվեց` ամեն անգամ առանձին քվեարկությամբ հաստատելով ելույթի իրավունքը, քանի որ այն հակասում է ժողովի կանոններին:

Իսրայելի Աշխատաւորական կուսակցության ներկայացուցիչը խոսեց հրեաների ու հայերի պատմական նույն ճակատագիրը կիսելու փաստի մասին: Կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատճառներից մեկը հայերի` ազգային պետականություն չունենալն է եղել: Հրեա պատվիրակը իր կազմակերպության անունից հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հարցը տեղ է գտնելու Կնեսեթի օրակարգում: Ըստ նրա, Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Բուլղարիայի ընկերվարական կուսակցության երիտասարդական կառույցի ներկայացուցիչը զորակցություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման պահանջին: Ըստ նրա Հայոց ցեղասպանությունը պատմությանը չի պատկանում: Թուրքիայի հաջորդական կառավարությունների եւ հատկապես Էրդողանի վարչակարգի ժխտողական քաղաքականությունը այն դարձրել է այժմեական խնդիր:

Հեռավոր Չադից Երեւան ժամանած ապատվիրակության ներկայացուցիչը խոսելով ժողովին ներկա աֆրիկյան պետությունների պատվիրակությունների անունից, կոչ արեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ զորակցություն հայտնեց ՀՅԴ Երիտասարդականին` մաղթելով ուժ եւ կամք, արդարության համար մղվող պայքարում:

Թուրքիայի կառավարությանը ճանաչման եւ հատուցման կոչ անելով, Արեւմտյան Սահարայի ընկերվար երիտասարդը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը զուգորդվել է հայերի հայրենազրկմամբ` իրենց պապենական հողերից եւ դժբաախտաբար նույնը տեղի է ունենում այսօր `աշխարհի տարբեր ժողովուրդների հանդեպ:

Ուգանդացի ներկայացուցիչը, որը նաև ԸԵՄՄ փոխնախագահն է, իր խոսքում շեշտը դրեց 1915թ. Հայոց ցեղասպանության հանդեպ Արևմուտքի լռության վրա. կոչ արեց միասնաբար պայքարել, որ մարդկության հանդեպ նման հանցագործություններ այլևս տեղի չունենան:

Հատկապես ուշագրավ էր Գերմանիայի ընկերվարական կուսակցության երիտասարդականի ներկայացուցչի ելույթը: Ըստ նրա, Գերմանիան ոչ միայն պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, որն արդեն իսկ ընդունել է, այլ նաեւ Թուրքիայի հետ միասին կրի պատասխանատվության իր բաժինը:

Այնուհետև պատվիրակները միաձայն ընդունեցին ՀՅԴ Երիտասարդականի կողմից ներկայացված բանաձեւը: Այն իր տեսակի մեջ եզակի է այն առումով, որ միջազգային երիտասարդական-քաղաքական մակարդակում նման կշիռ և ընդգրկում ունեցող կազմակերությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը զուգահեռ, պահանջում է թուրքական կառավարությունից անհապաղ ձեռնարկել միջոցառումներ ցեղասպանության հետևանքների հատուցման համար:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

Ստորև ներկայացվում է վերոհիշյալ բանաձևը.

Բանաձև Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի վերաբերյալ

Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միությունը (IUSY) լինելով հավատարիմ հետևորդ` արդարության սկզբունքներին, ժողովրդավարությանը, հավասարությանն ու մարդու իրավունքներին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ այս տարի` աշխարհում հիշատակվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանությունը մի շարք այլ ցեղասպանությունների նախադեպ դարձավ, քանի որ դարասկզբի առաջին ցեղասպանությունն անպատժելի մնաց: Հայոց ցեղասպանության ընթացքում կիրառված միջոցներն ու ձևերը օրինակ դարձան նաև հետագա ցեղասպանությունների համար:

Միջազգային իրավունքի համաձայն` ցեղասպանությունը հանցագործություն է և հակառակ ԸԵՄՄ-ի ոգուն և նպատակներին:

Հետևաբար`

  • ԸԵՄՄ-ն դատապարտում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, որը նախատեսվել և իրականացվել է Օսմանյան կայսրության և թուրքական տարբեր իշխանությունների կողմից` 1915-1923 թվականներին: Այս տարիների ընթացքում ավելի քան 1.5 մլն հայեր, որոնք ապրում էին իրենց նախնիների հայրենիքում (որն այսօր հայտնի է, որպես Արևելյան Թուրքիա) դաժանորեն ոչնչացվել են, իսկ ժառանգությունը առգրավել կամ հիմնականում ավերվել է: Փոքր թվով հայեր, ովքեր ողջ մնացին, սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ:
  • ԸԵՄՄ-ն խստորեն դատապարտում է թուրքական կառավարության ժխտողականությունը, և բոլոր այն փորձերը, ուղղված` լռեցնելու եւ կաշառելու ցանկացած նախաձեռնություն, որոնք տարվում են Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման դեմ: ԸԵՄՄ-ն հավատում է, որ ցեղասպանության ժխտումը կրկնակի հանցագործություն է, որը պետք է պատժվի:
  • ԸԵՄՄ-ն աջակցում է ՀՅԴ Երիտասարդականին և հայ ժողովրդին` կոչ անելով Թուրքիային սկսել անհապաղ գործընթանցներ հետևանքների վերացման համար, ինչպես նաև կազմակերպել գործընթաց հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար: ԸԵՄՄ –ն հավատում է, որ սա միակ հուսալի ճանապարհն է երկու երկրների և ժողովուրդների հաշտեցման համար:
  • ԸԵՄՄ–ն կրթությունը դիտում է որպես էական և կառուցողական միջոց ցանկացած ծայրահեղության դեմ պայքարելու համար: Այսպիսով մենք կոչ ենք անում մեր անդամ կազմակերպություններին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման աշխատանքներ տանել, քանի որ միայն տեղեկացնելով անցյալի ցեղասպանությունների մասին և դրանք դատապարտելով, կարող ենք կանխել նորերի իրականացումը:

09 մայիս, 2015 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company