ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ

Հայ դատի հանձնախումբը ավստրալացի գործիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա

27 Սեպտեմբեր 2020 Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբն Ավստրալիայում նշանակալի քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել և հրավիրում Ադրբեջանի հերթական սադրանքի, ագրեսիայի վրա, տեղեկացրել, որ այս անգամ խառն է նաև Թուրքիայի «մատը»՝ Ավստրալիայում խեղդելով ադրբեջանական հակաքարոզչությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյանը:

«Պաշտպանության նախարարությունից լուրը ստանալուց անմիջապես հետ մենք սկսեցինք մեր պահանջատիրական, ջատագովական աշխատանքները քաղաքական միջավայրում, պատրաստեցինք տեղեկատվական բնույթի գրություններ, հեռախոսով խոսեցինք Ավստրալիայի տարբեր քաղաքական գործիչների հետ, իրենց տեղեկացրինք, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, բայց այս անգամ կարծես ավելի մեծ մասշտաբով, հարձակում է գործել Արցախի հայկական հողերի վրա, և Արցախի խաղաղ բնակչությունն է իր թիրախը: Այս հարձակումը հակասում է Ժնևյան կոնվենցիային, որովհետև հարձակում է գործում խաղաղ ժողովրդի: Եվ իրենցից պահանջեցինք, որ շարունակեն մեր տեղեկություններին հետևել, որպեսզի երբ ավելի հստականա ներկա իրավիճակը, կարողանան արձագանքել»,-ասաց Կայսերյանն ու հավելեց, որ այդ գործիչները պատրաստ են արձագանքելու՝ իրենց քաղաքական տարբեր բեմերից:

Ավստրալիայում գործում է Ավստրալիա-Հայաստան բարեկամական խումբը, որն ունի 40-ից ավելի անդամներ Ավստրալիայի խորհրդարանում: «Նահանգային մակարդակով ունենք մոտավորապես խորհրդարանի 45 անդամներ, որոնք Հայաստանին օժանդակող բարեկամական խմբում են: Ավստրալիայում նաև ունենք 60 հոգանոց Արցախի ավստրալացի բարեկամների խումբ, որը կազմված է քաղաքական գործիչներից, մամուլի ներկայացուցիչներից, ակադեմիկոսներից, շատ ուրիշ հանրաճանաչ ավստրալացիներից»,-ասաց Կայսերյանն ու հավելեց, որ այդ բոլորին՝ ներառյալ նախարարների, ընդդիմադիր գործիչների, խորհրդարանականների, սենատորների և այլն, տեղեկացրել են իրավիճակի մասին:

Հայ դատի հանձնախումբը ակտիվ աշխատանքներ է տարել նաև ավստրալական մամուլի, Ավստրալիայում գործող միջազգային լրատվամիջոցների հետ՝ տեղեկացնելով, որ այս անգամ ոչ միայն Ադրբեջանն է հարձակվել հայկական հողերի վրա, այլ նաև խառն է Թուրքիայի «մատը»: Կայսերյանը նկատեց, որ լրատվամիջոցները, նաև քաղաքական դեմքերը Ադրբեջանի դեսպանատնից տարբեր տեսակի տեղեկություններ կստանան, և ուրեմն կարևոր է, որ Հայ դատի հանձնախմբի, հայկական համայնքի կողմից այս տեղեկություններն արագ ձևով տեղ հասնեն:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի հարձակման դեպքում շատ կարևոր է միջազգային մամուլին հասցնել, որ կա շատ հստակ թիրախ, և այդ թիրախն է հայ ժողովուրդը, իսկ հանցագործը՝ Ադրբեջանը: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունենալու նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելու, որ պետք է պատրաստ լինեն լուրջ աշխատանք տանել, որպեսզի Ադրբեջանի հակաքարոզչությունը կասեցնեն:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company