ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ուղերձ

Աշխարհասփյուռ հայությունը աներեր կանգնած է իր զույգ պետությունների ու բանակի կողքին․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

04 Հոկտեմբեր 2020 Սիրելի հայ ժողովուրդ

Մեկ անգամ եւս Ադրբեջանը Թուրքիայի գործուն մասնակցությամբ գրոհեց մեր հայրենիքի վրա։ Արցախի սահմանի երկայնքով Ադրբեջանի հարձակումները ոչ միայն թիրախավորել են մեր բանակը, այլեւ սահմանային գոտու եւ նույնիակ Ստեփանակերտի եւ հարակից շրջանների անզեն քաղաքացիներին։ Ադրբեջանը հանդգնել է հարձակվել Հայաստանի բնակավայրերի վրա։

Թեեւ Հայոց բանակը տվել է անհրաժեշտ հակահարվածը եւ վճռել, որ անպայման հաղթելու ենք, մենք ունեցանք եւ տակավին կունենանք զեհեր, որոնց կորուստը կսգանք։ Նրանց հարազատներին ենք փոխանցում մեր խորին ցավակցությունները, հարգանքն ու երախտագիտությունը։

Մեզ համար գոտեպնդող է, որ ողջ հայությունը ի հայրենք եւ ի սփյուռս աշխարհի, բռնցքվեց որպես միասնական հարվածող ուժ՝ դիմակայելու համար հայրենիքին սպառնացող վտանգը։ Մենք աշխատելու ենք, որ ամեն գնով պահպանվի այդ միությունը եւ մեր թշնամիները տեսնեն, որ աշխարհասփյուռ հայությունը աներեր կանգնած է իր զույգ պետությունների ու բանակի կողքին։

Մենք այնպիսի պարտության պետք է մատնենք մեր թշնամիներին, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս երբեք չհամարձակվեն պատերազմի միջոցով փորձենլ բռնազավթել Արցախը կամ հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։

Սիրելի հայրենակիցներ

Այսօր թշնամին պատերազմ է սանձազերծել ողջ հայության դեմ։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը զինվորագրված է այս պատերազմին, որպեսզի իր կարողության սահմաններում սատարի մեր հաղթանակին։ Այսօր կյանքի-մահվան պայքար ենք մղում ոչ միայն Արցախի ճակատում։ Այնտեղ հայ զինվորը «Մահ կամ ազատություն» նշանաբանով մաքառում է թշնամու դեմ ու ոգին ի բուռ պաշտպանում է հայրենիքը, իսկ ողջ հայությունը շարունակում է աշխարհով մեկ պայքարել քաղաքական ու քարոզչական մարզադաշտերից ներս՝ զորաշարժի ենթարկելով համաշխարհային հանրությունը, որ նա դիրքորոշվի ի նպաստ Հայաստանի ու Արցախի։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը այս հարձակման առաջին իսկ րոպեներից լարեց իր կազմակերպական մեքենան, կազմակերպեց ճակատ մեկնող կամավորական պահեստազոր, ծրագրեց Հայ դատի գրասենյակների եւ հանձնախմբերի ճանապարհով քարոզչական եւ լոբբինգի արշավ եւ իր համակիրների ցանցը մղեց լծվելու բազմաշերտ համաշխարհային պայքարի՝ ի սպաս մեր հայրենիքի։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից չորս ուղղությամբ սկսեցինք մեր գործը։

Առաջին․ մարտական դաշտի վրա՝ Հայաստանում ու Արցախում զորաշարժի ենթարկեցինք մեր կամավոր պահեստազորը եւ որ մաս առ մաս մեկնեց եւ շարունակում է մեկնել Արցախ, պաշտպանության բանակի հրամանատարության նեքո իր մասնակցությունը բերելու այս գոյամարտին։ Խոր հարգանք իրենց ու բոլոր կամավորներին, որոնք ընդառաջեցին զորահավաքի կոչին ու այսօր մարտնչում են հայ զինվորի կողքին։

Երկրորդ․ միասնականության ստեղծման համար՝ մեծապես ողջունելի է այն համահայկական միասնականությունը, որը գրավականն է մեր հաջողության։ Ամեն գնով պետք է գուրգուրենք ու ամրապնդնենք այդ միասնականությունը մեր հայրենիքի ներսում եւ Սփյուռքում։ Սա լավագույն փաստն է, որ ճգնաժամի պահին, ամեն տարակարծություն մի կողմ դրած, մենք պարտավոր ենք բռնցքվելու եւ այդկերպ վարելու մեր հայրենիքի ու հայության սրբազան գործը։

Երրորդ․ համաշխարհային գրոհի կազմակերպությամբ՝ մեր պայքարը Արցախի սահմանագծի վրա չէ միայն։ Այսօր մենք պայքարում ենք աշխարհով մեկ քաղաքական ու քարոզչական մակարդակներով, որպեսզի քողազերծվեն թշնամիների իսկական նկրտումները, հարձակողապաշտ նկարագիրը եւ հայատյաց քաղաքականությունը։ Այսօր մեր դեմ մեծ պատերազմ են ծավալել Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային ահաբեկչական վարձկանների ներգրավմամբ փորձում են շրջել պատերազմի ալիքը։ Ավելի քան երբեք անհրաժեշտ է հասցնել հատու հակահարված համահայկական բոլոր հնարավորություններով։ Արդեն սկսել ենք քաղել մեր մարմինների, Հայ դատի հանձնախմբերի եւ համակիրների կողմից տարվող քաղաքական ու քարոզչական գրոհի արդյունքները։ Պետություններ ենք շարժել միջազգայի կազմակերպությունների դեմ, միջազգային կազմակերպությունների ազդեցիկ դեմքեր անցել են գործի։ Արեւմտյան, արեւելյան, արաբական եւ նույնիսկ իսլամական աշխարհի մամլո գործակալությունները տարածում են մեր ներկայացուցիչների ելույթները տարածաշրջանային ուժերի եւ Մինսկի խմբի համանախագահող երկրներում, բազմապատկել ենք մեր երիտասարդների ցույցերն ու աշխատանքը ընկերային ցանցերի վրա։

Եւ չորրոդ․ մեր բանակի ու պետության նյութական կարիքների ապահովման համար՝ արդեն ձեռնարկել ենք համահայկական հանգանակություն, որպեսզի մենք էլ մեր բաժինը բերենք մեր բանակի ու հայրենիքի անմիջական կարիքներին, միաժամանակ աշխարհի տարբեր կողմերից՝ դեղորայք, սննդամթերք, հագուստեղեն եւ այլ անհրաժեշտ իրեր ու պարագաներ հասցնելու հայրենիք։

Սիրելի հոգեհարազատներ

Վտանգը տակավին առկա է, սակայն մեր վճռականությունն էլ անխախտ է։ Մեր հայրենանպաստ գործը պետք է շարունակենք վերանորոգ թափով, պետք է կռվենք աննկուն կամքով ու ողջ ուժով։ Անտարակույս հաղթելու ենք։

Կեցցե՛ մեր քաջարի բանակը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ հայ ժողովուրդը։

Armenians around the globe are steadfastly standing with their two states and army. Message of ARF-Dashnaktsutyun Bureau Chairman Hagop Der Katchadourian

Dear fellow Armenians,

Once again, Azerbaijan, with the active backing of Turkey, has attacked our homeland.

Baku’s brutal assault along the Artsakh border has targeted not only our army but also unarmed civilians in border areas and even in and around Stepanakert. Azerbaijan has also dared to attack cities in the Armenian Republic.

Although the Armenian army – committed to victory – has counterattacked, we have taken losses. We mourn our fallen, honor their sacred memories and extend our deepest condolences to those they have left behind.

We are heartened by the solidarity of all Armenians – in the homeland and around the world – and our collective resolve to act as one in facing this existential threat to our homeland and nation.

We will defend our Hairenik at all costs. We will show our enemies that they are attacking a united nation – waging a war against the combined power of Armenians across every continent.

We must defeat our enemies in such a way that Azerbaijan and Turkey will never again dare to attack Artsakh or Armenia.

Dear compatriots,

The enemy has unleashed a war against all Armenians.

Today, each of us is enlisted in this great struggle, each called upon by our nation to dedicate our full energies to this battle.

Make no mistake. This is a fight for life and death and not only on the frontiers of Artsakh.

On the front lines, our brave Armenian soldiers – guided by the immortal motto of Liberty or Death – are risking all to save our homeland.

They are not alone. They will never be alone.

They are joined by Armenians throughout the world, fighting in the world’s capitals and across multiple political and informational battlefields to protect Artsakh and Armenia.

From the very first moments of the attacks, the ARF-Dashnaktsoutioun deployed its resources in Armenia, Artsakh and throughout the Diaspora by sending trained volunteers from Armenia to the front, launching international advocacy campaigns, energizing the worldwide Armenian communities in support of the homeland and providing needed supplies and logistical support.

Thus from September 27 we immediately started working on at least four fronts:

First – on the battlefield:

We mobilized our volunteer reservists in Armenia and Artsakh, deploying them to the front lines, under the command of Artsakh’s Defense Forces. Our deepest respect goes to each of these volunteers and to all those who have responded to the call for mobilization and are today fighting alongside our soldiers on the battlefields.

Second – in solidarity for the creation of a worldwide united front:

We have helped foster national unity – in words and action – recognizing that solidarity around shared national goals has always been the key to our survival and success.

We will continue to strengthen this unity – inside our homeland and across our Diaspora. Setting aside all internal issues, we will concentrate on the sacred defense of our homeland and the lives of our citizens and soldiers.

Third – by expanding our struggle & support around the globe:

Our struggle is not only on the borders of Artsakh or the airspace over Armenia. Today, we are fighting multiple battles across global political and informational platforms.

To affirm the truth. To fight the Azeri and Turkish lies. To show the true genocidal intentions – the murderous and merciless actions – of Ankara and Baku.

To move international public opinion and political leaders to confront Turkey and Azerbaijan, and to stand with Artsakh and Armenia.

Turkey and Azerbaijan are now further escalating their attack by recruiting international terrorists as paid mercenaries to wage their anti-Armenian atrocities in order to turn the tide of war.

In this light, our work around the globe is more vital than ever.

We have already begun to harvest the results of our labors – through the non-stop advocacy of Armenian National Committees across the Americas, Europe, Eurasia, and the Middle East, even within the Arab and Islamic worlds. We are redoubling our efforts with regional powers and the Minsk Group co-chair countries. And our youth – on the ground in cities all over the globe – are protesting in the streets and defending our interests across social networks.

Fourth – with our financial support:

We have undertaken pan-Armenian fundraising to meet the immediate socioeconomic needs of our army and homeland. At the same time, we are providing also much needed supplies – medicine, food, clothing – to our soldiers, volunteers and their families.

Dear countrymen,

Our nation is in danger. Our future is at stake. Our legacy will be written in the days and weeks ahead.

We will – as we must – press forward and win. We shall collectively overcome this hurdle as well. With all our strength.

Toward our aims. Toward victory.
Long live our brave army,
Long live the Artsakh Republic,
Long live the Republic of Armenia,
Long live the Armenian people!

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company