ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Այսօր Գեղամ Մուշեղյանին վերջին հրաժեշտը տվեցին

06 Հոկտեմբեր 2020 Այսօր Երևանի Հանրապետության փողոցը սովորականից ավելի մարդաշատ էր. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի գրասենյակից, որտեղից սեպտեմբերի 27-ին ռազմաճակատ էր մեկնել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նվիրյալ ընկեր, ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանը, կուսակից ընկերները նրան ճանապարհ դրեցին հավերժի ճամփով։

Գեղամ Մուշեղյանը՝ ընկեր Գեղամը, Արցախյան ռազմաճակատում` թշնամու դեմ մարտերում, հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 4-ին, իսկ այսօր ազատամարտիկի աճյունն ամփոփվեց հերոս զինակից ընկերների կողքին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Ընկեր Գեղամը զոհվեց հանուն հայրենիքի, սա գիտակցված անձնազոհություն էր՝ հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության։ Ընկեր Գեղամն իր ողջ կյանքում առաջնորդվել է նշանաբանով՝ հանուն հայրենիքի։ Արցախյան վերջին 3 պատերազմներին էլ ունեցավ իր մասնակցությունը։ 1991-94 թվականներին մասնակցեց Արցախյան ազատամարտին, մասնակցություն ունեցավ Մարտակերտի ազատագրմանը։ 2016 թվականի ապրիլին հայրենիքը կրկին վտանգի մեջ էր, իսկ ընկեր Գեղամը Դաշնակցության գումարտակի հետ սահմանին էր»,- հրաժեշտի իր ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու բնորոշեց, որ հայրենասիրությունն ընկեր Գեղամի համար գործ էր, նա դա ապացուցեց իր կյանքով` միանալով Շահեն Մեղրյանին, Թաթուլ Կրպեյանին, Կարոտին, Պետոյին, Դուշմանին և մյուս բոլոր ընկերներին։

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան թշնամին դարձյալ ուզում էր նվաճել մեր հայրենիքը։ Պատերազմի լուրն առնելուց րոպեներ անց ընկեր Գեղամը գրասենյակում էր, զանգում էր իր ջոկատի ընկերներին` պետք է մեկնեին սահման։ Ժամեր անց ընկեր Գեղամը սահմանին էր` իր երիտասարդ ու ավագ ընկերների հետ, հայ զինվորի կողքին՝ հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի։ Ընկեր Գեղամը կռվեց մինչև վերջին շունչը՝ կրծքով պաշտպանելով ընկերներին ու հայրենիքը»,- նշեց Իշխան Սաղաթելյանն ու բոլորի անունից հայտարարեց. «Քո գործը շարունակելու ենք։ Արյունով նվաճած, արյունով ձեռք բերված հայրենիք չունենք` զիջելու։ Քո և մեր մյուս ընկերների արյան գնով նվաճված հայրենիքը սակարկման ենթակա չէ: Դա թող իմանան բոլորը»։


Գեղամ Մուշեղյանի մարտական ընկեր, ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի ներկայացուցիչ Իգոր Սարգսյանը Եռաբլուրում ազատամարտիկին վերջին հրաժեշտը տալուց առաջ իր խոսքում նշեց. «Չենք ողբում, կսկիծը սրտներումս ու գիտակցության մեջ հաղթական առաջ ենք գնալու»: Անտրտունջ Գեղամն իրեն զոհաբերեց… Ամեն անգամ պատերազմի դաշտ մեկնեց` պատրաստ զոհաբերվելու` հանուն կյանքի, հանուն ապագայի, հանուն իր սերունդների, և այսօր նա ֆիզիկապես մեզանից հեռանում է։ Դեռ 40 օր կմարտնչի ընկերների հետ, այնուհետ կգնա երկնքի արքայություն` միանալու մեր բոլոր նվիրյալներին, որոնք ազգի պահպանության, պետականության, ապագայի համար մարտնչել ու զոհաբերվել են։ Գնալու է նվիրյալների մոտ` ասելու, որ դաշնակցական մարտիկները կանգնած են ժողովրդի կողքին, և գնալու է զինվորի առջևից` որպես հրամանատար, որպես դաշնակցական մարտիկ։ Փա՛ռք մեր բոլոր ննջեցյալներին»:

Իգոր Սարգսյանը զինակից ընկերոջ շիրիմի առջև խոստացավ. «Հետ ենք բերելու ամեն ինչ՝ մեր երազների հայրենիքը, Հայկական բարձրավանդակը, Արցախը, ամեն կորցրածը»։

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company