ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

«Տնտեսական հեղափոխություն» կոչվածն իրականում պոպուլիզմ էր և այդպես էլ իրականություն չդարձավ

26 Նոյեմբեր 2020 Հայկական դրամի արժեզրկումն ու դոլարի վերելքը շարունակում է: Նոյեմբերի 24-ին արդեն դոլարի առքը կազմում էր շուրջ 508 դրամ, վաճառքը՝ շուրջ 520 դրամ՝ ըստ Rate.am-ի: Այսպիսով, նոյեմբերի 22-ի համեմատ՝ դոլարի առքի տատանումը կազմել է +3․83 դրամ, վաճառքը՝ +4․83 դրամ։

Այսօր դոլարի գինը փոքր-ինչ նվազել է․ առքը կազմում է շուրջ 506, վաճառքը՝ շուրջ 515 դրամ:

Դոլարի թանկացումն ու դրամի արժեզրկումը սկսվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին ու Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուն զուգահեռ: Պատերազմի հետևանքով ստեղծված անկայուն իրավիճակը հանգեցրեց դոլարի պահանջարկի ավելացման ու դրամի արժեզրկման: Եթե սեպտեմբերի 25-ին դոլարն արժեր շուրջ 485 դրամ, ապա սեպտեմբերի 29-ին հասավ 488 դրամի: Նոյեմբերի 10-ի դրությամբ, դոլարի արժեքը 494 դրամ էր, որից հետո դոլարի վերելքն էլ ավելի մեծ թափ առավ՝ հասնելով շուրջ 520 դրամի:

Ինչո՞վ են պայմանավորված արտարժույթի շուկայում նման տատանումները, ի՞նչ հնարավոր հետևանքների կարող ենք բախվել և որո՞նք են լուծումները ստեղծված իրավիճակում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, արտարժույթի շուկայում վերջին տատանումների պատճառով տնտեսական լուրջ խնդիրներ է տեսնում։ Նրա խոսքով՝ այն գործոնները, որոնք բերել են այս իրավիճակին, շարունակում են պահպանվել։

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ խորքային խնդիրներ մենք ունենք տնտեսության մեջ, հատկապես՝ արդեն իսկ արձանագրված ֆինանսական ոլորտում։ Այն գործոնները, որոնք բերել են այսօրվա իրավիճակին, ցավոք, պահպանվում են և գնալով ավելի լայն ազդեցություն են ունենում ու խորանում: Ինչի՞ հետևանք է սա՝ արժույթի արժեզրկումը։ Մակրոտնտեսական փոխազդեցությունների»,- ասաց տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ հիմնական գործոնը Քովիդ-19-ի դեմ պայքարի տապալումն էր․ «Մեր տնտեսությունը փաստացի հյուծվեց, և այդ հյուծումը գոնե չբերեց առողջապահական ոլորտում դրական արդյունքների։ Դրանից հետո արդեն պատերազմական վիճակը՝ 44 օր, և դրա հետևանքները, տնտեսական քաղաքականություն իրականացնողները և իշխանությունները, ըստ էության, չիրականացրեցին նվազագույն այն քայլերը, որոնք անհրաժեշտ էին այս մասշտաբի պատերազմական իրավիճակում։ Եվ առնվազն հանրությունը՝ մենք բոլորս տեղյակ չենք քայլերից, բայց հետևանքները տեսնում ենք, որովհետև չկան քայլեր։ Մյուս կողմից՝տնտեսական արդեն արձանագրված անկումը, մյուս գործոնը՝ հարկային մուտքերի կրճատոմը՝ 7-8 տոկոս, 20 տոկոս և ավելի օտարերկրյա տրանսֆերների, դրամական հոսքերի կրճատումն արձանագրված է, ներդրումների զուտ ներհոսքը, նախորդ տարվա համեմատ, արդեն շուրջ 70 մլն դոլարի չափով պակասել է։ 2019-ին էլ էինք այս ցուցանիշն արձանագրել՝ շուրջ 60 մլն դոլարի ներհոսքի կրճատում»։

Նրա խոսքով՝ անցած 2․5 տարիներին, ակներև է, ունեցանք ներդրումային միջավայրի և ռիսկերի էական աճ։

«Իրականությունն այն է, որ այդ «փռեմ ասֆալտինը», «ջարդեմ-փշրեմ»-ը նաև արտաքին ներդրողներին էր հասանելի։ Մանավանդ, որ վերջնարդյունքում պարզվեց՝ այդ բոլոր մեղադրանքները և բարձրաստիճան պաշտոնյաների՝ հայհոյանքի մակարդակի հասնող որակումներն իրականություն այդպես էլ չդարձան, պարզվեց, որ ներքաղաքական, շահադիտական նպատակներից էին ելնում»,- ընդգծեց նա։

Ըստ Ավետիսյանի՝ «տնտեսական հեղափոխություն» կոչվածն իրականում պոպուլիզմ էր և այդպես էլ իրականություն չդարձավ։

«Հիմա մենք ունենք խնդրահարույց մի շարք գործոններ և մարտահրավերներ։ Եվ եթե այսպիսի տեմպերով շարունակենք, դրանք հետևանքներ են ունենալու և, եթե այս տեմպերով շարունակենք, 1-2 շաբաթ հետո ականատես կլինենք արդեն դրամի շուրջ 20-25 տոկոս արժեզրկման՝ մինչև պատերազմական իրավիճակի հետ համեմատած։ Սա կարող է հանգեցնել արժութային շուկայում կորուստների։ Դա բերելու է նաև խորը սոցիալական խնդիրների։ Մենք արժութային շուկայում կմտնենք խորը անկայնության փուլ։ Սա էական ռիսկ է արդեն՝ և՛ ներդրումների, և՛ արտաքին առևտրի տեսանկյունից: Գնաճն այլևսս չի լինի զսպել»,- նշեց տնտեսագետը:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությանը՝ Թադևոս Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ հազիվ թե ԿԲ-ի ձեռքում եղած գործիքները երկարաժամկետ արդյունք կտան:

«Իրականում 2 գործիք կա ԿԲ-ի ձեռքում։ Նախ՝ ինտերվենցիաները, որ վաճառեն արժույթը: Այս մասով ես թերահավատ եմ, որովհետև իրականում հենց պատերազմական օրերին ակնհայտ էր, որ իրականացվում են ինտերվենցիաներ նաև այս ընթացքում, և դա անում են պետական ռեզերվներից։ Բայց դրանք անահմանափակ չեն։ Դա պետական ծախս է ենթադրում, իրականում շուկայական գնից էժան պետք է վաճառեն արտարժույթը: Այդ ռեզերվերները ոչ միայն սահմանափակ են այդ իմաստով, այլև այդ գործիքը չես կարող երկար աշխատեցնել։ Սա հասկանում են նաև շուկայի խաղացողները, և դրա էֆեկտն ավելի երկար հիմքի վրա թուլանում է։ Ինտերվենցիաները կարճաժամկետ էֆեկտ կարող են տալ, եթե ճիշտ հաշվարկված են և ճիշտ ժամանակին են իրականացվում։ Մենք այդ ժամանակն արդեն բաց ենք թողել, իսկ խնդիրը չի լուծվել»,- արձանագրեց նա։

Երկրորդը, ըստ նրա, ԿԲ-ի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքն է․ «Բայց այսպիսի բարդ տնտեսական իրավիճակում, երբ ներդրումների ակնհայտ դուրսմղում ունենք, այսինքն՝ կապիտալը, ըստ էության, ավելի շատ գնում է մեր երկրից, իսկ ներդրումային միջավայրը բարձր ռիսկերով է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, պատերազմ, ձախողված կառավարում… Այսպիսի իրավիճակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ևս սահմանափակում է տնտեսությունը, ներդրումային և ֆինանսական հասանելիությունը, որը բացասական հետևանք կթողնի տնտեսական աճի տեսանկյունից։ Այնպիսի վիճակում ենք, որ այս գործիքն էլ մեծ հաշվով կիրառելի չէ»։

Անդրադառնալով լուծումներին՝ Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ համակարգային լուծումներ են պետք, որի հիմքում պետք է լինի միասնականությունը:

«Համակարգային, արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչին ունակ չէ գործող իշխանությունը։ Իրականում ավելի խորանալու է վիճակը, մանավանդ հիմա՝ դիմացը ձմեռ է, ծախսերն ավելանում են, նաև ներդրումների այսպիսի վիճակը բերելու է տնտեսական ակտիվության հետագա նվազման։ Սրանք միայն տերմիններ և թվեր չեն, սրանք մարդկանց համար աշխատատեղեր, բյուջեի համար եկամուտներ են, բիզնեսի համար շահույթ, և այս պարագայում վրա են հասնում նաև հոգեբանական գործոնը, մարդկանց սպասումները։ Արդեն կան թանկացումներ, դրանք կարող են շարունակվել։ Եվ հենց առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց մի մասը ներկրվում է կամ ունի ներկրման բաղադրիչ, այս պարագայում մենք գրեթե բոլոր կողմերից հավաքական բացասական ազդակներ ունենք։ Օրինակ՝ եթե այսպես շարունակվի, քաղաքացիները, որոնք ունեն դրամով ավանդներ, մաքսիմում ձգտելու են ազատվել դրանցից և փոխարինել արտարժույթով։ Սա լրացուցիչ բացասական ազդեցություն է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով կմեծացնի արժեզրկման այս պրոցեսը։ Կան, իհարկե, լուծումներ։ Լուծումը միանշանակ միասնականության մեջ է՝ և՛ բիզնեսը, և հանրությունը, և՛ պետությունը, նաև՝ Սփյուռքը պետք է իրենց ողջ ջանքերը գեներացնեն։ Ճիշտ նպատակադրմամբ միայն հնարավոր կլինի այս վիճակից դուրս գալ»,- եզրափակեց տնտեսագետը։

Անժելա Պողոսյան
factor.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company