ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Կիմը գնաց իր բաժին կռիվը տալու… Հերոսի մահից 40 օր անց

13 Դեկտեմբեր 2020

Պատերազմի բոթը լսելուց հետո ցասումն այնքան մեծ էր, որ անմիջապես կամավորագրվեց՝ ամբողջապես հասկանալով՝ ուր է գնում: «Բախտը մեկն է զինվորի՝ կա´մ մահ, կա´մ ազատություն». այս գիտակցումով գնաց պատերազմ: Չվախեցավ, պայքարեց, կռվեց հանուն մեզ, հանուն իր ժողովրդի…

Կիմ Խաչատրյանի շիրիմին դարձյալ թարմ ծաղիկներ են: Հերոսի մահից 40 օր անց այստեղ են նրա հարազատները, մարտական ընկերները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները, դաշնակակցական գործիչներ: Գլխիկոր են բոլորը, ցավը մեծ է: Կիմի հայրը՝ Սիմոն Խաչատրյանը, որդու՝ իրեն ուղղված վերջին խոսքերն է հիշում՝ ցածրաձայն, լացը կոկորդում սեղմած. «Ռամագիտության ուսուցիչ եմ: Ուսուցչի օրվա առիթով Երեւանից շնորհավորեց՝ գրելով. «Իմ կյանքին սթափ նայելու եւ հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ՝ քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ երեւանյան փողոցներում»: Վերջին գրառումը սա եղավ»: Մեծ ողբերգություն ապրեց, երբ դաշնակցության կամավորականների առաջին վաշտը մեկնեց ռազմաճակատ. իրեն այդ անգամ չտարան: «Երրորդ կամավորական խմբի հետ, որ պետք է գնար, զանգեց, թե. «Հայրիկ, ես արդեն մեկնելու եմ, ես հպարտ եմ, որ մեկնելու եմ»: Բացի ոգեւորիչ կոչերից, այլես ոչ մի խոսք չասացի: Նա գիտակցված մեկնեց ռազմաճակատ»,- պատմում է հերոսի հայրն ու շեշտում՝ հպարտ է, որ դարերից ձգվող հայ-թուրքական հակամարտության մեջ որդին տվեց իր բաժին կռիվը:

«Քանի դեռ հայ դատը շարունակվում է, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր բաժին կռիվը տան: Կիմն էլ գնաց իր բաժին կռիվը տալու: Տվեց, նահատակվեց, եւ ես համարում եմ, որ մեր պայքարը ավարտված չէ: Մեր պայքարը դեռ առջեւում է»,-ասաց հերոսի հայրը:

Չափազանց ազնիվ էր, ժպտադեմ, առաջավոր՝ ամեն ինչում: Սիրված էր ամենուր, ինքն էլ բոլորին էր սիրում: Երեխա ժամանակվանից էլ աչքի էր ընկում կարգապահությամբ, ամեն ինչում կարգապահ էր: Այսպես է Կիմին հիշում հորեղբայրը՝ Սամվել Խաչատրյանը: Մեր հերոսը ապագա բժիշկ պիտի դառնար: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր բժշկական համալսարան, սովորում էր վերջին կուրսում: Պարտադիր զինվորական ծառայությունից հետո շարունակեց իր ուսումը:

«Կիմն ուներ չափազանց մեծ հայրենասիրութուն, շատ էր սիրում իր հայրենիքը, բոլորը կվկայեն: 25 տարի ապրեց, բայց շատ բան հասցրեց անել: Որքան բան դեռ պիտի աներ, ամբողջ կյանքը դեռ առջեւում էր»,- ցավով նշում է հորեղբայրն ու կրկնում՝ փառք, փառք քեզ Կիմ ջան, հազար ափսոս: «Կիմի հայրենասիրական մղումները դեռ դպրոցական տարիներից բոլորիս համար պարզ էր»,- վերջինիս խոսքը շարունակում է Արենիի միջնակարգ դպրոցում Կիմին դասավանդած պատմության ուսուցիչը՝ Ժիրայր Եղյանը: Նույնը կրկնում են հերոսին անձնապես ճանաչած ներկաները: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին նախագահ Հրաչ Թադեւոսյանը հիշում է՝ սովորելուն զուգահեռ Կիմը նաեւ աշխատում էր ՀՅԴ գերագույն մարմնի գրասենյակում. «Երբ ուշ երեկոներին էի դուրս գալիս, կարդում էր: Հենց այնպես չէր կարդում, հենց այնպես կարդացողներից չէր»: Պատերազմ մեկնելիս Թադեւոսյանը նաեւ Կիմի հետ նույն ավտոբուսում է եղել: Հիշում է՝ աչքերում թախիծ կար, լուռ էր: «Միայն մի քանի բառ ենք փոխանակել, նստած էինք տարբեր տեղերում: Կիմը լուռ էր: Մթնշաղ էր, առեղծվածային մթնոլորտ: Ուրախություն, աժոտաժ չկար, տխուր էր. պատերազմում արդեն 20-ից ավել զոհեր ունեինք»,-պատմում է Թադեւոսյանը:

Կիմ Խաչատրյանը նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատի հրամանատարն էր:

Օրը խորհրդանշական էր. հերոսի շիրիմին տեղի ունեցավ երդմնակալության արարողություն: Կնքահոր պատիվը վերապահվեց Կիմի հորը՝ Սիմոն Խաչատրյանին: Մի խումբ երիտասարդներ՝ երդվելով ՀՅԴ դրոշի, Ծրագրի, Կանոնագրի և զենքի վրա, համալրեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շարքերը: Ուշագրավ է, որ երիտասարդները կուսակցության շարքերն անցնելիս երդվեցին Կիմի՝ մարտական հենակետ անցած դրոշի եւ սվին դանակի վրա:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, Կիմ Խաչատրյանի մարտական ընկեր Տարոն Ղազարյանի խոսքով՝ Կիմը մեծ հայրենասեր էր, կուսակցական նվիրյալ, եւ հաճախ էր իր հետ շրջում ՀՅԴ դրոշը: Ներկայացնելով երդման արարողության խորհուրդը՝ Ղազարյանը շեշտում է՝ այս արարողությունը բարոյական նկարագրի ուղեկից է դաշնակցականի համար: Դաշնակցության շարքերն անցնելիս բոլորը պարտադիր, ավանդույթի ուժով, երդում են՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

«Մենք չենք շեղվում մեր ավանդույթներից: Դաշնակցականի սուրբ երդումը կուսակցության շարքերն անցածներին ստիպում է առաջնահերթ մտածել հայրենիքի, ազատ, անկախ, միացյալ Հայաստանի եւ այն ազգային երազանքների մասին, որ դարեր շարունակ մենք ունեցել ենք»,-նշեց Ղազարյանը:

Դիմելով երիտասարդներին՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն ասաց. «Մենք մեր պարտքն ունենք, մեր ընկած ընկերների, Կիմի առաջ: Չհանձնվելու, չկոտրվելու, նրա ընտրած ճանապարհը, որի համար տվեց իր կյանքը, շարունակելու եւ այդ ճանապարհին Կիմի դրոշը, որ տարել էր իր հետ մարտադաշտ՝ այդ ճանապարհի ավարտման կետում հաղթական ծածանելու: Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկերներ, Կիմի ընկերներ, հարազատներ, մենք կրկին անգամ մեր խոնարհումի եւ մեր պարտքի հետեւից եկել ենք մեր ընկերոջ՝ Կիմի շիրիմին՝ խոստանալու՝ մենք քո գործը շարունակելու ենք, ինչպես դու էիր ասում՝ «Բախտը մեկն է զինվորի՝ կա´մ մահ, կա´մ ազատություն»:

Երբմնակալության արարողությունն ավարտվեց հայրենասիրական երգերով, այն երգերով, որ մշտապես սիրում էր լսել եւ կատարել Կիմ Խաչատրյանը:

Լիանա Սարգսյան

https://youtu.be/WpAEX8B_4ds

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company