ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայտարարություններ

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

25 Փետրվար 2021

Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե չորս ամիս: Պատերազմի եւ նրան հաջորդած շրջանի բազմաթիվ կենսական խնդիրները, այս ընթացքում, ոչ միայն չեն մարել, այլեւ ավելի են խորացել, եղածներին ավելացել են նորերը: Չորս ամիս անց դեռեւս լուծված չեն գերիների, նահատակ զինվորների հետ կապված խնդիրները, ադրբեջանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության պայմաններում, սրան գումարվում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի եւ Արցախի ինքնիշխանության հարցերում: Ավելին, ժողովրդի թիկունքում տեղի են ունենում բանակցություններ, որոնց գաղտնիության փաստն իսկ հարուցում է լուրջ մտահոգություններ: Շրջանառվում են խոսակցություններ Արցախի դեմ դեռ երեկ ռազմական ագրեսիա իրականացրած ադրբեջանական եւ թուրքական կողմերի հետ` Հայաստանի պարտված իշխանությունների հնարավոր ինչ-ինչ տնտեսական եւ այլ բնույթի վտանգավոր գործարքների մասին:

Անցնող գրեթե երեք տարում իր անկարողությունը փաստած իշխանությունը նաեւ դեղատոմսեր չունի երկրի ներսում խորացող տնտեսական եւ այլ բնույթի հիմնահարցերի հաղթահարման վերաբերյալ: Հայ ազգի և հայոց պետականության ներկայի ու ապագայի համար սպառնալի այս կացության հանդեպ Հայաստանում կրկին ծայր են առել համաժողովրդական հուզումները, որոնք առաջնորդվում են Հայրենիքի փրկության շարժման կողմից:

Վարչապետի հրաժարականի պահանջին իշխանությունները պատասխանում են հանրության ազատ կամարտահայտությունը ճնշող հակաժողովրդավարական գործողություններով: Իշխանական գործելավոճի է վերածվել ընդդիմադիր ակտիվ գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, կարճ ժամանակով զանգվածային ձերբակալությունները, բռնի ուժի կիրառումը:

Խիստ մտահոգիչ են ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման և երկրում օրինականության գերակայության ամրագրման կարգախոսերով իշխանության հասած ուժերի որդեգրած այս քայլերը, որոնք ուղղակիորեն տանում են ավտորիտար, ոստիկանական պետության ձևավորմանը: Մտահոգությունները առավել տագնապահարույց են երբ, վերոհիշյալ բազմաթիվ մարտահրավերների պայմաններում, հայ ժողովուրդն ու հայոց պետությունը գտնվում են լուրջ փորձությունների առջեւ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն, դատապարտելով իշխանություններին՝ նրանց պատասխանատվությամբ ստեղծված այս վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առավել սրումից, գործել միայն օրինականության ու ժողովրդավարության շրջանակներում, անսալ հրապարակ դուրս եկած հանրության և ընդդիմադիր ուժերի, ինչպես եւ մինչ այս նույն պահանջով հանդես եկած ՀՀ Նախագահի, հայոց զույգ Կաթողիկոսների, սփյուռքահայության զգալի հատվածի, մտավորական, մշակութային, կրթական եւ հանրային այլ շերտերի ձայնին և առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից: Թշնամուց պարտված, ազգի կողմից մերժված, վարչական եւ բարոյական իրական իշխանությունը կորցրած ղեկավարն այլեւս ունակ չէ ալեկոծումների միջով դեպի խաղաղ ու բարեկեցիկ ափ առաջնորդելու հայոց վնասված նավը: Այդ պարագայում միայն հնարավորություն կստեղծվի հասնելու ներազգային համերաշխության, կարգի բերելու պետական հաստատությունների ու բանակի վիճակը, նոր ավյունով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական եւ այլ հետևանքների վերացմանը՝ թեւակոխելու Հայոց պետականության ու Արցախի ամրապնդման եւ հզորացման նոր հանգրվան:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրո
25.02.2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company