Արցախի երիտասարդները իրենց աջակցությունն են հայտնել Հայոց բանակին
25 Փետրվար 2021
Այսօր՝ փետրվարի 25-ին, Արցախի երիտասարդները ակցիա են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի աջակցություն Հայոց բանակի:
Պահանջել են դավաճանների հեռացումը: Պաստառներում նշված են եղել հետևյալ կարգախոսները՝ «Ազգադավներ հեռու հայոց բանակից», «Զինվորին դավաճանողը ազգի դավաճան է», «Ոչ դավաճաններին», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճաններ հեռացեք»:
Ակցիան կազմակերպվել է ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ՝ Արցախի Արդարություն կուսակցության հետ համատեղ: Ակցիայի ընթացքոմ միացել են նաև այլ քաղաքացիներ:
aparaj.am