Բողոքի ակցիա՝ Անվտանգության խորհրդի շենքի դիմաց
29 Մարտ 2021
Այսօր, մարտի 29-ին Անվտանգության խորհրդի շենքի մոտ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանց վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում 3 անգամ չպատասխանեց հարցին՝ Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ, և նշեց հարաբերությունները շտկելու անհրաժեշտության մասին:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Անվտանգության խորհդուրդն իր քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն. «Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այլեւս հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է»:
«Արմեն Գրիգորյանը և Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում սպասարկում են Թուրքիայի շահերը»․ նշեցին ներկաները։
ՀՅԴ անդամները Անվտանգության խորհրդի շենքի դիմաց այրեցին Թուրքիայի դրոշը։
Մանրամասները տեսանյութում