ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Նվիրյալ դաշնակցական Կարո Քեբաբջյանին «Եռաբլուրում» հետմահու պարգևատրեցին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

02 Ապրիլ 2021

Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանին «Եռաբլուրում», ուր այսօր ամփոփվեց նրա մարմինը, հետմահու պարգևատրեցին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով հանձնեց Քեբաբջյանի որդուն՝ ասելով, որ հայրիկի գործը հիմա նրանք պետք է շարունակեն։

«Կարո Քեբաբջանի կյանքն ինքնին եղել է մեր ժողովրդի պատմության արտացոլումը։ Լինելով Արևմտյան Հայաստանի ծնունդ, իր ծնողները մազապուրծ են եղել Ցեղասպանությունից, եկել, հաստատվել են Լիբանանում, այնտեղ նորից ոտքի են կանգնել, արարել են։ Պրն․ Քեբաբջյանի հայրիկը եղել է հայտնի խմբապետ, ով բազմաթիվ սխրագործություններ է կատարել Մերձավոր Արևելքում ինքնապաշտպանական մեր գործի ընթացքում։ Նույնպիսի եռանդով Կարո Քեբաբջյանն է մասնակցել այդ գործին։ Նա նաև շատ ավելի կարևոր ներդրում ունեցավ՝ մարմնամարզության միջոցով համախմբելով նույնիսկ տարբեր քաղաքական տեսակետներ ունեցող հայկական ուժերին»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Թող Մայր հողը փափուկ լինի իրենց համար, ասաց նա, բայց մեզ՝ ողջերիս, պայքարողներիս համար պինդ լինի և ամուր լինի, որովհետև իրենք իրենց մարմիններով պետք է պնդացնեն մեր հողը։

«Աստված մեծ է և չի արժանացնելու մեր ժողովրդին այն ճակատագրին, որին, միգուցե, նա արժանի է, քանի որ հայ ժողովուրդը ընտրյալ ժողովուրդ է, պետք է շարունակենք մեր մաքառումներն ու մեր պայքարը»,-ասաց Դավիթ Բաբայանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից էր ընկեր Կարոն Հայաստանում՝ Հայաստանի Արցախյան հատվածում, առաջարկելով իր ծառայությունները, իր կարողությունները, իր գիտելիքը և հմտությունները՝ կոփելով զինվորների, խրախուսելով և քաջալերելով նրանց։

«Եվ զարմանալի չէ, որ 1999 թ-ից Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչը հավատում էր Արցախին, Արցախի հաղթանակին և իր խոսքով ու գործով Արցախն ուզում էր սարքել երջանիկ քաղաք։ Եվ, թերևս, այն առաջին ներդրողներից էր, ով Շուշիում ներդրում կատարեց և Շուշիում հյուրանոց հիմնեց»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ ընկեր Կարոյի հետ վերջին անգամ ծրագրեր է քննարկել Քարվաճառում․ «Երկար ու մեծ ծրագրեր ունեինք, որոնք կարող էին Քարվաճառի կյանքը էլ ավելի բարելավել։ Ցավոք, չհասցրինք։ Բայց եթե մեզ համար ընկեր Կարոյի հիշատակը թանկ է, մենք պարտավոր ենք ընկեր Կարոյի ծրագրերը իրականացնել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/qAq7I9dxCJw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company