ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հարցազրույցներ

ՀՅԴ աշխատանքները Արցախում կամավորական ու մարդասիրական են և որևէ մեկը չի կարող արգելել․ Արշակ Մեսրոբյան

08 Ապրիլ 2021

Աշխարհի 30 երկրներից ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների անդամներ այս պահին Արցախում են և ծրագրեր են իրականացնում Արցախի վերականգնման նպատակով։

ՀՅԴ աշխատանքները Արցախում կամավորական ու մարդասիրական են և որևէ մեկը չի կարող արգելել նման գործունեությունը, որն ամրագրված է նաև մարդու իրավունքների պաշտպանության նորմերով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը։

Նա, սակայն, նշեց, որ որոշ դժվարություններ կան Արցախ մուտք գործելիս․ «Գոյություն ունի նոր ընթացակարգ, որի համաձայն պետք է դիմեն, ստանան համաձայնություն ռուս խաղաղապահներից, երբեմն որոշ դժվարություններ ենք ունենում, բայց այդ էլ մի ուրիշ հարց է․ աա լուրջ վտանգ ու սպառնալիք է Արցախի և արցախահայության ազգային անվտանգությանը, որովհետև եթե այսպես շարունակվի Արցախը, ի վերջո, մեկուսանալու է ողջ սփյուռքահայությունից, ովքեր ունեն օտարերկրյա քաղաքացիություն։ Եվ առհասարակ արտաքին աշխարհի հետ շփումը ոչ թե սահմանափակվում է, այլ ընդհանրապես կտրվում է»։

Արցախ մուտք գործելու համար խրագրի յուրաքանչյուր մասնակցի համար նախապես զգուշացնում են, որ խոսքը մարդասիրական աշխատանքներին է վերաբերում, որ մուտքը արտոնված լինի և, Արշակ Մեսրոբյանի խոսքով, մինչև օրս որևէ խնդրի առջև չեն կանգնել։

Կոնկրետ իրենց աշխատանքների հանդեպ ադրբեջանցիների հակազդեցություն ևս առայժմ չկա, բայց, Արշակ Մեսրոբյանն ասում է, ադրբեջանցիները արցախյան անցուդարձին քաջատեղյակ են, շատ ուժեղ մոնիթորինգներ են իրականցնում և հստակ տեսնում են ամեն ինչ։ Պարզապես, իրենց դեպքում, խոսքը մարդու հիմնական իրավունքների մասին է, այնպես որ, որևէ ձևով ադրբեջանցիներն իրավունք չունեն խոչընդոտելու նմանատիպ աշխատանքները։

Արցախի իշխանությունները չպետք է իրենց թույլ տան ՀՅԴ աշխատանքներն Արցախում քաղաքականացնել՝ ընդգծում է Արշակ Մեսրոբյանը, այս իրավիճակում, երբ ազգը կործանվում է, փոխանակ քաղաքական հաշվարկներ անելու և այդ շահերը ավելի առաջնահերթ դասելու, պետք է բոլորը համատեղ կենտրոնանան Արցախը վերականգնելու գործին։

«Ցավոք սրտի, պետք է շեշտեմ, որ որպես կազմակերպություն, որ համահայկական ողջ ռեսուրսներն ու ներուժը կենտրոնացնում է այս աշխատանքներում, դա միայն Դաշնակցությունն է»,-արձանագրեց նա։

Արշակ Մեսրոբյանն ասում է՝ Արցախի անվտանգությունը որոշ հարցերում շաղկապված է իրենց բոլոր նախաձեռնությունների հետ, որովհետև տնտեսական բաղադրիչը և հասարակությունը հզորցնելու առաքելությունը հենց անվտանգության տարր են պարունակում։

Պատերազմից հետո Արցախում խնդիրները լուրջ են թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ անվտանգային առումով և արտագաղթի սպառնալիք կա։ Այս խնդիրը կարգավորելու համար է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը, որը ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական, ուսանողական, պատանեկան միությունների աշխատանքները համակարգող գործադիր գրասենյակն է և աշխարհով մեկ ունի մոտ 30 տարբեր երկրներում ներկայություն, համադրաբար աշխատանք ծավալում Արցախում։

Հետպատերազմյան առաջնահերթությունները ՀՅԴ երիտասարդականի համար պայքարի երկու ուղղություններով է՝ Երևանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործընթացները, որպեսզի պարտված, ձախողած և դավադիր իշխանությունները հեռացվեն, և երկրորդ ուղղությունը՝ Արցախի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները։

Գործուղված ՀՅԴ-ականները Արցախում 4 ուղղություններով են ծրագրեր իրականցնում՝ բարոյական և նյութական աջակցություն արցախցիներին, պատանիներին հետպատերազմական ճնշված հոգեբանությունից դուրս բերելու աշխատանք, մասնագիտական դասընթացներ և կամավորների ծառայություններ տարբեր հաստատություններում։

«Հայրենիքը պահում են այնտեղ ապրելով, արարելով, ստեղծագործելով, իսկ արարելու աշխատանքը ապահովելու համար կազմակերպեցինք դասընթացներ 12-15 տարբեր թեմաներով։ Այս նյութերը ընտրվել են մեր ուսումնասիրությունների հիման վրա՝ այսօրվա Արցախը ինչի կարիք ունի, հեռանկարային ոլորտների մասին է խոսքը, որ թե՛ երիտասարդը օգտվի փոքր բիզնեսներ հիմնելով, և նաև աշխատելով օգնի հայրենիքին։ Արդեն անցկացրինք դասընթացներ՝ ինչպես թվայնացնել բիզնեսը, բիզնես կառավարում, նախահաշվի ձևավորում և այլն, շուտով անցկացնելու ենք բջջային հեռախոսների հավելվածների մշակման դասընթաց, նորարարական գյուղատնտեսություն, որովհետև պատերազմի հետևանքով կորցրել ենք վարելահողերի և արտովայրերի 75 տոկոսը, և հիմա պետք է կարողանանք քիչ տարածքի վրա շատ բերք ստեղծել»,-մանրամասնեց Արշակ Մեսրոբյանը։

Ծրագրի երկրորդ փուլում լավագույնները կմասնակցեն հարթակի, որտեղ առաջին փուլում իրենց ձևավորված բիզնես-ծրագրերը կներկայացնեն արտերկրից ժամանած ներդրողների, և ներդրողները կֆինանսավորեն նրանց ծրագրերը։

Կամավորական ծառայությունները Արցախի տարբեր հաստատություններում՝ հիվանդանոցներում, վերականգնողական կենտրոններում ևս մեկնարկել են․ այս պահին Լիբանանից ժամանած ՀՅԴ երիտասարդական միության անդամներից մեկը մոտ մեկ ամիս կամավորական ծառայություն է մատուցում վերականգնողական կենտրոնում, մինչև մայիս կաշխատի և կվերադառնա Լիբանան, կան ԱՄՆ-ից եկած, Հայաստանից եկած կամավորներ, որ տարբեր ուղղություններով ծառայությունններ են մատուցում։

Արշակ Մեսրոբյանն ասում է՝ տեղի բնակչությունը խիստ ջերմ է ընդունում դաշնակցական կամավորներին՝ արցախյան ընդգծված հյուրասիրությամբ։

Ավելի վաղ ներկայացրել էինք ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած ծրագրի մեկնարկը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

https://youtu.be/ubIZBTZO1_A

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company