Իշխանությունների դավաճանական վարքագիծ, մարտահրավերներ. ՀՅԴ ԳՄ-ի հանդիպումն Արտաշատում
08 Ապրիլ 2021
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ մարզային հանդիպումների շարքում այսօր ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են Արտաշատի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ։
Քննարկման առանցքում է եղել Արցախյան վերջին գոյապայքարի արդյունքում ստեղծված իրադրությունը։ Հանդիպանը շեշտվել է իշխանությունների որդեգրած կրավորական, թուրքամետ և դավաճանական քաղաքական ուղեգծի ծանրագույն հետևանքները երկրի անվտանգության վրա։ Փաստվել է, որ իրավիճակից ելքը օտար, թշնամական պետությունների շահերն սպասարկող իշխանությունների շուտափույթ հեռացումն է և երկրի ընթացքը ազգային ուղեգիծ տեղափոխելը։
Արծվիկ Մինասյանը պատասխանել է նաև քաղաքացիներին հուզող ազգային-քաղաքական բնույթի մի շարք հարցերի։