Նիկոլ Փաշինյանը հանգիստ չի ունենալու Հայոց հողում
21 Ապրիլ 2021
Ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի կոչով քաղաքացիները հավաքվել են կառավարական ամառանոցի մուտքի մոտ, որտեղ սպասում են Սյունիքի մարզից վերադարձող Նիկոլ Փաշինյանին։
Գեղամ Մանուկյանը հանդես եկավ կոչով և տեղեկացրեց քաղաքացիներին՝ Արարատի խճուղու վրա ի շարունակություն այսօրվա Սյունիքի ակցիայի, քաղաքացիները ևս մեկ անգամ հիշացնելու են, որ «Նիկոլ Փաշինյանը հանգիստ չի ունենալու Հայոց հողում»:
«Սյունիքում Նիկոլ Փաշինյանը փորձեց երևալ վարչապետ, բայց միակ բանը, որ արեց, կարողացավ ուղղակի զորամասերում քայլել, չէր հասկանում՝ իր դիմաց կանգնած զինվորը հայհոյում է իրեն և հիշում իր հարյուրավոր զոհված ընկերներին, որոնց նահատակության պատասխանատուն այդ հայրենադավն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը նաև անդրադարձավ այսօրվա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին առ այն, որ Շուռնուխում 30 տարվա մեջ առաջին անգամ նոր տուն է կառուցվում:
«Հողատուն Սյունիքի մարզպետարանում հպարտացել է, թե Շուռնուխում առաջին անգամ տուն է սարքվում և դա իր հպարտությունն է, բայց հայրենադավը չի էլ հասկանում, որ տուն են սարքում այն մարդկանց համար, որոնց տները մնացին թշնամուն, չի էլ մտածում, որ Շուռնուխում նոր տուն սարքում են այն պատճառով, որ թուրքի սահմանը հասել է Շուռնուխ»,- նշեց Մանուկյանը:
Նշենք, որ քաղաքացիները շարունակում են մոտենալ ամառանոցի մուտքին, որտեղ ստվարանում են նաեւ ոստիկանական շարասյունները։
Հայտնի է դարձել, որ քաղաքացիները փակել են Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի Երևան: Քիչ առաջ ոստիկանությունը Արարատի մայրուղուց բերման է ենթարկել Փաշինյանի հրաժարականը պահանջող մի շարք քաղաքացիների:
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկից, որտեղ գտնվում են կառավարական ամառանոցները, ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ մի քանի անդամների։
Ոստիկանները հրմշտոց և քաշքշուկ են սկսել՝ քաղաքացիներին հեռացնելով փողոցի երթևեկելի մասից, ապա բերման ենթարկել նրանց։
Բերման ենթարկված ՀՅԴ անդամները այս պահին Ոստիկանության Կենտրոնի, Կոմիտասի և Մալաթիայի բաժանմունքներում են։
Հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը «թուրք», «դավաճան» վանկարկումների ներքո շրջանցել է կառավարական առանձնատան գլխավոր մուտքը եւ այլ մուտքով ներխուժել առանձնատուն:
Քաղաքացիները շարունակում են մնալ կառավարական առանձնատան մուտքի մոտ եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/fTiBoIPZC64
