ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ

23 Ապրիլ 2021

Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հարուցում են մեր ժողովրդի արդարացի զայրույթը։ Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու, մեր ժողովրդի ազգային ինքնասիրությունը ոտնահարելու փորձեր կատարելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու։ Բաքվի քաղաքական վարքը, ինչը մեծապես ազդված է Թուրքիայի կեցվածքից, անվերադարձելիորեն հատում է բոլոր կարմիր գծերը՝ ստիպելով մեր ժողովրդին միավորել ուժերը՝ ապահովելու հայրենիքի անվտանգությունն առկա սահմանների անձեռնմխելիությունը։ Ադրբեջանաթուրքական սպառնալիքները լիովին տեղավորվում են նաև ցեղասպանական մտադրությունների համատեքստում՝ արտահայտվելով հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելու և վերջինիս տիրանալու անթաքույց նկրտումներով։

Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտությունից բարդույթավորված՝ Ադրբեջանի պահվածքը հիշեցնում է ոչ թե պատերազմում հաղթանակած կողմի, այլ մարդկության նկատմամբ հերթական հանցագործությունից իրականության զգացումը կորցրած սուբյեկտի։

Վերջերս Բաքվում բացված «ռազմական ավարի պուրակը» մարդատյացության և բանականության խեղման այնպիսի մի դրսևորում է, որպիսին քաղաքակիրթ աշխարհը չի տեսել սկսած դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսից, երբ նորագուն ժամանակաշրջանի բռնատիրությունների կործանումից հետո, նոր թափ առան ազգային-ազատագրական շարժումները։

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առևտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ հավակնությունները, մեր ժողովրդի կյանքի իրավունքի հանդեպ ոտնձգությունները, ինչպես նաև թորւք-ադրբեջանական բարձրագույն մակարդակից հնչեցված սպառնալիքները գալիս են փաստելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև շարունակական թշնամանք երաշխավորելու՝ ադրբեջանաթուրքական հեռահար նպատակը։

Ստեղծված ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակի և դրանում Թուրքիայի առանցքային դերակատարության կապակցությամբ, արդեն իսկ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես համաշխարհային հանրության հետ։

Ադրբեջանի բռնապետին խստորեն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ. մարդկության պատմության գրեթե բոլոր բռնապետներն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։

Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, հետևաբար՝ շարունակելու ենք հանուն Արցախի վերականգնման և Հայաստանի արժանապատվության հայության արդար պայքարը:

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

23 ապրիլի 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company