ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Ճանաչում, դատապարտում, հատուցում․ ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք

23 Ապրիլ 2021

Այսօր ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական ջահերով երթը:

Ապրիլի 24-ը սուգի տոն չէ այլևս, ապրիլի 24-ը արդարության կանչն է և պահանջատիրության ոգին․ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ազատության հրապարակում՝ Ջահերով երթի մեկնարկի իր ելույթում։

«Ապրիլի 24-ով մեր ժողովուրդն աշխարհով մեկ կիջնե փողոց՝ աշխարհին հիշեցնելու իրենց պարտքը հայության նկատմամբ, աշխարհին հիշեցնելու, որ հայ ժողովուրդն ունի մեկ մեծ դատ, որից երբեք չի հրաժարվելու, հարատև պայքար մինչև կերտելու իր ամբողջական հայրենիքը»,-ասաց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ նշեցինք մեծագույն ոճրագործ Թալեաթի սպանության 100-ամյակը՝ դրանով մեկ անգամ ևս շեփորելով այն իրողությունը, որ երբ աշխարհը թքած ուներ արդարության երեսին, երբ աշխարհը անտեսում էր մեր միլիոնավոր նահատակների կանչը, երբ աշխարհը չէր տալիս ոճրագործ ցեղախմբի ոճրագործ ղեկավարների արդար դատաստանը, հայ ժողովուրդը՝ ՀՅԴ ընդհանուր ժողովի որոշմամբ, վճռեց ինքը տալ իր ազգի լավագույնը որպես վրիժառու բազուկներ, որպեսզի մեկ առ մեկ զգետնեն այդ ճիվաղներին։

Ապրիլի 24-ը լացի ու ողբի օր չէ, ասաց ՀՅԴ Բյուրոյի ղեկավարը, ապրիլի 24-ը վերջին 60-70 տարիների՝ մեր ժողովրդի զարթոնքի նախանշանն է․ 60-ական թվականներից հետո հարություն առավ մեր ժողովուրդը և իջավ փողոց Երևանում ու աշխարհում՝ պահանջելով մեր հողերը, դա առաջին ազդանշանն էր, որ մենք նահատակների հիշատակումից անցնում էինք դեպի պահանջատիրություն։

«60-ականներից հետո 70-80-ական թվականներին ուժային մեր շարժումը, Հայ դատի մեր շարժումը խախտեց աշխարհի լռությունը, և աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց հայ ժողովրդի պահանջատիրության վրա, դրան հաջորդեց Արցախի ազատամարտը և մեր հայրենիքի անկախությունը Հայաստանի և Արցախի մեջ։ Եվ այսօր որքան խորհրդանշանական է, որ այդ նահատակ ցեղի անմահ երիտասարդությունը հավաքված է այստեղ որպեսզի առաջնորդի մեզ, որ մեկ անգամ էլ մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նահատակներին և միաժամանկ շեշտավորենք, որ այլևս երբեք Ցեղասպանություն չենք տեսնելու, երբեք չենք պարտվելու, և ամեն գնով աշխատելու ենք, որ վերակերտենք մեր արժանապատվությունը և վերակագնենք մեր ամբողջական Հայաստանը»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Ջահերով երթից առաջ, երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները․ այն ուղեկցվեց «պայքար, պայքար, պայքար» վանկարկումներով, ինչպես նաև «մա՛հ թուրքերին» կոչերով։

Թշնամիների դրոշների մոխրանալուց հետո, հազարավոր երիտասարդներ, գլխավերևում պահած Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշները, հայրենասիրական երգերով ու պահանջատիրական կոչերով, շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ամբողջ գիշեր խնկարկելու անմեղ և սրբադասված նահատակների հիշատակը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասած երթի հազարավոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ խոնարհվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: երթի մասնակիցները ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:

https://youtu.be/PHthQUnN-Ow

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company