ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն այցելել է Տավուշի մարզ
26 Ապրիլ 2021
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդարանում հանդիպում ունեցել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մայր Հանրապետությանը, Արցախին և Սփյուռքին առնչվող մի շարք խնդիրներ:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Տավուշի մարզային կենտրոնում հանդիպումներ է ունեցել նաև Դաշնակցության Տավուշի կառույցի անդամների հետ, քննարկել քաղաքական և կազմակերպական բնույթի հարցեր: