ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

«Հայաստան» դաշինքի հիմնադրման արարողությունը եւ հանրահավաքը

09 Մայիս 2021

Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հիմնադրվեց «Հայաստան» դաշինքը՝ առաջիկա ընտրությունների մասնակցելու համար։

Այսօր, մայիսի 9-ին Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում տրվեց քաղաքական համագործակցության մեկնարկը:

«Հայաստան» դաշինքի հիմնադրման հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ներկայացնելով դաշինքի ձևավորման նպատակները, Երկրորդ նախագահը պարզաբանեց, թե ինչու ինքը և հենց ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ։ Երկիրն ունի կառավարման և տնտեսական ճնաժամ։ Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամ։ Պետք են ուժեր պետք են մարդիկ, որոնք բավար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար։ Ինչո՞ւ ես․ ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում։ Եվ ինչպես տեսնում եք ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկոնւմ են։

Ինչու ՀՅԴ․․․ Որովհետև սա այն կուսակցությունն է, որ աշխարհով մեկ պայքարել և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Սա այն կուսկացությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախագահության տարիների ժամանակ, նույնիսկ, երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձը արդյունավետ արդյունքները կան և բոլորդ այդ արդյունքերի ականատեսն եք եղել։

Ինչու «Վերածնվող Հայաստան», որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանով մեկ, որովհետև Սյունիքը այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանում։ Սյունիքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ։ Այստեղ վտանգները լուրջ են և կարծում եմ Սյունիքը այսօր մեր պայքարի սիմվոլն է հանդիսանում»,- նշեց Երկրորդ նախագահը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում շեշտեց՝ վերահաստատում են ուղիղ 6 ամիս առաջ սկսած իրենց պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ գործող իշխանությունը պետք է հեռանա: «Առաջիկա ընտրությունները սովորական չեն: Սա մեր կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն է»,-նշեց նա ու հավելեց, որ սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է:

Ելույթով հանդես եկավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ Նա խոսեց Սյունիքի սպառնալիքների, խնդիրների մասին՝ նշելով, որ Սյունիքը Հայաստանի այն մեկնակետն է, որով սկսվում, բայց չի ավարտվում Հայաստանի և Արցախի անվտանգությունը: «Հասկանում ենք` Հայաստանը պատած աղետի ծավալներն ու խորությունն այնպիսին են, որ որևէ ուժ ունակ չէ միայնակ դուրս բերելու երկիրն այս վիճակից: Մենք գիտակցում ենք, որ դրա համար անհրաժեշտ է իրական սիներգիա, այսինքն` քաղաքական առողջ ուժերի միավորում՝ ի շահ Հայոց աշխարհի: Այդ պատճառով մենք որոշեցինք հանդես գալ դաշինքով»,-ասաց նա ու հավելեց, որ հավատում են իրենց դաշինիքի հավաքական մտքին, կամքին ու վճռականությանը:

«Հայաստան» քաղաքական դաշինքի համագործակցության հռչակագիրը ստորագրվեց:

Այն ստորագրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Դաշինքի ձևավորումը թելադրված է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ»,- մինչև ստորագրումը Հռչակագրի տեքստը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Հայաստան» դաշինքի հիմնադրման հանդիսավոր արարողությունից հետո Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի առաջնորդները երթով միացան Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին։

Երթի առջեւից քայլում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ի եւ «Վերածնվող» Հայաստան» կուսակցության ղեկավարները:

Երթի մասնակիցները վանկարկում էին «դեպի ուժեղ Հայաստան», «Քոչարյան վարչապետ», «Քոչարյան հերոս»:

Նրանք միացան Ազատության հրապարակում հավաքված բազմահազարանոց մասնակիցներին, որոնք նրանց դիմավորեցին ծափողջյուններով, «Քոչարյան» վանկարկումներով։

Իր ելույթում Քոչարյանը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է. «Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանը իշխանության մնալու առումով: Իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր, մյուս օրը 40 օր եւ այդպես շարունակ: Ուրեմն ամեն օր սոցցանցերում դրեք օրերի այդ հետհաշվարկը: Սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը:

Իշխան Սաղաթելյանն էլ իր ելույթում նշեց, որ պատրաստ են խոսել անցյալից, բացթողումներից ու սխալներից, բայց այժմ իրենց պայքարը Հայաստանի ներկայի եւ ապագայի է. «Դուք այսօր Հայաստանի հաղթողների կողքին ենք, հաղթանակ կերտած մարդկանց կողքին ենք: Մենք Հայաստանին բերելու ենք նոր հաղթանակներ: Մենք գալիս ենք Հայաստանում ապահովելու ազգային արժանապատվություն, համերաշխություն, ապահովելու զարգացում եւ սոցիալական արդարություն, գալիս ենք կերտելու ապրելու Հայաստան, գալիս ենք համախմբելու Հայաստանի, սփյուռքի, ողջ հայության ներուժը հանուն հայ ժողովրդի ապագայի։

Հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսկացության նախագահ Վահե Հակոբյանը։ Դիմելով ժողովրդին նա ասաց․ «33 տարի առաջ այս հրապարակում սկսվեց մեր ազատագրական պայաքարը ու ավարտվեց հաղթանակով։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, մենք ունեինք մեկ թշնամի՝ թուրքը, այսօր մեր թշնամին ներքին թուրքն է։ Երեկ տարի է մեզ կերցնում են ցինիկ պոպուլիզմով, ողողել են մեր կյանքը ստով ու զրպարտությամբ, ջրբաժաններ են սարքել, արհեստական բարիկադներ են սարքել, մի կողմում ազգադավ, անհայրենիք դավաճաններն են, այս կողմից պայքարում են մեր հայրենիքի համար, մեր երեխաների ապագայի համար։ Բավական է, թույլ չենք տալու։ Սիրելի ժողովուրդ, պատմությունը կրկնվում է, ինչպես 100 տարի առաջ մենք բոլորս կանգնած էինք պետականությունը կորցնելու առաջ, այնպես էլ հիմա է, բայց այն ժամանակ մենք հաղթեցինք, ու էլի կրելու ենք, որովհետեւ այստեղ հավաքված են կամքն ու վճռականությունը, ազգային գաղափարախոսությունը ու հաղթական ուղին»։

https://youtu.be/0RYz4ST6Ppo

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company