ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում. Ռոբերտ Քոչարյան

09 Մայիս 2021

Այսօր մենք ներկայացնում ենք դաշինքի ձեւավորում եւ ելույթը կկառուցեմ ավելի շատ հարցեր եւ պատասխաններ տարբերակով՝ պարզաբանելու համար, թե ինչու է ձեւավորվում հենց այս դաշինքը հենց այս ֆորմատով: Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջեւ. եւ դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրը ունի կառավարման եւ տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաեւ ինքնության ճգնաժամը: Պետք են ուժեր, մարդիկ , որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչո՞ւ ես. ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ ու գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում: Ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները եւ կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են: Ինչո՞ւ ՀՅԴ, որովհետեւ սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցության փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ կառավարության ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձեւավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները կան եւ բոլորդ դրա ականատեսն եք եղել: Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը», որը ծնվել է Սյունիքում եւ հիմա տարածվում է ՀՀ-ով մեկ: Որովհետեւ Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մնալո՞ւ ենք գոծոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ են և կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում:

Ինչո՞ւ պետք է այս իշխանությունը հեռանա. այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ նման կնիք ժողովրդի ճակատին ունենալով, դա ուղղակի անհնար է:

Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի, 11 հազար վիրավորների համար, եւ 35 հազար անօթեւան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք, եւ ավերում է այն, ինչին դիպչում է:

Հաջորդը. դավաճանության եւ Արցախի վաճառքի կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան մնան իշխանության այս մարդիկ: Միայն իշխանափոխությունից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարեւոր հարցերի:

Հաջորդը, այս իշխանությունը հետեւողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Խոստացել են թռիչքաձեւ աճ, ապահովել են թռիչքաձեւ անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտքը ավելի քան 2 մլրդ դոլարով: Ներդրումները գրեթե զրոյացել են: Ըստ էության, այս իշխանության օրոք այս 3 տարում աճել է միայն աղքատությունը եւ գերեզմանների քանակը: Սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության համար: Իրենք չեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել:

Ինչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանության: Առաջին հերթին պետք է գնահատել երկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, իրավական համակարգ, կրթություն, գիտություն եւ այլն: Դա անհրաժեշտ է հետագա քայլերը պլանավորելու համար: Անհրաժեշտ է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության եւ պետական կառավարման հետագա դեգրադացիան: Պետք է կանգնենցնեք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում:

Սկզբունքորեն կարեւոր է, որ ժողովուրդն անմիջապես զգա փոփոխությունները երկրում, ու ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը եւ սերը երկրի նկատմամբ:

Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտը, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի: Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք դա կրկնել: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելու տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտելիքահենք տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն: Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը:

Հաջորդը, պետական ապարատի մաքրության եւ արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որոնք այսօր են հնչեցվում, այլ կոնկրետ աշխատանք: Սուտը բացառվելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ, պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց:

Այսպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը: Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել: Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրությանն ու ձեռներեցությանը: Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ: Մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու տնտեսական զարգացումը եւ երկրի զարգացումը: Այո, ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց ոչ ոք մեր փոխարեն չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք: Մեզ հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, մենք ենք կառուցելու այն ամենը, ինչի մասին նշեցի իմ ելույթում: Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն եւ բարգավաճում: Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու: Շնորհակալություն»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company