ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Շուշի կամ անուսադիր գեներալների սովորական պատմությունը

10 Մայիս 2021

Մենք տանուլ տվեցինք այս մի ճակատամարտը։ Չնայած մեկ-մեկ մտածում եմ, որ այդպիսի բան չկա, որ մենք ուղղակի չէինք կարող, ուզում եմ ասել՝ դրա իրավունքը չունեինք, այսինքն՝ չենք պարտվել։ Խոսքն, իհարկե, պարտվողների մասին չէ։ Եվ սա ամենևին էլ նրանց առաջին պարտությունը չէ։ Օրինակի համար եմ ասում, 92-ին ընդամենը մի քանդված Ստեփանակերտ էր մնացել, մի քանի փոքր-մոքր գյուղ, մեկ-երկու եկեղեցի… Բայց պարտվող չկար… Ձեռքերը բարձրացնող չկար… Հա, գեներալ էլ չկար, ոչ մի ուսադիր… ոչ մի մեդալ ու շքանշան… Մենք էինք, մերոնցով… Մեր բոլոր բարբառները խառնվել, դարձել էին մեկը… Մենք մեր մեջքը տվել էինք մեր հազարամյա տան պատին ու կռվում էինք… Զարկվողն էլ դավաճան էր, բա ո՜նց, եղբայր, էլի քիչ էինք, էլի պակաս էինք, էլի ոչինչ չէր հերիքում… էլի նահանջի տեղ չկար…

Իմ Ռուբեն պապը 41-ին թողեց երեք անմայր երեխաներին ու կամավոր մեկնեց ֆրոնտ։ Ասում են` այնքան հպարտ էր, այնքան հպարտ էր կանգնել գյուղամիջում, որ թվում էր արդեն վերադարձել է հաղթանակի բարիքները համագյուղացիներին առատորեն բաժանելու։ Բայց չվերադարձավ պապս։ Իսկ երբ մորս հարցնում էի նրա մասին, մայրս միայն արտասվում էր…

92-ին էլ ճակատ մեկնողի հպարտությունը ոտից գլուխ ողողել էր Ռուբեն պապիս Մհեր թոռանը… Ասում են` պատկերը նույնն էր, ոչ մի տարբերություն, ոչ մի պակաս գույն ու գիծ։ Ուղղակի նույն ֆիլմը մենք հավաքվել, դիտում էինք նորից ու նորից…

Մհերն էլ չվերադարձավ… Շուշի և տասնյակ գյուղեր ու քաղաքներ ազատագրած անուսադիր մարտիկը… Հրադադարին ընդամենը մի քանի օր էր մնացել… Չէ, Մհերը ուսադիրներ չուներ, բայց Մհերը գեներալ էր… Կարմիր, հաստ ժապավենով, մեծ-մեծ աստղերով… Ռուբեն պապս էլ էր գեներալ… Փոքրիկ-փոքրիկ, երկիր մոլորակից դուրս Սզնեք գյուղից 41-ին մեկնած և նեմեցի ֆրոնտում մնացած տղամարդկանցից յուրաքանչյուրը։

Վերադարձող համարյա չկար, հենց այդ <<համարյաներից>> մեկի ասած՝ տղամարդու նմանվող մի քանի կիսատ-պռատ, ավերված շինություն։

Ո՞վ կհամարձակվի ասել, որ պապս պարտվել է, որ Մհերը տանուլ է տվել, որ Սզնեքը մոլորվել է պատմության ոլորապտույտ ճանապարհներին… որ ես նման պատմություններով պարզապես մխիթարում եմ ինքս ինձ, որ ես այդպես փորձում եմ… պատկերացնու՞մ եք, չմեռնել…

Բան չունեմ ասելու, մեր հավերժական թշնամին Սզնեք գյուղի դաշտերով ու անտառներով եկել-հասել է Շուշի, և՛ մատ է թափ տալիս երկրի վրա, և՛ ծաղրում է, ավերում-քանդում… ոտնատակ տալիս Շուշիիս նրբանցքները, նեղլիկ ու հազարագույն փողոցներում ապրող իմ մանկությունը։ Հետո՞… Էլ ինչ կարող է անել թուրքը, որ Շուշիում մեծացած Նորեկ անունով հայ մարդը զարմանա…

Էլի պապիս ասածը՝ հինչքան թորքը էս հողեն իրեսին ման կյա, աշխարհքս մաքրվլական չի…

Նաև խորհուրդների երկրում, հենց բերդաքաղաքում, թոփ ու թվանգով զինված հորս խոսքը՝ էս ըրևին տակեն կա՛մ մունք պիտի ինինք, կա՛մ էլ էդ շանտղեքը… Եվ հինչքան մտածում, դուզը մեր ինիլնա։ Էսա կտեսնաք… Մեռնիմ, թա սոտմ ասում…

Եվ հայրս երբեք տանուլ չտվեց, թվանգով եկան, թվանգով դրանց առաջն արավ, դանակով եկան, դանակով գնաց եկողի վրա, ծիծաղելով մտան մեր տարածքը, ծիծաղելով փռեց… Հաճախ մենակ, ընդամենը մի քանի հոգով, մեկը` տասի դեմ… Մեռնեմ, թե սուտ եմ ասում:

Այնպես որ, հիմա էդ տանուլ տվողը առաջին անգամը չէ, որ տանուլ է տվել, սովոր է նա, օրինակի համար, ի վիճակի չէ հաղթել, օրինակի համար, չգիտի ինչ փառավոր բան է հաղթելը… Հիմա չասե՞մ, որ միայն պարտված հաղթողը կարող է այդ անճոռնի ճոճվող մատը ջարդելու ցանկություն ունենալ, որ միայն հաղթողն է վիրավորանքից պատեպատ զարկվողը, միայն նա է ի վիճակի հոտոտել ցավը, չարչարանքը, և պատրաստվել նոր խիզախումի՝ չմտածելով անգամ, որ ինքը մենակ է էս մեծ ու կործանման արժան աշխարհում, որ ինքը դեռ վերքեր ունի չսպիացած, որ իրեն ոչ մեկն արդեն լուրջ չի ընդունում…

Չասե՞մ՝ թքած… չասե՞մ ինձ բան ասողի…

Թաքցնելու բան չկա, 88-ից այս կողմ երբեք այսքան ծանր չի եղել, ինձ այսպես ամեն օր չեն կարողացել վիրավորել, այսքան թույլ ու անօգնական չեն համարել…

Ո՞վ է մեղավորը… Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի… ո՞վ է ապաշխարողը… լիներ այդ եզակի մեկը, այսօր երկիրս այսքան դժվար չէր շնչի… չկա, չի լինելու… Գոնե մեկը հավատո՞ւմ է մեղավորի անսպասելի խիզախումին։ Չփնտրենք։ Մենք ժամանակի խնդիր ունենք… Ժամանակը մեզնից առաջ է… Ուշացողի առաջ փակվելու են վերադարձի բոլոր ճանապարհներն ու արահետները, և ոչ մեկը նրան չի ճանաչելու…

Ի՞նչ ասեմ, էլի տղաներից եմ ամաչում, զարկվածներից, մարմնի կեսը մի կերպ խրամատից բերածներից, առանց մեդալի ու շքանշանի ապրողներից… Եթե ուզում եք իմանալ, էլի միայն նրանք գիտեն մեղավորի տեղն էլ, դավաճանի տեղն էլ, չուշացողի տեղն էլ… Այդ նրանք են, որ տանուլ չտվեցին, որ ինձ օգնում են ապրել, և երբեք, երբեք չեն սովորեցնում սիրել… ոչ էլ պարտադրում են…

Չէ, եղբայր, արդեն այնքան ենք ետ նայել, որ չգիտենք առջևում ով կա և ինչ է մեզ սպասում։

Շուշիում, 60-ականներին էր, երբ հայրս ինչ-որ անհասկանալի շորերի մեջ փաթաթած տուն բերեց իր երրորդ երկփողանին, մայրս վախեցած ընդամենը մի քանի բառ դրեց սեղանին հպարտորեն մեկնված հրացանի կողքին՝ ի՞նչ ենք անելու…

-Մըզըրա եկողին մաման լիցիցնանընք… Մինը ինձ, մինը Նորեկին, մինն էլ՝ Հովիկին…

Պատկերացնո՞ւմ եք` ես ընդամենը տաս տարեկան էի, իսկ եղբայրս` ինը… Իսկ հայրս ո՛չ քաղաքականությամբ էր զբաղվում, ոչ բակում հավաքվող տղամարդկանց քննարկումներին էր մասնակցում, ո՛չ էլ պատմության հաստափոր դասագրքերն էր ուսումնասիրում։ Հայրս ամեն օր պատրաստվում էր մեզ համար դեռևս անհասկանալի մի իրարանցումի… հայրս պաշտպանում էր մեզ, և ոչ մեկը չէր համարձակվում վիրավորել մեզ, կռվի բռնվել մեզ հետ, նայել մեր տան կողմը… նման բան չէր կարող լինել… գիտե՞ք ինչու, ասեմ, որովհետև թուրքը գիտեր հորս զինանոցի մասին…

Է՜հ, ընդամենը մի քանի օր է մնացել, մայիսի 9-ին, առավոտյան, ես հագնելու եմ իմ` հատուկ այդ օրվա համար տարիներ առաջ պատրաստված հանդերձը, ուզում եմ ասել` արդեն մի քանի անգամ այն ինձ հետ գնացել հասել է Շուշի, հա, հագնելու եմ այդ հանդերձը և գնալու եմ ուղիղ հուշահամալիր… պապիս հետ զրուցելու, Մհերիս լսելու… իմ բանակի համար և ներողություն եմ խնդրելու այնտեղ հանգչող իմ ցեղակիցներից, որ այս անգամ չեմ կարողանում հասնել բերդաքաղաք…

Եվ ասելու եմ՝ երանի՜ ձեզ տղերք, որ չիմացաք ինչ բան է պարտությունը, որ… երևի ուրիշ ոչինչ…

Կարծում եմ, ունեմ դրա իրավունքը և տղերքն էլ ինձ սպասելու են…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Դրօշակ», թիվ 5 (1651), մայիս, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company