ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

«Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-Ամեակ Գիտաժողովի Նիւթեր (21-23 Մարտ 2018)» Ժողովածուի Շնորհահանդէս

20 Մայիս 2021

18 Մայիսին Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի նախագահութեան կեդրոնին մէջ տեղի ունեցաւ «Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակ, գիտաժողովի նիւթեր (21-23 մարտ 2018)» ժողովածուին շնորհահանդէսը:

Ժողովածուն լոյս տեսած է 2021-ին` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տպարանէն, Անթիլիաս: Հոն ամփոփուած են մարտ 2018-ի Մեծի Տան Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին հովանաւորութեամբ, Անթիլիասի կաթողիկոսարանին մէջ տեղի ունեցած եռօրեայ գիտաժողովին զեկուցում-յօդուածները, զորս ներկայացուցած են Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան եւ Սփիւռքի տասնեակ պատմաբաններ:

«Մայիսեան հերոսամարտերու եւ Հայաստանի Հանրապետութեան հռչակման հերթական տարեդարձի նախօրեակին մենք կարեւոր նկատեցինք այս միջոցառումը, որովհետեւ պետականութեան խնդիրը մեր դիմաց դրուած թիւ մէկ խնդիրն է: 3 տարի առաջ մենք ձեռնարկեցինք կարեւոր ծրագիրի, որ հայոց պետականութեան 100-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներու շարքն էր: Այդ գիտաժողովը իր ձեւով ու բովանդակութեամբ կը տարբերի բոլոր գիտաժողովներէն` իր գիտաքաղաքական կարեւորութեամբ», իր բացման խօսքին մէջ ըսաւ Գիտութիւններու ազգային ակադեմիայի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեան:

Ան նշեց, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան մասին բազմաթիւ հաստափոր հատորներ գրուած են, սակայն այս բոլորը բաւարար չեն ըսելու համար, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան պատմութիւնը յաւուր պատշաճի ուսումնասիրուած է:

«Մենք այս գիտաժողովով փորձեցինք ցրել այն թիւր պատկերացումը, թէ Հայաստանի առաջին Հանրապետութիւնը ստեղծուած է դատարկ հողի վրայ, չէ ունեցած նախապատմութիւն: Մինչդեռ մեր զեկուցումներուն մէկ մասը, որոնք նուիրուած էին առաջին Հանրապետութեան հռչակման նախապատմութեան, յստակ ցոյց կու տային, որ անոր արմատները կ՛երթան մինչեւ 19-րդ դարու վերջ, 20-րդ դարու սկիզբ: Ժողովուրդի միասնականութիւնը յստակ կ՛երեւի ազատագրական պայքարին մէջ: Ժողովածուին մէջ կան բազմաթիւ զեկուցում-յօդուածներ, որոնք նուիրուած են Հայաստանի Հանրապետութեան պետական կառուցուածքին, դրացիներուն հետ յարաբերութիւններուն, անկման պատճառներուն, խորհրդային Ռուսիա-քեմալական Թուրքիա փոխյարաբերութիւններուն, վիճելի տարածքներուն` Զանգեզուրին, Արցախին, Նախիջեւանին», ըսաւ Աշոտ Մելքոնեան:

Այնուհետեւ փրոֆ. Աշոտ Մելքոնեան շնորհակալութիւն յայտնեց Լիբանանի մէջ Հայաստանի դեսպանութեան եւ դեսպան Վահագն Աթաբեկեանին` շնորհահանդէսի կազմակերպման աջակցելու համար:

Ողջունելով մասնակիցները` Գիտութիւններու ազգային ակադեմիայի հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Եուրի Սուվարեան նշեց, որ ժողովածուին մէջ կան բազմաթիւ նիւթեր` 1918-1920 թուականներու պատմութեան վերաբերող: «Մեր խնդիրը այն է, որ, ընդունելով մեր անցած հարիւրամեայ ճանապարհը, հիմա ջանք պէտք է գործադրել, մեր կարելիութեան սահմաններուն մէջ, որպէսզի կրկին անգամ չկորսնցնենք մեր պետականութիւնը: Այսօր մեր խնդիրը պէտք է ըլլայ մեր պետականութեան ամրապնդումը եւ զարգացումը», դիտել տուաւ ան:

Ողջոյնի խօսք փոխանցեց պատմաբան Երուանդ Փամպուքեան, որ վեր առաւ գիտաժողովին կարեւորութիւնը, անդրադարձաւ այսօրուան իրավիճակին եւ շնորհակալութիւն յայտնեց ԳԱԱ-ին` շնորհահանդէսի կազմակերպման համար:

Արժեւորման խօսքեր արտասանեցին Լիբանանէն յատկապէս այս առիթին համար Երեւան գտնուող, «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական յանձնախումբի անդամներ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դիւանապետ Խաչիկ Տէտէեան եւ «Ազդակ» օրաթերթի տնօրէն Շահան Գանտահարեան: Այնուհետեւ գիտաժողովին եւ հրատարակութեան գնահատականը կատարեցին գիտաժողովին մասնակցած ակադեմականները: Բոլորին հաստատումով, Անթիլիասի գիտաժողովը առանձնացաւ Ա. Հանրապետութեան 100-ամեակին առիթով բոլոր գիտաժողովներէն իր համապարփակութեամբ, գիտականութեամբ եւ ներկայացուած զեկուցումներու ունեցած այժմէական նշանակութեամբ: Մասնակիցները շնորհակալութիւն յայտնեցին Արամ Ա. վեհափառին` իր նախաձեռնութեան, հովանաւորութեան եւ կարեւոր այս առիթին հայ պատմագիտական, իրաւագիտական եւ քաղաքագիտական մարդուժի համախմբան համար:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company