ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

ԱՄՆ Կոնգրեսի անդամները Բայդենի վարչակազմից պահանջում են Ադրբեջանին զրկել ռազմական օգնությունից և դադարեցնել «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու գործընթացը

25 Մայիս 2021

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են Դեյվիդ Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարներին` Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը, որն ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այդ երկրի ռազմական կարողականությունների բարձրացմանը: Մայիսի 24-ով թվագրված, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակը ստորագրող կենգրեսականները կոչ են անում անհապաղ դադարեցնել Ալիևի կոռումպացված ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական և անվտանգային օգնության բոլոր տեսակների տրամադրումը: Կոնգրեսականները մտահոգություն են հայտնում նախագահ Բայդենի կողմից «907-րդ» բանաձևի պահանջների կատարումից հրաժարվելու կապակցությամբ։

Այդ բանաձևի պահանջներով սահմանափակվում է ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին` հիմք ընդունելով Հայաստանի և Արցախի շրջափակումն ու ագրեսիան։ Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի շրջափակման վերացման շուրջ առաջընթացը և ագրեսիայի կիրառման փաստը՝ Պետդեպարտամենտը հրաժարվել է բանաձևի կատարումից՝ «չմանրամասնելով ազգային անվտանգության լուրջ մտահոգություններ», ասվածը, որը հիմք էր ընդունվել «907-րդ բանաձևից» հրաժարման համար։

Երկկուսակցական նամակի վերաբերյալ Վալադաոն նշում է. «Ամերիկյան ոչ մի դոլար չպետք է ուղղվի Ադրբեջանի զինված ուժերին։ Նավթով հարուստ այդ երկիրը էթնիկ զտումներ է իրականացնում Արցախում, պահում է հայ ռազմագերիներ և հիմա էլ տարածքներ է բռնազավթում Հայաստանի Հանրապետությունից։ Նախագահ Բայդենը պետք է անհապաղ հետ վերցնի «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու իր որոշումը, իսկ եթե ոչ, ապա Կոնգրեսը պետք է կանոնադրապես կանխի ամերիկյան ռազմական օժանդակությունը Ալիևի ռեժիմին։
Այլընտրանքը լինելու է Բաքվի շարունակական հակահայկական ագրեսիան և այդ գործում Ադրբեջանի առաջ կանաչ լույս վառելը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշում է. «Ամերիկահայերը Ֆրեզնոյից մինչև Կալիֆորնիայի կենտրոնական հովիտներ, միանում են մեր համայնքին ու գործընկերներին ամբողջ Ամերիկայում և շնորհակալություն հայտնում կոնգրեսմեն Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներին՝ Ալիևի ռեժիմին տրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման պայքարի համար։

Բաքվի կողմից սրվող ագրեսիայի պայմաններում մենք հատկապես գնահատում ենք Վալադաոյի ջանքերը, ով այցելել է Արցախ, առաջին ձեռքից ծանոթացել է այնտեղ ապրող մարդկանց մարտահրավերներին և վտանգված բնակչությանը»։

Ամերիկյան կոնգրեսականների երկկուսակցական նամակի բովանդակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company