ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

ՀՅԴ ներկայացուցիչներն ու համակիրները հարգանքի տուրք են մատուցել Առաջին Հանրապետության հիմնադրի արձանի եւ շիրիմի մոտ

28 Մայիս 2021

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին հանրապետության անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամները ծաղիկներ են խոնարհել Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, այնուհետեւ՝ Երեւանի Կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցել Արամ Մանուկյանի շիրիմի մոտ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ այլ կոմիտեությունների անդամներ և համակիրներ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը Yerkir.am-ին ասաց, որ, պայքարելով թշնամու դեմ, Ցեղասպանությունից շատ չանցած՝ Հայաստանը կարողացավ ուժ հավաքել եւ կյանքի կոչել հարյուրամյակների երազանքը՝ ունենալ անկախ պետություն։

«Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի ուժերը համախմբելով, պայքարելով ներքին եւ արտաքին թշնամու դեմ, ունենալով կամք, սեւեռուն պետականություն կերտելու ուխտ՝ մեր երեւելիներին՝ Մանուկյան, Սիլիկյան, Փիրումյան, Վրացյան, Օհանջանյան, հաջողվեց կերտել անկախությունը։ Առաջին հանրապետությունը մեր լինելիության խորհրդանիշն է, մեր Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը նաեւ դաշնակցականներ էին։ Այն կուսակցությունն էր ակունքներում, որի շառավիղն եմ նաեւ ես, եւ այդ հպարտությունն անջնջելի է»,- նշեց նա:

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ 90-ականներին էլ, ինչպես 1918 թվականին, մեր երկիրը պետականություն ու անկախություն ձեռք բերեց դժվարությունների, արյան, պայքարի միջոցով։ Իսկ այսօր, Հայաստանի իշխանության ձեռքով, կանգնել ենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ։

«Այսօր՝ 30 տարի անց, ցավալիորեն, մենք բախվում են աներեւակայելի մղձավանջի, երբ որ պետականության կորստի շոշափելի իրականության մեջ ենք ապրում։ Այսօր աներեւակայելի ցավ եւ վիրավորանք էի ապրում, երբ վարչապետի պաշտոնակատարը Սարդարապատում պսակ էր դնում անկախություն կերտողների հուշակոթողին եւ ամեն վայրկյան պղծում անկախությունը։ Այսօր 16-րդ օրն է՝ թուրքը շնչում է Հայաստանի սահմաններից ներս»,-Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ թեեւ անկախությունը մեզ տրվել է պայքարի, արյան ու տառապանքի գնով, բայց չենք դադարելու այն ամուր ու լիարժեք դարձնել՝ պայքարելով նաեւ ներքին ու արտաքին թշնամու դեմ։

«Մեր անկախության ճանապարհը միշտ զոհողությունների միջով է անցել, Նժդեհյան սրի, եւ ես հավատում եմ իմ ժողովրդի արիությանը, կամքին, հավատում եմ Դաշնակցության նվիրական կամքին եւ համոզումին։ Մենք, ինչպես եղել ենք անկախության ակունքներում, շարունակելու ենք լինել պետականության կերտման ատաղձագործը, պահակն ու ծառան։ Ոչ մի վայրկյան չենք երկնչելու, մեր պայքարը քաղաքական դաշտում է այսօր՝ հանուն Հայաստանի, հանուն պետականության։ Մենք միասին կարող ենք, պետք է եւ պարտավոր ենք կերտել ուժեղ Հայաստան։ Այս մղձավանջը վերջ ունի, եւ քիչ ժամանակ է մնացել։ Մենք կուղղենք մեր մեջքը, մենք հաշտ չենք Արցախի ժամանակավոր կորստի հետ, վստահ ենք, որ համառ աշխատանքով, նվիրումով կկարողանանք հետ բերել մեր կորուստները, ամենակարեւորը՝ Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեր ժողովրդի հպարտությունը»,- նշեց Լիլիթ Գալստյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company