Մեդալից հրաժարվել եմ. հայրենիքի դավաճաններից մեդալներ ստանալ չեմ ուզում. Տարոն Տոնոյան
31 Մայիս 2021
Արցախյան պատերազմի ազատամարտիկ, զինվորական բժիշկ, վիրաբույժ Տարոն Տոնոյանը հրաժարվել է Հայաստանի նախագահի շքանշանից։
«Այսօր ինձ զանգահարել են առողջապահության նախարարությունից և առաջարկել, որ ներկայանամ նախագահական, քանի որ շքանշան կամ մեդալ պետք է ստանամ։ Ես այդ շքանշանը վաստակել եմ այն զինվորներից և նրանց մայրերից, որոնք ինձ ասել են` շնորհակալություն, բժիշկ։ Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետև չեմ ուզում ապազգային, հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,-Yerkir.am-ին ասաց Տոնոյանը։
