ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

ՀՅԴ ՀԵՄ-ը ներկայացնում է փաստեր՝ պետական դավաճանության մասին

10 Հունիս 2021

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը այսօր, հունիսի 10-ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության դիմաց, որտեղ ներկայացրեցին փաստեր, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դավաճան:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Դավաճան է, այո», «Հողատուն չի կարող լինել հողաշեն», «Ելակ, թե սաղավարտ», «Զինադադար եւ գերիներ» եւ այլն:

Երիտասարդները կետերով նշեցին այն քայլերն ու գործողությունները, որոնք իրենք համարում են դավաճանական:

ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը պարզաբանեց, որ, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մեր հայրենակիցներին ասաց՝ թող գան, իր առջև կանգնեն և ասեն, թե ինքն ինչի՞ համար է դավաճան, հիմա իրենք եկել են՝ թվարկելու այն գործողությունները, որոնց համար Փաշինյանին համարում են դավաճան։

«Դրանից մի քանի շաբաթ առաջ էլ իր նեղ թիմին ներկայացնում էր, որ իրեն անընդհատ ասում են՝ «դավաճան», բայց չեն ասում, թե ինչի՞ համար է դավաճան։ Սակայն այդտեղ էլ է խաբում․ 6 ամիսների ընթացքում մենք բազմիցս ասել ենք Նիկոլ Փաշինյանին՝ ինչի է նա դավաճան։ Մեզ չի հետաքրքրում՝ դա դիտավորյալ դավաճանությո՞ւն էր, թե՞ այդ քայլերը բերեցին դավաճանական ելքի, որովհետև նա ՀՀ վարչապետ է և պարտավոր է իր բոլոր գործողություններով այնպես անել, որ դրանք բոլորը բխեն մեր երկրի և մեր ժողովրդի ազգային շահերից»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Իբրև դավաճանության փաստերից մեկը նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը միջազգային կառույցներին երաշխավորեցին, որ վնաս չեն հասցնի Ադրբեջանի գազամուղներին և կարևորագույն կառույցներին, այնինչ Ադրբեջանը ոչ մի երաշխիք չէր տվել, որ չի վնասի Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին․ «Մենք պատերազմի ամբողջ ընթացքում տեսել ենք, թե ինչպես են հարվածում դպրոցներին, մանկապարտեզներին և բնակավայրերին»։

Հաջորդ փաստը՝ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը պատերազմի առաջին օրվանից Արցախի գրեթե ողջ ժողովրդին դուրս են հանել Արցախի տարածքից․ «Եթե նայենք պատմությունը՝ բոլոր հաղթած պատերազմները, կտեսնենք, որ մի հայրենիքում, որտեղ տեղի է ունենում պատերազմ, այդ բնակչությունը տեղում է մնում։ Ամբողջ 90-ականների պատերազմի ընթացքում ոչ մի դեպքում նման գործողություն չի եղել։ Անգամ Ապրիլյանի ժամանակ են մնացել։ Բնակչությանը հանելը նշանակում է՝ պատերազմը սկսվելիս արդեն այս մարդիկ տրամադրված էին պարտության, տրամադրված էին հողերը տալու»։

Դավաճանության հաջորդ փաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում Փաշինյանը խուսափել է կարող ուժերի կողմից առաջարկվող օգնությունից և իշխանությունը պահելը ավելի կարևոր է համարել, քան պատերազմում հաղթելը։

«Պատերազմը սկսվելուց մինչև օրս այս իշխանությունները ներքաղաքաքական հարցերն ավելի կարևոր են համարել, քան պատերազմում հաղթելը․ համախմբման բոլոր կոչերը մերժեցին, Դաշնակցության առաջարկած ռազմական շտաբ ստեղծելուն մերժեցին, որտեղ պիտի ներգրավված լինեին Հայաստանի ու Արցախի՝ նախկին բոլոր նախագահները և պաշտպանության նախարարները, այս իշխանությունը մերժեց։ Եթե ձեր ասելով՝ այս ամբողջ եղածի մեղավորը նախկիններն էին, թող Փաշինյանը կազմակերպեր այդ շտաբը, բոլորին ներգրավեր այս պրոցեսի մեջ ու վերջում ասեր՝ եթե կարող էիք՝ փրկեիք․ դիտավորյալ մերժեց բոլորի ներկայությունը, որովհետև այնտեղ շատ հարցեր կային, որ պետք չէր, որ կողքից որևէ մեկը տեսներ»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Դավաճանական արարք էր նաև այն, որ Փաշինյանը առանց ժողովրդին ու կռվողներին հարցնելու՝ ստորագրել է կապիտուլյացիոն պայմանագիր․ «Պատերազմի ողջ ընթացքում թշնամին կարողացել է գրավել 90 բնակավայր, իսկ Նիկոլի ստորագրությամբ՝ առանց կռվի հանձնվել է մոտ 200 հայկական բնակավայր և մինչև օրս հանձնվում է՝ անգամ կապիտուլյացիայից հետո, երբ հայտարարության մեջ ՀՀ տարածքները չկային։ Այնինչ, հիմա Վարդենիսի և Սյունիքի կողմից ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածքի մեջ, հետ չեն քաշվում և Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում նրանց հետ քաշելու համար»։

Նշենք, որ կառավարության մուտքի մոտ ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։

Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ակցիայի մասնակիցներին: Իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցները դիմադրում էին եւ փորձում էին թույլ չտալ, որ տանեն իրենց ընկերներին:

Հայտնի է, որ Խաղաղ իրազեկման ակցիա իրականացնելիս՝ բերման ենթարկվածների թվում են «Հայաստան» դաշինքի դաշնակցական անդամներ Արգիշտի Գևորգյանը՝ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ, Հայկազ Հարությունյանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ, Ամիրան Կալավորյանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ, Գառնիկ Մելքումյանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ։

Ապօրինաբար բերման են ենթարկել նաև ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության ատենապետ Տարոն Ղազարյանին, ՀՅԴ ՀԵՄ ԿՎ ներկայացուցիչ Գոռ Սարգսյանին, ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության անդամ Տարոն Մանուկյանին։

https://youtu.be/xtHH0Z7ZdWk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company