ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Մտահոգիչ է, որ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ ռազմագերիների հարցին անդրադառնում են Ադրբեջանի կեցվածքը վերարտադրելով՝ հարցը կապելով ականապատված տարածքների քարտեզների հետ

07 Հուլիս 2021

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը

-Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի կողմից Հայաստանին 1,7 մլրդ եվրոյի աջակցության հատկացումը, որը ուղղվելու է նաև Սյունիքի մարզին: Ինչո՞վ է սա պայմանավորված և ինչ մեսիջներ է այն իր մեջ պարունակում:

-Նախ պետըք է հստակ նշել, որ սա միայն Հայաստանին վերաբերող ծրագիր չէ, այլ ընդհանրապես ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 6 երկրների համար է, որին մաս են կազմում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան: Պետք է նաև հստակեցնել, որ խոսքը մեծ մասշտաբի ներդրումների մասին է, որը կարող է հասնել մինչև 17 մլրդ եվրոյի առաջիկա 5 տարիների ընթացքում: Այդ գումարից 1,7 մլրդ եվրոն Հայաստանի համար է հատկացվում: Այս ծրագիրը երկար աշխատանքի արդյունք է, որը ծնունդ առավ 2016-ին, երբ ԵՄ-ն միասնաբար այդ 6 երկրների հետ որոշեց նոր թափ հաղորդել «Արևելյան գործընկերության» երկրների տարբեր ոլորտների զարգացմանը: Հավանական է, որ ԵՄ-ն նկատի առնելով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակը, մի շարք վերաճշտումներ է արել դեպի Հայաստան ուղղվելիք ներդրումների առումով և շեշտը դրել է զուտ տնտեսական ոլորտների վրա, ինչպիսիք են ճանապարհները, միջին ու փոքր բիզնեսը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Բնականաբար, ողջունելի է այս ներդրումների հոսքը դեպի Հայաստան՝ հուսալով, որ տվյալ ոլորտներում իսկական առաջընթաց արձանագրվի: Սակայն եթե խոսքը նման մեծ գումարների մասին է, կարևոր է նաև խոսել արդյունավետության և թափանցիկության մասին: Կարծում եմ, որ դրա պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, որպեսզի ամեն մի եվրո օգտագործվի նպատակահարմար ձևով՝ տվյալ ոլորտների և տվյալ քաղաքացիների կողմից:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, ապա այստեղ նախատեսված ներդրումներն իրականում ընդհանուր գումարի մեջ շատ փոքր մասն են ներկայացնում՝ ընդամենը 80 մլն եվրո: Բայց իսկապես անչափ կարևոր է այդ մարզում բնակչությանն օգնություն հասցնելը, որպեսզի նրանք կարողանան գոյատևել ու զարգանալ իրենց շրջանում: Բայց պետք է ուշադիր լինել, որ հանկարծ այս ծրագիրը կամ որևէ այլ ծրագիր, մանավանդ, որ խոսքը երթևեկության մասին է, չներկայանա որպես տեղի բնակիչների անվտանգությունը խաթարող ներդրում: Հայաստանի քաղաքացին, մասնավորապես, սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիները պետք է առաջին հերթին այդ վախի մթնոլորտից դուրս, անվտանգ ու ապահով ձևով ապրեն, հակառակ պարագայում ցանկացած ներդրում իզուր կդառնա:

-Ռազմագերիների վերադարձի հարցում ԵՄ-ի աջակցությունը ինչպե՞ս եք գնահատում և որքանով է հենց ԵՄ-ի միջնորդությամբ պայմանավորված վերջին ազատ արձակումը:

-Նախ ուզում եմ շնորհավորել ազատ արձակված 15 ռազմագերիներին և նրանց ընտանիքներին՝ հուսալով, որ բոլոր ռազմագերիներն ազատ կարձակվեն: Բայց պետք է դատապարտել այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անգամ մեր ռազմագերիներին օգտագործում են որպես բանակցությունների օբյեկտ՝ նոր ռազմական կամ նոր քաղաքական շահեր արձանագրելու համար: Դա հակասում է Ժնևյան կոնվենցիային, հակասում է մարդու հիմնարար իրավունքներին: Ադրբեջանը պետք է այս սկանդալային և հակամարդկային խաղերին վերջ տա: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա բավական ուժեղ բանաձևեր են ընդունվել ԵՄ անդամ մի շարք երկրների խորհրդարանների կողմից: Բայց այդ, Եվրախորհրդարանը ևս փաստաթուղթ է ընդունել, որով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին՝ առանց որևէ նախապայմանի: Պաշտոնական Բրյուսելը ևս ԵՄ արտաքին դիվանագիտական մարմինների և ներկայացուցիչների մակարդակով բազմիցս դատապարտել է Ադրբեջանին և կոչ արել ազատ արձակել ռազմագերիներին: Բայց ինչպես տեսնում ենք, ԵՄ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում այն լծակները չունի, որ կարողանա գործնական արդյունքներ արձանագրել՝ ներառյալ հայ ռազմագերիների հարցում: Հետևաբար, նա պետք է բավարարվի փափուկ դիվանագիտությամբ կամ կողմերի հետ հանդիպելով, կոչեր ու հայտարարություններ հրապարակելով: Իրականում ես վստահ չեմ, որ վերջին ազատ արձակված 15 հայ ռազմագերիների թղթածրարում ԵՄ-ի ազդեցությունը իսկապես բարձր է եղել կամ ոչ: Սակայն ուզում են բացասական ձևով անդրադառնալ, որ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ ռազմագերիների հարցին անդրադառնում են Ադրբեջանի կեցվածքը վերարտադրելով ու տարածելով՝ հարցը կապելով ականապատված տարածքների քարտեզների հետ: Դա մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Մասնավորապես, այս երկու թեմաներն իրար կապելն անհասկանալի է: ԵՄ-ն վերջին 30 տարիներին հնարավորություն ունեցել է մասնակցելու Արցախի ականազերծման գործին, կամ առնվազն դրա ֆինանսավորմանը, ինչպես օրինակ ԱՄՆ կառավարությունն է անում:

-ՀԱՊԿ-ը հրաժարվեց աջակցել Հայաստանին՝ ասելով, որ տեղի ունեցածը սահմանային միջադեպ է և ՀԱՊԿ-ի տիրույթում չէ: Արդյոք Հայաստանը դրանից հետո պետք է դիմի միջազգային, այդ թվում եվրոպական կառույցներին այդ հարցով:

-Նախ պետք է նշել, որ Հայաստանը կարիք ունի ամենաարագ ձևով վերականգնելու իր բանակը, իր անվտանգությունը պաշտպանելու ունակությունը, որպեսզի իր բնակչությունը և հողերը ինքնուրույն պաշտպանի: Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ միայն մենք ենք մեր հենարանը, ինչը փաստվեց նաև արցախյան վերջին պատերազմում: Կարծում եմ, որ բանակի վերականգնման գործը Հայաստանի կառավարության հստակ առաջնահերթությունը պետք է լինի, մասնավորապես, հաշվի առնելով, որ թշնամիները պարբերաբար, միասնական զորավարժություններ են անում տարածաշրջանում և աննախադեպ հաճախականությամբ: Սա չափազանց մտահոգիչ երևույթ է մեզ համար և ենթադրում եմ՝ նաև ՀՀ կառավարության համար: Նաև հարկավոր է վերականգնել սեփական բանակը, որպեսզի օտար կազմակերպությունների, մասնավորապես ՀԱՊԿ-ին ռազմաքաղաքական օգնության պահանջով դիմելու պարագայում միայն մերժումների չարժանանանք:

Այդ ամենով հանդերձ, կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ի կեցվածքը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ դեպքերը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում: Իրականում, եթե Հայաստանն ինքն իրեն պաշտպանելու ունակությունն ունենար և բանակն ավելի արագ վերականգնած լիներ, ամեն գործիքակազմ պետք է օգտագործեր, որպեսզի բարձրաձայնի իր տարածքային ամբողջականության խախտումների մասին: Ընդ որում ոչ միայն ՀԱՊԿ-ի միջոցով, այլև ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի միջոցով: Որովհետև այդ խախտումները հստակ Հայաստանի տարածքային ամբողջականությունն են ոտնահարում: Բայց մենք պետք է նաև կարողանանք հասկանալ, թե այդ որ կազմակերպություններն են, որ կարող են դրական ձևով անդրադառնալ Հայաստանի պահանջներին, նաև հաշվի առնելով տարածաշրջանային իրականությունը և Հայաստանի ունեցած ռազմաքաղաքական պայմանավորվածությունները տարբեր կողմերի հետ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ մարզային կառույ

«ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալություններ

20 Հունիս 2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շենոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր

20 Հունիս 2025
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկու

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մար

20 Հունիս 2025
Իրանի արժանապատիվ ժողովուրդը չի հանդու

Հունիսի 19-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ա

20 Հունիս 2025
Բագրատունի – Սէուտական Արաբիոյ Դեսպան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի երկա

20 Հունիս 2025
Ո՞վ պիտի մարմնաւորէ Վահագնը …

Պաշտօնական Երեւանը ի վերջոյ պաշտօնապէս հաստատեց, որ վարչապետ Փաշինեան 20 Յունի

19 Հունիս 2025
Ակնարկ. Հիմնաւորեալ Եւ Օրինական

Սիւնիքի ուղղութեամբ թուրքեւազրպէյճանական նկրտումներու հերթական դրսեւորում էր Պ

19 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Լիբանանի Մէջ Եգիպտո

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

19 Հունիս 2025
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Մտահոգու

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն հաղորդագրութի

18 Հունիս 2025
Տեղի են ունենում խորհրդակցություններ ա

«Սա նաև ուղերձ է բոլոր գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք

18 Հունիս 2025
Փաշինյանը կպարտվի եկեղեցու դեմ պատեր

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվ

18 Հունիս 2025
Խաղաղութեան Անել Խաչմերուկ

«Ես պարզապէս մարդ էակ մըն եմ, որ կը փորձէ գոյատեւել աշխարհի մը մէջ, որ շատ արա

18 Հունիս 2025
Համախմբուինք Գերագոյն Ու Ընդհանրական ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշա

18 Հունիս 2025
Մէկ Ազգ, Մէկ Եկեղեցի

Հայաստանի մէջ Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցականներուն շուրջ

18 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Արաբական Լիկայի Ներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

18 Հունիս 2025
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կ

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ

17 Հունիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտն

17 Հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բ

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Ա

17 Հունիս 2025
Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացա

Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատ

17 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ

­Միջազգային անիշխանութեան իրականութիւնը եւ անոր վտանգները տարածաշրջանին մէջ

17 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company