ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայ դատ

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր

14 Հուլիս 2021

(հունիսի 23-հուլիսի 13, 2021թ.)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Արևելյան ափի Հայ դատի հանձնախմբերի տևական և նպատակասլաց աշխատանքի արդյունքում հունիսի 30-ին ամերիկյան Նյու Ջերսի նահանգի կողմից ճանաչվել է Արցախի Հանրապետության անկախությունը:

Նման որոշման ընդունումը մեկ անգամ ևս ապացուցում է` Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունեցող անշրջելի գործընթաց է։ Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունների ընդլայնման ցանկացած նոր դեպք Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրվող մեկուսացման քաղաքականության հերթական ճեղքումն է։

Նյու Ջերսիի օրենսդիր մարմինը նաև դիմել է նախագահ Բայդենին և ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով, որպեսզի Սպիտակ տան վարչակազմը նույնպես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Նահանգային օրենսդիրը ԱՄՆ Սենատին նաև կոչ է արել օժանդակել ֆեդերալ սենատոր Մենենդեսի նախաձեռնություններին, որով ԱՄՆ-ն չի կարող որևէ օժանդակություն տրամադրել Արցախում միջազգային և մարդու իրավունքների նկատմամբ հանցանքներ գործած կողմին։

Անցնող շաբաթների ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքները գլխավորապես շարունակել են կենտրոնանալ ԱՄՆ կողմից «907-րդ բանաձևի» պահանջների կատարումն ապահովելու, Ադրբեջանին ֆինանսական և ռազմական օգնությունից զրկելու և Հայաստանին ու Արցախին շուրջ 250 մլն դոլար հումանիտար և վերականգնողական աջակցության տրամադրման վրա, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ համալիր աշխատանքներ։

Այս ամենին զուգահեռ, Հայ դատի Ամերիկայի կենտրոնական, ինչպես նաև ԱՄՆ Արևելյան և Արևմտյան ափերի հանձնախմբերը սկսել են մի շարք կրթական և պրակտիկ ամառային ծրագրեր՝ տարբեր տարիքային խմբերի երիտասարդների համար, որոնց կփոխանցվեն հիմնարար գիտելիքներ՝ ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության վերաբերյալ։

Եվրոպա

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ բարեկամության խմբի համատեղ ջանքերով հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար: Նախատեսվում է կատարել ներքին և արտաքին վերանորոգման աշխատանք, կառուցել նոր սանհանգույց, ժամանակակից, տեխնիկապես հագեցած ճաշարան։ Կկահավորվեն և կարդիականացվեն դասասենյակները, կանցկացվի ջեռուցման նոր համակարգ։

Ըստ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդագրության` Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդասը Բաքվի, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ ԵՄ դիքրորոշման մասին գրավոր հարցադրում է ուղղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Ի պատասխան` հունիսի 25-ին ԵՄ բարձր հանձնակատարը նշել է․ «Ադրբեջանը պետք է խուսափի թշնամանքի և ատելության բորբոքումից»։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, դրական գնահատելով Բորելի պատասխանը, միաժամանակ նշել է, որ նույնիսկ տխրահռչակ պուրակը ոչինչ է այն հակահայկականության համեմատ, որ սերմանվում է պաշտոնական Բաքվի կողմից, և՝ այն պատերազմական հանցագործությունների, որ իրականացրեց ադրբեջանական զինուժը։

Հուլիսի 13-ին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտել է օտարերկրյա որոշ դեսպանների և դիվանագետների այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։ Գրասենյակը մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կառավարության կազմակերպած քարոզչական այցելությանը միանալու՝ դիվանագետների ցավալի որոշումն ընդամենը մի քանի ամիս առաջ Շուշիի և, ընդհանրապես, Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ավտորիտար և հանցավոր ռեժիմի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հաստատման ու օրինականացման դատապարտելի գործողություն է: Ցավալի է, որ Շուշի այցելած դիվանագետները չնախընտրեցին հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների օրինակին: Ընդունելով հրավերը՝ նրանք դարձան Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քարոզչական արշավի մաս: Ավելին՝ դրանով նրանք հարված հասցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Արցախի հակամարտության տևական, խաղաղ և արդար լուծում որոնելու ուղղությամբ: Բացի դրանից՝ Շուշի այցելած դիվանագետները լիովին անտեսել են այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և խոշտանգել ավելի քան 200 հայ ռազմագերիների՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական առևտրի գործիք, ինչը խախտում է 2020թ. նոյեմբերի հրադադարի եռակողմ հայտարարությունը։ Այն ստորագրված է նաև Ադրբեջանի նախագահի կողմից և նախատեսում է բոլոր գերիների և ռազմագերիների վերադարձ»:

Օտարերկրյա դիվանագետների այցելությունը Շուշի խիստ հակազդեցության է արժանացել Հայ դատի հանձնախմբերի կողմից, որոնք ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ հետագայում նման քայլերի իրականացումը բացառելու և հայ համայնքի արդարացի ցասումը իշխանություններին հասցնելու համար։ Հատկապես ակտիվ գործողություններ են ձեռնարկել ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների և Հունաստանի հանձնախմբերը։

Մեծ Բրիտանիա

Ըստ ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի տեղեկատվության` Միացյալ Թագավորության Համայնքների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական գործընթաց։ Օրինագիծը ներկայացվել է Լեյբորիստական կուսակցության անդամ Ջոն Սփելարի նախաձեռնությամբ։ Առաջին քննարկումը նախատեսվում է 2021թ․ դեկտեմբերի 10-ին։
Մինչ այդ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն օժանդակելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել հայ ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և համայնքների պալատի անդամ Թոմ Լոթնը։ Մասնավորապես, հունիսի 23-ի նամակով նրանք քննադատության են ենթարկել բրիտանական այն կազմակերպությանը, որին ադրբեջանական կառավարությունը պատվիրակել է Շուշիի «վերականգնողական» աշխատանքները։ Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահները վերականգնող կազմակերպությունից պահանջել են անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կառավարության հետ պայմանագիրը։

Ավստրալիա

ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերով պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ է հավաքում՝ հետզհետե ներառելով հասարակական-քաղաքական, մտավորական նոր շրջանակների։ Հունիսի 25-ին Հայոց ցեղասպանության ֆեդերալ ճանաչման պահանջ են ներկայացրել Ուիլոուբի և Ռայդ քաղաքների քաղաքային խորհուրդները։ Նույն պահանջին է միացել նաև սենատոր Ռիչլ Սիվերթը։

Հունիսի 25-ին Կանբերայում ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի, ասորա-ավստրալական և ավստրալա-հունական կոմիտեների ներկայացուցիչները Ավստրալիայի քաղաքական շրջանակների հետ քննարկումներ են իրականացրել՝ ֆեդերալ մակարդակում երեք ժողովուրդների ցեղասպանությունները ճանաչելու համար։

Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ, ֆեդերալ պատգամավորներ Թրենտ Զիմերմանը և Ջոել Ֆիցգիբոնն էլ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնից պահանջել են հայտարարությամբ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության շարունակվող խախտումները։

Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոն (ALC)

Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը, համագործակցաբար Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, ևս յոթ հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնևյան կոնվենցիայի պարտավորությունները»,- հայտարարել է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։

ALC-ն, հունիսի 7-ի հայտարարությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ղեկավարություններից պահանջում է անհապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի Ժնևյան կոնվենցիայի պահանջները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ անվերապահ ազատ արձակի հայ ռազմագերիներին ու պատանդներին։ ALC-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան և եվրոպական իշխանությունները գովաբանում են Ալիևի կողմից հայ գերիների պայմանական սակարկությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը միջազգային օրենսդրությամբ պարտավոր է ազատել հայ ռազմագերիներին։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
14.07.2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company