ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Կարելի՞ էր գոնե վերջին 3 տարում Մեծ Բրիտանիայի նման կարեւոր երկրում դեսպան նշանակել

16 Հուլիս 2021

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բրիտանական պառլամենտի ստորին պալատի մեծ օրակարգում է ներառվել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ջանքերով։ Hraparak.am-ի հետ զրույցում Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը զգուշացնում է, թե պետք չէ «ժողովրդի սպասելիքը բարձրացնել ու հետո հուսախաբվել», մյուս կողմից նկատում է, թե «հին ու բարի Անգլիայում» այս ընթացքում շատ բան է փոխել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ իրենք առցանց ստորագրահավաքներ են կազմակերպել, դիմումներ գրել խորհրդարանի անդամներին եւ հասել նրան, որ Ստորին պալատի մեկ երրորդն առնվազն նախկինի նման պրոադրբեջանական չէ։

Անետ Մոսկոֆյանի խոսքով ՝ վերջին տարիներին հայկական հարցերով տարբեր քննարկումներ են անցկացվել թե՛ Լորդերի, թե՛ Համայնքների պալատում։ Այն, որ Բրիտանիայի դեսպանն Ադրբեջանում 46 երկրների դեսպանների թվում չմասնակցեց Շուշի այցելությանը, Մոսկոֆյանը համարում է դրա վկայությունը։ Պառլամենտականները նաեւ հայ ռազմագերիների հարցով Ադրբեջանի վրա զանազան ճնշումներ բանեցնելու նախաձեռնություններով են հանդես գալիս։ «Ներկայումս ունենք բավականին հետաքրքրված անձեր՝ քաղաքական ոլորտից, որոնք, իհարկե, որեւէ նյութական շահ չունեն եւ Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների տեսանկյունից են պաշտպանում։ Սա ողջունելի է ու սա մեր տարիների աշխատանքն է, եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ սա է՛լ ավելի զարգացնենք… Մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե մեծ թվով սատարումներ ունենանք, եթե անգամ օրինագիծը չանցնի։ Անգլիան ժողովրդավարական երկիր է, եւ, իհարկե, ժողովրդավարական միջոցներով է, որ կարող ենք կանոնները փոխել, այդ կանոնները կփոխենք նախ քաղաքական ճնշում բանեցնելով եւ լոբբինգով, նաեւ՝ հանրության կարծիքը հայկական հարցերի շուրջ փոխելով»,- ասաց դաշնակցականը։

Օրինագիծը մտցվել է պառլամենտական Ջոն Սփելերի կողմից, որը Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամ է։ Խմբի քարտուղարն Անետ Մոսկոֆյանն է, նախագահը՝ Թիմ Լոթընը (Պահպանողական կուսակցությունից), որն էլ առաջարկը ներկայացրել է։ Նախնական՝ օրինագիծը նախատեսում են քննարկել դեկտեմբերի 10-ին։ «Բայց արդյո՞ք առիթ կլինի քննարկման, չեմ կարող ասել, քանի որ դեռ հստակ չէ, որ օրինագիծը debate-ի առիթ կդառնա Համայնքների պալատում»։ Մեծ Բրիտանիայում ապրող մեր հայրենակցուհին ցավով է նշում, որ այդ աշխատանքների համար երբեւէ պաշտոնական Երեւանից քարոզչական նպատակներով գումարներ չեն տրամադրվել, ամեն ինչ արել են իրենց սահմանափակ կարողություններով։ Ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք միլիոններ են ներդրել, եւ որոնցից մենք վերջին 30 տարիների ընթացքում ահավոր հետ ենք։

Իսկ վերջին 3 տարում, առհասարակ, հակասության մեջ են մտնում սփյուռքի ու Հայաստանի պահանջները։

«Մենք հետ ենք նաեւ դիվանագիտական աշխատանքներից՝ Հայաստանի պրոֆիլը բարձրացնելու ու միջազգային հանրության մոտ մեր երկրում ներդրումներ անելու հետաքրքրություն առաջացնելու իմաստով։ Հարցեր, որոնք Ադրբեջանը, դժբախտաբար, փայլուն կատարում է։ Ցավալին էն է, որ մեր երկիրը երբեւէ դրդապատճառ չի տվել, որ մեզ հետ համագործակցեն։ Մենք հիմա, օրինակ, տեսնում ենք, թե մեր գրավյալ հողերն ի՜նչ խանդավառության ու հետաքրքրության առիթ են ստեղծել համաշխարհային հանրության շրջանում, ու ցավն այն է, որ երբ մենք կարող էինք այդ խանդավառության առիթն իրենց պարգեւեինք, որ իրենք գային եւ ներդրումներ անեին, մենք դա չարեցինք։ Այս կողմից էլ ենք ծուլացել եւ ձախողել։ Եվ, իհարկե, ծուլացել ու ձախողել ենք մեր պաշտպանունակության ու անվտանգային հարցերում»։

Ի վերջո, կարելի՞ էր գոնե վերջին 3 տարում դեսպան նշանակել Մեծ Բրիտանիայի նման կարեւոր երկրում․ հարցնում է Անետ Մոսկոֆյանն ու ավելացնում․ «Հայաստանը պետք է վերանայի իր այս դիրքորոշումը եւ կարեւորություն տա այս հարցերին՝ որպես քարոզչություն»։ Ի դեպ, մեր զրուցակցի խոսքով, դեսպան չլինելու հանգամանքը եւս դժվարացրել է իրենց աշխատանքները։ Խոսելով հետագա անելիքների մասին՝ Անետ Մոսկոֆյանն ասաց, որ ՄԹ Հայ դատի հանձնախմբի կարեւորագույն նպատակը մնում է Ցեղասպանության եւ Արցախի ինքնորոշման իրավունքի (անկախության) ճանաչումը։

Կարեւորը, որ Հայաստանի եւ սփյուռքի պահանջները միմյանց չհակասեն, մանավանդ՝ ցեղասպանության ճանաչման հարցով։ «Ֆրանսիան, օրինակ, հարցրեց, թե ինչու Հայաստանն Արցախի ինքնորոշումը չի ճանաչել։ Եվ մենք պատասխան չունենք տալու։ Եվ սա պետք է բոլորի դիրքորոշումը լինի՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Եթե մենք սա չպնդենք, Արցախի հարցը վերջացած է, վաղը, մյուս օրը Ադրբեջանը Ստեփանակերտ էլ կմտնի։ Մենք արդեն տեսանք որոշ հակասական երեւույթներ վերջին 7 ամիսների ընթացքում եւ հուսով ենք, որ նոր կառավարությունը կվերանայի իր դիրքորոշումը․ Թուրքիան եւ Ադրբեջանը եղել են եւ կմնան Հայաստանին թշնամի։ Սա որեւէ հայ չի կարող հարցականի վերածել։ Եվ մենք տեսնում ենք, թե մեր սահմաններում ամեն վայրկյան իրենց կեղծ խաղաղասիրական կոչերի ներքո ինչեր են կատարվում»։

Անուշ Դաշտենց

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company