«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
20 Հուլիս 2021
«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։
Հարցին, արդյոք բացի Ռոբերտ Քոչարյանից էլի կլինեն մանդատից հրաժարվողներ, Ռուստամյանն ասաց, որ այդ հարցին դեռևս չի կարող հստակ պատասխանել։
Նշենք, որ նախօրեին ցուցակը գլխավորող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դիմել է ԿԸՀ և հրաժարվել մանդատից, քանի որ իրեն տեսնում գործադիրում։
Ավելացնենք, որ ութերորդ գումարման Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը կունենա 29 մանդատ։
