ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայ դատ

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր

03 Օգոստոս 2021

(հուլիսի 13-օգոստոսի 3, 2021թ.)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տևական ջանքերի արդյունքում՝ հուլիսի 28-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հեղինակած`Ադրբեջանին ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությանը, որին միացան Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամներ։

Օրենսդրական փոփոխությամբ` 2022թ․ ֆիսկալ տարվա «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում» և «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագիր» տողերով հատկացվող որևէ ֆինանսավորում չպետք է ուղղվի Ադրբեջան: Սակայն պետք է նկատել, որ Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական օժանդակությունը բազմավեկտոր է, և այս քվեարկությամբ չի սահմանափակվում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը Ադրբեջանին, ինչը Պաշտպանության դեպարտամենտի կոմպետետության տիրույթում է։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները, որպեսզի կասեցվի Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օժանդակության բոլոր տեսակների տրամադրումը։ Այդ ուղղությամբ հանձնախումբը ներկայումս աշխատանքներ է իրականացնում Կոնգրեսի հանձնաժողովի հետ՝ վերականգնելու «907-րդ բանաձևի» դրույթների կատարումը, որով առհասարակ արգելվում է Ադրբեջանին տրամադրել ռազմական նշանակություն ունեցող որևէ օժանդակություն։
Իր հերթին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: «Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նաև Հայաստանին շուրջ 50 մլն դոլար օժանդակության տրամադրման օգտին․ ևս 2 մլն դոլար կտրամադրվի Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելուն։ Հատկանշական է, որ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, առաջարկվող 50 մլն դոլարը, երկու անգամ ավելին է, քան նախագահ Բայդենի կողմից 2022թ․ ֆիսկալ տարվա համար առաջարկվածը։

Կանադա

Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ հանդիպել է վերջերս Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց նշանակված Ստեփան Դիոնին։

Հայկական պատվիրակությունը ողջունել է պարոն Դիոնի նշանակումը՝ իբրև Հայաստանում Կանադայի հետագա ներկայացվածությունն ապահովելու գործում կարևոր քայլ։ Հանձնախմբի կողմից նշվել է առկա խնդիրների այն մեծ շրջանակը, որին ներկայումս բախվում է Երևանը, և այն առանցքային դերը, որը Կանադան կարող է ունենալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում:

Հայ դատի պատվիրակությունը կարևորել է Կանադայի կողմից Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ուղղակի ներդրումների միջոցով բարձր մակարդակի բարձրացնել երկու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Հայ դատի ներկայացուցիչները պարոն Դիոնին են ներկայացրել առաջարկությունների նախնական ցուցակ և պայմանավորվել շարունակել կառուցողական ներգրավվածությունը:

Ավստրալիա

Հուլիսի 19-ին, Ավստրալիայի խորհրդարանի անդամ Քրիսթի ՄքԲեյնը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» սատարող դաշնային օրենսդիրների աճող խմբին, որոնք երկրի կառավարությունից՝ ի դեմս Ավստրալիայի վարչապետի, պահանջում են պաշտոնապես ճանաչել հայերի, հույների եւ ցեղասպանությունը: «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն և ասորի համայնքները, որով կոչ է արվում ճանաչել երեք ազգերի ցեղասպանությունը:

Հայ Դատի Ավստրալիայի Հանձնախմբն այդ երկրի խորհրդարանի անդամների հետ հուլիսի 26-ին կազմակերպել էր քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ։ Քննարկվել են ադրբեջանական պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավումը, սահմանային բնակիչների իրավունքների և գերիների ազատ արձակման խնդիրները։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նաև հայտնում է` Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնությամբ ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը։

Երիտասարդական շարժումը ճանաչել է նաև Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ քննադատելով Արցախի բնիկ ժողովրդի դեմ հարձակումները` դրանք դիտարկելով որպես Հայոց ցեղասպանության շարունակություն։
Բանաձևի ընդունումն առաջնորդել է ավստրալահայ Սոֆի Բյորկմանը, ով նույն երիտասարդական շարժման ակտիվիստներից է։

Այս առիթով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նկատել է․ «Հիանալի է տեսնել քաղաքականապես ակտիվ երիտասարդ ավստրալացիների, այս երկրի ապագա առաջնորդների դիրքորոշումը մարդու իրավունքների այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։

Եվրոպա

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակով դիմել է Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն դեր Լեյենին և Եվրոպական Խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ բարձրացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումների հարցը։ Հայ դատի գրասենյակի նախագահը մանրամասն նկարագրել է ստեղծված իրավիճակն ու ադրբեջանաթուրքական տանդեմի իրական նպատակները, այն է շարունակել դեռևս Օսմանյան կայսրության օրոք սկսված հայ ժողովրդին ցեղասպանելու քաղաքականությունը։ Կարապետյանը, Եվրոպայում գործող Հայ դատի հանձնախմբերի անունից, իբրև ԵՄ միության քաղաքացիների խոսք, պահանջել է հնարավոր ցանկացած քայլով կանգնենցնել ադրբեջանաթուրքական բռնապետական տանդեմի ագրեսիան։

Մեծ Բրիտանիա

ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբը տեղեկացրել է` Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հարցը Մեծ Բրիտանիայի կառավարության առաջ հուլիսի 31-ին բարձրացրել է բարոնուհի, մեր ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսը։

Ավելի վաղ` հուլիսի 20-ին, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար Դոմինիկ Ռաաբին հարց է ուղղել խորհրդարանական Ռուպա Հուքը։ Ի պատասխան, կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվել»։ Ի դեպ անգլիացի պաշտոնյան օգտագործել է հենց Հայոց ցեղասպանություն եզրույթը, մինչդեռ Մեծ Բրիտանիան Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին չի ճանաչել։

ՀՅԴ Հայ դատի Շվեդիայի, Բելգիայի և Հունաստանի հանձնախմբերն իրենց երկրների արտաքին գործերի նախարարություններին են փոխանցել տեղի հայկական համայնքների զայրույթը՝ կապված հուլիսի 9-10-ը հիշյալ երկրների՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների կողմից Արցախի բռնազավթված տարածքներ, այդ թվում Շուշի այցելության հետ։ Սույն խնդիրը Հունաստանում քննարկման է հասել նաև երկրի խորհրդարանում, որտեղ պարզաբանումներ են պահանջվել անմիջապես արտաքին գործերի նախարարից։

Կիպրոս

Հուլիսի 27-ին հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը և խստիվ դատապարտել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը՝ նկատելով, որ վերջինս Արևելյան Միջերկրականի տարածաշրջանն ապակայունացնելու թուրքական հերթական սադրանքն է։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
03.08․2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company