Իմ խիղճն ինձ թելադրում է, որ մտահոգ լինեմ երկրում ստեղծված իրավիճակով. Իշխան Սաղաթելյան
06 Օգոստոս 2021ՀՀ Սահմանդրությամբ խորհրդարանական ընդդիմությանը վերապահված ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր՝ 64 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ԱԺ փոխխոսնակ ընտրված Իշխան Սաղաթելյանը քվեարկության արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն հայտնեց ինչպես «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիներին, այնպես էլ՝ «Հայաստան» դաշինքին չընտրածներին և ընտրություններին չմասնակցած քաղաքացիներին՝ ասելով, որ իրենք խորհրդարանում ներկայացնելու են նաև նրանց շահերը։
«ԱԺ պատգամավորն առաջնորդվում է խղճով ու համոզմունքներով։ Իմ խիղճն ինձ թելադրում է, որ մտահոգ լինեմ երկրում ստեղծված իրավիճակով, չհամակերպվեմ այն իրավիճակի հետ, որ գոյություն ունի, և իմ համոզմունքն է, որ երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն։ Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի և ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում», – ասաց նա։
https://youtu.be/dAGMFpzyPQw
