ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Երիտասարդական

Արցախում ավարտվել են ՀՅԴ պատանեկան հերթական ճամբարները

12 Օգոստոս 2021

Այսօր՝ օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Ստեփանակերտում և Ասկերանում տեղի է ունեցել արդեն 10 օր ընթացող ՀՅԴ պատանեկան ճամբարների փակման հանդիսավոր արարողությունը:

ՀՅԴ պատանեկան ճամբարները, որոնց ընդգրված են ավելի քան 280 պատանիներ Ասկերանում և Ստեփանակերտում մեկնարկել են օգոստոսի 2-ին: Ճամբարներն իրականացվում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, և ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի համագործակցությամբ՝ ներգրավելով ՀՅԴ երիտմիությունների ներուժը:

Ասկերանում ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, Շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորի նախագահ Աշոտ Աղաջանյանը, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ծնողներ:

Ստեփանակերտի ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Արա Պուլուզյանն ու Ալյոնա Դադամյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրողական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ծնողներ:

Փակման արարողության միջոցառումը բացվեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Տիրուհի գասպարյանի ելույթով:

«Սիրելի ներկաներ, ուրախ ենք բոլորիդ տեսնելու «Երկիր ծրագիր» ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը:
Ավելի քան 280 պատանիների հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու ՀՅԴ երիտմիությունների կողմից նախաձեռնված Արցախում լավագույն պատանեկան ճամբարին: Ճամբարի ընթացքում ճամբարականները զինվեցին գիտելիքներով, հմտացան ազգային երգ ու պարի ոոլորտում, ամենօրյա օգտակար դասախոսություններով և հաճելի ժամանցային խծաղերով մեկ թիմ դարձած պատանիները հագեցած ժամանակ անցկացրեցին»,-ասաց Տիրուհի Գասպարյանը:

Այդ առիթով նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի կազմակերպվեն այդ ճամբարները, որի ընթացքում պատանիները իրենց հանգիստը կարողացան օգտակար ու արդյունավետ վայելել:

Այս տարվա ընթացքում ՀՅԴ-ն կազմակերպել է 7 ճամբար, որոնք ունեին 2 ուղղվածություն՝ հայեցի դասիարակություն և կարգապահություն և ժամանցային ծրագրեր: Այս մասին ելույթի իր խոսքում նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Արցախում պատանեկան ճամբարերի համակարգող Ալյոնա Դադամյանը:

«Հարգելի հյուրեր, ընկերներ և շատ սիրելի պատանիներ, ավարտին է մոտենում ՀՅԴ 2021թվականի համար նախատեսված ճամբարների ծրագիրը: Թե որքանով ենք կարողացել իրականացնել մեր առջև դրված խնդիրները այսօր գնահատակն տվողը դուք եք լինելու: Շատ հաճելի է աշատել պատանիների հետ, որովհետև ինչպիսի մոտեցում ցուցաբերում ենք եկող սերնդին, այդպիսի արդյունք էլ ստանում ենք, ինչպիսի նվիրումով մոտենանք պատանիներին, այնպիսի ապագա էլ ունենալու ենք»,-նշեց Ալյոնա Դադամյանը:

Նա Շնորակալություն հայտնել բոլոր այն կառույցներն, ովքեր համագործակցեցին ճամբարների կազմակերպման հարցում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին:

«Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ մատաղ սերնդի դաստիարակությունը»,- եզրափակել է Ալյոնա Դադամյանը:

Խոսք ասաց նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանն ու սփյուռքի ՀՅԴ երիտմիություններին՝ նման ճամբարներ կազմակերպելու համար: «Նմանատիպ ճամբար իրականացվում է նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցում, որից մեծ բավականություն ենք ստացել:

Արմեն Պետրոսյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի անունից երախտագիտություն հայտնեց ճամբարի կազմակերպիչներին և աջակիցներին:

Անդրադառնալով մասնակից պատանիներին Արմեն Պետրոսյանը նշեց.

«Սիրելի պատանիներ, միշտ մնացեք ձեր շապիկներին գրված խոսքերին հավատարիմ: Գարեգին Նժդեհը մեզ տվել է ապրելու բանաձևը՝ «Արիացիր և արիացրու»: Քանի որ մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որտեղ ուժն է ծնում իրավունք, ապա մենք թույլ տեսակ չպետք է լինենք. պետք է արիանանք և արիացնենք մեր կողքիններին, որպեսզի մեր դիմաց բացվեն բոլոր դռները»:

Ելույթներից հետո պատանիները հանդիսատեսների համար պատրաստել էին բեմական ներկայացում, որի ընթացքում ներկայացրել են ճամբարի ընթացքում իրենց սովորած ազգային երգերն ու պարերը, նաև արտասանել մեջբերումներ Գարեգին Նժդեհի «Հիշի՛ր պատերազմը» գրքից:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն Արցախում այն եզակի կառույցն է , որն ամեն տարի կազմակերպում է Արցախում ամենախոշոր պատանեկան ճամբարները:

«ՀՅԴ պատանեկան ճամբարներն Արցախում ամենամյա բնույթ են կրում: Ճիշտ է, նախորդ տարի համաճարակով պայմանավորված հնարավոր չեղավ կազմակերպել ճամբարներ, սակայն այս տարի հատկապես պատերազմից հետո մեզ համար սկզբունքային էր Արցախում կազմակերպել ճամբարները»,-ասաց Վահագն Խաչատրյանը:

Նա իր խոսքում ընդգծեց, որ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հավատարիմ է մնում իր որդեգրած սկզբունքին՝ այն է հետպատերազմյան շրջանում նեցուկ լինել Արցախի պատանիներին:

Վահագն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներին, ովքեր այս օրերին աշխատում էին պատանիների հետ, սփյուռքի երիտմիությունների անդամներին, ովքեր աջակցեցին այս ճամբարների իրագործմանը:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company