ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Նրա հոգևոր ներկայությունն անհրաժեշտություն է…

16 Օգոստոս 2021

«…Ո՛չ Ղարաբաղյան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առավել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպես ազգ ու երկիր, կարող ենք հայտնվել այն կեղտի մեջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրությունը մեզ կօգնի ոչ միայն այսօրվա իրավիճակի` որպես մեր քաղաքական պատմության առանձին փուլի, վերլուծությունը (մեր լրատվամիջոցներում այդ թեմայով նյութերի պակասություն չկա), այլ նաեւ մեզ այսօրվա աննախանձելի վիճակին հասցրած իրադարձությունների շղթայի սթափ ուսումնասիրությունը…». Վահան Հովհաննիսյանի՝ տարիներ առաջ ասված այս խոսքերը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ բնորոշում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և համայն հայության այսօրեական վիճակը:

Օգոստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի ծննդյան 65-ամյակը:

Այդ առիթով Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատուն էին այցելել Դաշնակցության Երևանի կառույցի, Հայաստանի Գերագույն մարմնի անդմաները:

«Նրա հետ բախտ եմ ունեցել նաև աշխատելու. նրանից միայն կարելի էր սովորել և անընդհատ զարմանալ նրա լայնախոհության, բարձր ինտելեկտի ու բազմակողմանի գիտելիքների վրա: Ազգային – պետական և քաղաքական գործիչ էր, որի բացակայությունը մեր օրերում զգում ենք ամեն օր ու ամեն ժամ», – Վահան Հովհաննիսյանին նվիրված հիշատակի իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

1973 թ. Երևանի թիվ 55 դպրոցը ավարտելուց հետո, կիսատ թողնելով ուսումը Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում, Վահան Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա և 1978 թվականին այնտեղ ավարտեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո նշանակվեց աշխատանքի Հարավային Սիբիրում գտնվող Երոֆեյ Պավլովիչ անունով մի քաղաք: Բայց Վահան Հովհաննիսյանը գերադասեց վերադառնալ հայրենիք և աշխատել գյուղում որպես ուսուցիչ: Նա պատրաստ էր դասավանդել ամեն ինչ` պատմություն, գրականություն, ռուսերեն, գերմաներեն: Սակայն, հայրենիքը, ի դեմս այն ժամանակվա Կրթության նախարարության, անհարմար զգալով ուղիղ մերժել վտարանդու որդուն, պատասխանեց, որ նա ՌՍԴՀ կադր է և պետք է աշխատի հենց Ռուսաստանում:

«Մեր սերունդը բախտ ունեցավ նրան տեսնելու, նրա հետ խոսելու, լինելու նրա գործունեության ժամանակակիցը: Լինելով խորապես զարգացած, ուղղակի հանրագիտարանային, խորը գիտելիքներ ունեցող մտավորական ու մարդ, Վահան տեսակին պատկանող մարդը հազվադեպ է ծնվում: Եվ պատահական չէ, որ Վահան Հովհաննիսյանը, լինելով Դաշնակցության գաղափարական անդամներից, ՀՅԴ կազմակերպական կառույցի աշխատանքների առաջամարտիկներից մեկը, լինելով խորապես գաղափարական գործիչ՝ ընդունված էր քաղաքական բոլոր ուժերի կողմից: Նրա տեսակը, որպես մարդ, մտավորական ու քաղաքական գործիչ անհնար էր չհարգել, և դա էին վկայում քաղաքական բոլոր գործիչների հիշողությունները նրա մասին», – մեծանուն գործի 65-ամյակին նվիրված իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:

1989 թվականից Վահան Հովհաննիսյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ էր: Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո 1990 թվականին ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ և գործուղվել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը, և որտեղ վերջապես պետք եկան 5-րդ գրոհային բանակի զինվորական հրաձգարաններում ձեռք բերված գիտելիքները:

1992 թվականին Վ. Հովհաննիսյանն ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ պարտականությունների մոտավորապես նույն շրջանակով: Սակայն քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇական իշխանությունների ամեն մի ապաշնորհ սայթաքումի հետևանքով, և Ղարաբաղյան հարցից զատ Դաշնակցության առջև կանգնում էին նորանոր խնդիրներ:

Կուսակցությունը մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին հաստատուն քայլերով գնում էր դեպի հաղթանակ 1995 թվականի խորհրդարանական ընտրություններում: Դրանից խուսափելու նպատակով իշխանությունները մի շարք կեղծ քաղաքական գործեր մոգոնեցին` քրեական երանգներով, մեղադրեցին Դաշնակցությանը բոլոր տեսակի մահացու մեղքերի մեջ և բանտարկեցին կուսակցության շատ ղեկավարների:

Գտնվելով կալանքի տակ` Վ. Հովհաննիսյանը 1997 թվականին հեռակա կերպով ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: 1999 թվականից մինչ կյանքի ավարտը՝ 2014 թվականի դեկտեմբերի 28-ը, ՀՅԴ Բյուրոյի անդամ էր:

«Դարբեր իրավիճակներում, այս կամ այն իրադարձության ժամանակ ընկերներով նայում ենք միմյանց և ասում՝ էս պահին ընկեր Վահանն ինչպես կվերաբերվեր տվյալ հարցին կամ ինչ կաներ, ինչ կասեր իր սուր ելույթներով, հումորով շաղախված իր դիպուկ բնորոշումներով: Ընկեր Վահանի հոգևոր ներկայությունն անհրաժեշտություն է… »,- փաստեց Իշխան Սաղաթելյանը:

Լինելով դաշնակցական և պաշտպանելով Դաշնակցության դիրքորոշումները բոլոր հարցերում, ունենալով այդ դիրքորոշումները հիմնավորող ծրագրային ելույթներ, նա ընդունված էր բոլորի կողմից, և ուներ մտերմներ քաղաքական այլ ուժերի, այլ գաղափարական հայացքներ ունեցող անձանց շրջանակներում. Բագրատ Եսայանի դիտարկումն է: Ըստ նրա՝ Վահան Հովհաննիսյանի այդ տեսակն է, որ մեր հասարակության մեջ բացակայում է, և դրա հետևանքն է նաև, որ ունենք այս բևեռացված ու անհանդուրժող վիճակը հայ հասարակության մեջ:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company