ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան կազմակերպած բանակումը միաւորել էր հայրենասէր ու հայրենատէր երիտասարդների

19 Օգոստոս 2021

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը օգոստոսի 9-13-ը Սևանի ափին՝ Շորժայում, բանակում էր կազմակերպել։ Յոբելեանական 20-րդ բանակումը յագեցած էր քննարկումներով, մարզական միջոցառումներով, ազգային երգ ու պարով։ Բանակման մասնակիցներին մէկտեղել էր ազգային գաղափարախօսութիւնը, միասնական ուժերով ուժեղ ու անվտանգ սահմաններով պետութիւն կերտելու պատրաստակամութիւնն ու տենչը։

Բանակման ընթացքում դասախօսութիւններով հանդէս եկան Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ դասախօսութեամբ հանդէս եկաւ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագէտ Գէորգ Ղուկասեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամ Բագրատ Եսայեանը և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կեդրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցեանը։

Բանակման երրորդ օրը արշաւ կազմակերպուեց․ մասնակիցները բարձրացան Արտանիշ լեռը, որտեղ նախապէս ծրագրուած, բայց մասնակիցների համար անսպասելի յարձակում տեղի ունեցաւ արշաւականների վրայ։ Բանակման մասնակիցները կարողացան կատարել իրենց մարտական առաջադրանքը․ զգօնութիւն ցուցաբերելով՝ արագօրէն արդիւնաւէտ պլան մշակեցին, ապա յայտնաբերեցին յարձակում կատարողներին։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան յոբելեանական 20-րդ բանակման վերջին օրը մասնակիցները ներկայ գտնուեցին ուսանողական միութեան անդամ, ՀՀ արևելեան սահմանում գտնուող զօրամասերից մէկում զինծառայութեան անցած Վարդան Գալստեանի զինուորական երդման հանդիսաւոր արարողութեանը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուանողական միութեան ներկայացուցիչ Հայկազ Յարութիւնեանը, որը բանակման պատասխանատուներից էր, «Հորիզոն»-ի թղթակցին պատմեց՝ բանակումը անցել է բանակի առօրեայով՝ յստակ օրակարգով, իսկ մասնակիցները բաւական կարճ ժամանակահատուածում կարողացել են ընտելանալ պայմաններին։

«Շարժումները զօրաշարժերի էին նման՝ կատարւում էին շարքերում, ինչպէս բանակում։ Իրօք, հիասքանչ մթնոլորտ էր ստեղծուել։ Հայաստանից, Արցախից եկած բազմաթիւ երիտասարդների այս բանակումը մեկտեղեց․ կար մի գաղափարախօսութիւն՝ հայրենասիրութիւնը, որի համար այստեղ գտնուող երիտասարդները պատրաստ են պայքարել», — նշեց Հայկազ Յարութիւնեանը։

«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Մանէ Բոզոյեանն էլ մեր թղթակցի հետ զրոյցում պատմեց՝ իր համար տպաւորիչ են եղել յատկապէս արշաւը, բանակման վրայ կազմակերպուած «յարձակումը», մասնակիցների միասնական պայքարն ու խարոյկահանդէսը։ Նա յոյս յայտնեց որ բանակմանը մասնակցող երիտասարդներից շատերը շուտով կը միանան ՀՅԴ մեծ ընտանիքին, և նրանց նոր ստեղծուած ընկերութիւնն է՛լ աւելի կ՚ամրանայ։

Մեր յաջորդ զրուցակիցը՝ Լիզա Բարոյեանը հենց այդ նպատակն ունէր։ Մեր թղթակցի հետ զրոյցում նշեց՝ շուտով դառնալու է ՀՅԴ անդամներից մէկը, քանի որ դաշնակցականութիւնն ու ազգային գաղափարախօսութիւնն իր մեջ արդէն իսկ արմատացած են։

Բանակման վերջին օրը՝ խարոյկահանդէսի ընթացքում, բանակման մասնակիցներին հիւրընկալուեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը եւ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարօն Տոնոյեանը։ Յատուկ հիւրերը հայրենիքի ներկայի ու ապագայի տեսլականի վերաբերեալ քննարկում ունեցան բանակման մասնակիցների հետ։ Իշխան Սաղաթելեանն ու Տարօն Տոնոյեանը նշեցին՝ երիտասարդները մեր վաղուայ օրը կերտողներն են, ուստի գովելի է, որ նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սէրն ուժեղ է, իսկ յանուն հայրենիքի պայքարելու պատրաստակամութիւնը՝ աներեր։ Քննարկումներից ու բովանդակային զրոյցներից յետոյ հնեցին ազգային երգ ու երաժշտութիւն:

Յասմիկ Բալեյեան
horizonweekly.ca>

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company