ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Հատուկ նիստ՝ Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ

01 Սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է հատուկ նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին:

Հատուկ նիստին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ կառավարության անդամներ, հրավիրյալներ:

Հատուկ նիստը բացվել է Արցախի օրհներգով, որից հետո զեկույցով հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Խոսելով արցախահայության պայքարի մասին՝ Արթուր Թովմասյանը հույս է հայտնել, որ անկախության հռչակման հետագա հոբելյանները մենք և մեր սերունդները կտոնենք արժանապատիվ կերպով և խաղաղված հոգով:

«Անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի էր, մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք Անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունը ամեն օր պետք է բացեն Անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում»,- իր ելույթում նշել է ԱՀ ԱԺ նախագահը՝ համայն հայությանը կոչ անելով չհուսալքվել, զինվել համբերությամբ: «Մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին, բուժել վերքերն ու առաջ գնալ»,- նշել է նա:

Օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Անկախության հռչակագիրը բարի ավետիսի պես Արցախի բարձունքներից տարածվեց և մտավ ամեն հայի տուն: Անկախությունը միայն հռչակագիր չէ, միայն Սահմանադրություն չէ: Սրանք երկուսն էլ անհրաժեշտ են, բայց այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է: Այսօր մենք պետք է մեր անձը մոռանանք, միանանք հոգեբան հաղորդության և մեր աղոթքներն ու ջանքերն ուղղենք մեր հայրենիքի զորացման վրա, որովհետև ամեն ինչ անհետ կորած չէ: Աստված թողել է այս մնացորդ հացը, որի վրա պետք է ամուր կանգնենք ու առաջ շարժվենք: Անկախության հիշատակի այս տոնին ավելի ակնհայտ է դառնում, որ Արցախի արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը մեր ամբողջ հայության միասնականության մեջ է թաքնված: Եկել է ժամանակը, հատկապես այսքան փորձություններից հետո, որ սկսենք հասկանալ, որ մենք ազգի տարբեր կարկատաններ չենք՝ «հայաստանահայ», «արցախահայ», «սփյուռքահայ» ստորոգելիներով բաժանված: Մենք մեկ ազգ ենք, ուր էլ որ լինենք»,- ասել է Արցախի թեմակալ առաջնորդը՝ համայն հայությանը կոչ անելով զորավիգ լինել Արցախի ժողովրդին, նպաստել նրա հզորացմանը:

Ելույթներով հանդես են եկել ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Վանեցյանը:

Իր խոսքում Դավիթ Բաբայանը նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել, զորացնել Արցախի Հանրապետությունը, ինչը նաև կնշանակի մայր Հայաստանի զորացում և զարգացում. «Այս պահի դրությամբ մեր առջև կանգնած են բազում դժվարություններ, մարտահրավերները շատ լուրջ են, բայց կան նաև հնարավորություններ պահպանելու Արցախը: Դրա համար պետք է, որ արցախապահպանությունը և արցախակենտրոնացումը լինի Հայաստանի և Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային հիմքերից մեկը»:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն իր խոսքում կարևորել է Արցախի Հանրապետության հռչակման օրը տոնելը, հատկապես անցած 44-օրյա պատերազմից հետո: «Սա առաջին հերթին ուղերձ է հարևան, թշնամի Ադրբեջանին, որ հայի կամքը անկոտրում է և անկախ վայրիվերումներից, հարաբերական առավելություններից կամ վայրէջքներից, վերելքներից, մեր ժողովուրդը միշտ կարողանում է վերագտնել իրեն, համախմբվել և հաղթահարել ցանկացած փորձություն»,- մասնավորապես ասել է Արմեն Ռուստամյանը:

Իր ելույթում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ Արցախն է այն ամուր շաղախը, որն անքակտելիորեն միացնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: «Արցախում վճռվել ու վճռվելու է մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան: Արցախի հետ ենք: Մեր ուժերի ներածին չափով որևէ ջանք ու եռանդ չենք խնայելու բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգային խնդիրների լուծման հարցերը, որոնք ի վերջո պետք է պսակվեն Արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորմամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմամբ, Արցախից բռնազավթած տարածքների դեօկուպացիայով և դրանցից բխող բոլոր գործընթացներով»,- ասել է Արթուր Վանեցյանը:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company