ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Քննարկում

Դաշնակցական երիտասարդներն այցելել են սահմանապահ Արենի և Խաչիկ գիւղեր և գրատախտակներ, ուսումնական սարքեր նուիրել դպրոցներին

06 Սեպտեմբեր 2021

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան անդամներն այցելել են Վայոց ձորի սահմանապահ Արենի եւ Խաչիկ գիւղերի դպրոցներ և գրատախտակներ են նուիրել։ Նուիրատուութիւնն իրականացուել է ի յիշատակ 44-օրեայ պատերազմում զոհուած հարազատ ընկերոջ՝ Կիմ Խաչատրեանին։ Կիմը ծնուել է և միջնակարգ կրթութիւն էր ստացել Արենի գիւղում։ Նա ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ էր, իսկ պատերազմի օրերին՝ ուսանողական միութեան ջոկատի հրամանատարը:

Նուիրատուութիւնից յետոյ դաշնակցական երիտասարդներն այցելել են Կիմի, ապա՝ Գարեգին Նժդեհի շիրիմներին։

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Նժդեհ Գարակաւորեանը, որն այս օրերին հայրենիքում է, «Հորիզոն»-ի Հայաստանի թղթակցի հետ զրոյցում վստահեցրեց՝ այսպիսի ծրագրերը շարունակական են լինելու։ «Աշակերտ» ծրագրի հիմնական նպատակն ուսունմնական կեանքի բարելաւումն է՝ յատկապէս սահմանամերձ բնակավայրերում։

«Կան Արցախից տեղահանուած բազմաթիւ ընտանիքներ, որոնք Արցախում կորցրել են իրենց տունն ու այժմ աջակցութեան կարիք ունեն։ Մենք փորձում ենք կազմել տեղահանուած ու սոցիալապէս անապահով ընտանիքների ցուցակները, որպէսզի հասկանանք՝ ինչպէս կարող ենք օգնել նրանց։ Ամենայն հաւանականութեամբ՝ առաջիկայում իրականացուելիք ծրագրերի ընթացքում կը կարողանանք այդ ընտանիքներում ապրող աշակերտներին տրամադրել նաև տեխնիկական ուսումնական սարքեր», — պատմեց Նժդեհ Գարակաւորեանը։

Վերջինս զրոյցի ընթացքում անդրադարձաւ նաև ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան և Շուէտի երիտասարդական միութեան (ՇԵՄ) կազմակերպած ճամբարներին։ Դրանք կազմակերպուել են «Երկիր» ծրագրի շրջանակում։

«Սովորաբար կազմակերպում էինք մէկ կամ առաւելագոյնը երկու ճամբար, սակայն այս տարի որոշեցինք չորս ճամբար կազմակերպել՝ ջանալով անել այնպէս, որ հնարաւորինս շատ երեխաների կարողանանք ներգրաւել։ Ճամբարները կազմակերպուել են օգոստոսի 2-14-ը Արցախում՝ Ասկերանում և Ստեփանակերտում, Սիւնիքում՝ Կապան քաղաքում, Երևանում՝ Նոր-Նորքում։

Մեր ջանքերի արդիւնքը եղաւ այն, որ կարողացանք 12-16 տարեկան 500 երեխայի նուիրել երկու շաբաթ՝ բաղկացած դաստիարակչական ծրագրերից ու հանգստից։ Այս տարին երեխաների համար շատ ծանր է եղել, նրանք պատերազմ են տեսել։ Այս դժուարութիւնները յաղթահարելու և, ընդհանրապէս, պատերազմի հետքերը հնարաւորինս նուազեցնելու ու երեխաների մէջ պայքարի ոգին ամրացնելու համար մենք իրականացրել ենք դաստիարակչական ծրագրեր, որոնք արդիւնաւէտ են եղել», — նշեց Նժդեհը։

Վերջինս մեր զրոյցի ընթացքում անդրադարձաւ մեր երկրում տիրող ցաւալի իրավիճակին՝ նշելով՝ այս իշխանութիւնը շարունակում է դաւաճանական գործողութիւններ իրականացնել։

«Այս իշխանութիւնը փորձում է մեզ համոզել, թէ պայքարով չկայ առաջադիմութեան հնարաւորութիւն, բայց այդպէս չէ։ Մենք հաւատում ենք, որ մեր ազգի ու պետութեան առաջադիմութեան համար պէտք է կառչած մնալ ազգային գաղափարախօսութեանը , Հայ դատի ողնաշարն ամուր պահել, ոչ թէ էժան ձևով մոռանալ ամէն ինչ, մեր մտքերից ջնջել մեր տղաների սխրանքներն ու խօսել թշնամու հետ կոմունիկացիաների մասին», — ընդգծեց Նժդեհը։

Նա վստահեցրեց՝ սփիւռքն ամուր կանգնած է հայրենիքի կողքին։ Հայրենիքից հեռու լինելով՝ մեր սփիւռքահայ քոյրերն ու եղբայրները անում են հնարաւորինն ու անհնարը՝ ջանալով մայր հայրենիքը հանել այս խորխորատից։

Խօսելով Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ի՝ հայրենիքից հեռու, բայց հայրենիքով ապրող մեր քոյրերին ու եղբայրերի մասին, Նժդեհը պատմեց՝ նրանք պայքար են մղել նաև պատերազմի օրերին։

«Ֆրանսիայում մեր ընկերները եղել են մեր պայքարի ոգու գերակայութեան ջահակիրները։ Մենք մշտապէս հաւատացել ենք, որ մեր մեր ազգն ու բանակը չի յանձնուելու, և մինչև մահ գնալու է դէպի հաղթանակ, բայց, ցաւօք, պարզուեց, որ շատերը համաձայն չեն այս գաղափարին, մեր Արցախի սուրբ հողը չեն համարում իրենց սրբութիւնը․․․ Այս իշխանութիւնները փորձում էին ձևացնել, թէ Արցախը բեռ է և, ցաւօք, կարողացան այդ ձևակերպումն ամրագրել շատերի մտքերում՝ չնայած պարզ ու յստակ է՝ Արցախը 30 տարի մեր վահանն է եղել։

Մենք պիտի շարունակենք մեր պայքարը ու մարդկանց օգնենք հասկանալ՝ Արցախը մեր վահանն է և մեր երաշխիքն է՝ ուժեղ հայրենիք ունենալու համար, այնպիսի հայրենիք, որի մասին երազում ենք։ Առանց ուժեղ Արցախի՝ առանց Քարվաճառի, Հադրութի, Շուշիի Հայաստանի ուժեղացման, սոցիալական-տնտեսական բարգաւաճման մասին խօսելը անհիմն է և երևակայելի միայն․․․»։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼէԵԱՆ

Մանրամասները՝ տեսանիւթում

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company