ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Երիտասարդական

Բողոքի ակցիա՝ ընդդեմ կեղծ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման

16 Սեպտեմբեր 2021

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ին ՝ Ժողովրդավարության միջազգային օրը ԱՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպել է բողոքի լուռ ակցիա՝ ընդդեմ կեղծ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման:

Ակցիայի մասնակիցները պարզել էին «Մարդու իրավունքնե՞ր», « Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Ո՞ւր է իմ ազատությունը, ո՞ւր են իմ իրավունքները»,«Կույր մի՛ եղեք», «Որտե՞ղ է ձեր մարդասիրությունը» և այլ գրություններով պաստառներ:

«2007թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի կողմից ընդունված օրը խորհրդանշում է ժողովրդի ազատկամ արտահայտումը, մարդու իրավունքներն ու ազատությունները: Սակայն 44-օրյա պատերազմը, մեր ժողովրդի իրավունքների և ազատությունների բացահայտ ոտնահարումը և այդ ամենի նկատմամբ շարունակվող անտարբերությունն ու լռությունը, մեզ թույլ են տալիս ասելու, որ գործում են ժողովրդավարության երկակի չափանիշներ:

1988թ. Սկսված արցախյան շարժման հաղթանակով համայն հայությունը կարողացավ դուռ բացել դեպի ազատություն՝ վերագտնելով Արցախի և Հայաստանի անկախությունը: Հայ ժողովուրդը հավատալով միջազգային իրավունքում ամրագրված ազգերի ինքնորոշման, ազատ ապրելու իրավունքներին հռչակեց իր անկախությունը՝ միջազգային բոլոր օրենքներին համապատասխան, միջազգայնորեն ընդունված ձևով՝ հանրաքվեի միջոցով:

Սակայն 30-ամյա մեր պայքարում Արցախն ու արցախցին դուրս մնացին միջազգային հանրության ուշադրության կենտրոնից: Խիստ մարդասեր Եվրոպան աչք էր փակում տարիներ շարունակ ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային արարքների վրա: Չճանաչելով Արցախի անկախությունը միջազգային հանրությունը հող նախապատրաստեց Ադրբեջանի սանձարձակ գործողությունների համար: 2016թ.-ի քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանի կողմից խաղաղ ժողովրդի խոշտանգումները, հայ զինվորների գլխատումները չդատապարտելը հանգեցրին 2021թ.-ին ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծմանը:

Այդ պատերազմի ընթացքում դաժանաբար սպանվում էր մի ողջ ազգի կորիզ, բռնի տեղահանվում էին հազարավոր արցախցիներ: Սակայն միջազգային հանրությունը լուռ էր: Կոչեր էին հնչում, բառեր էին ասվում բարձր ամբիոններից, կեղծ մարդասիրության քողի տակ: Միջազգային հանրության հանցավոր լռությունն այսօր հանգեցրեց համամարդկային մեծ աղետի՝ Արցախի տարածքների բռնազավթման և բնակչության տեղահանման տեսքով:

ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է միջազգային հանրության հանցավոր ու մեղսակից լռությունը, վարվող ջայլամային քաղաքականությունը: Համամարդկային ամենաբարձր արժեքների ջատագովն ու քարոզիչ երկրները գայթակղվելով ադրբեջանական նավթ ու գազով, ամեն օր վաճառում են իրենց իսկ որդեգրած սկբունքները: Դադարե՛ք երկակի ստանդարտներ կրելը: Ամո՛թ ձեզ՝ ձեր լռության համար:»,-նախքան լուռ ակցիայի սկսելը ասել է ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Լարիսա Ներսիսյանը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ակցիան կարևոր է այն առումով, որպեսզի աշխարհին ևս մեկ անգամ ահազանգենք, որ արցախում ապրող մարդը հավատարիմ է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և, ի վերջո ժողովրդավարական երկրները պետք է տեր կանգնեն արցախի ժողովրդի իրավունքներին, որովհետև մարդու իրավունքներն ու զատությունը հանընդհանուր է, անկախ նրանից, թե մարդն աշխարհի որ կետում է ապրում։

ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում նշեց, որ ակցիայի հիմնական հասցեատերը միջագային հանրությունն է։

‹‹Մեզ համար այդքան էլ տարօրինակ չէ միջազգային հանրության անտարբեր քաղաքականությունը։ Հայացք նետելով մեր անցյալին, տեսնում ենք որ թե՛ Համիդյան ջարդերը, թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ Շուշիի կոտորածը, թե՛ Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, և թե՛ արցախհյան 3 պատերազմներում թուրքերի վայրագությունները իրականացվել է միջազգային հանրության աչքի առջև ու նրանց լուռ համաձայնությամբ››,-ասել է Վահագն Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում աշխարհի կեղծ մարդասիրությունն ու հումանիզմը վերջնականապես կնքեցին իրենց վախճանը։

«30 տարի առաջ Արցախը հռչակեց իր անկախությունը՝ ընտրելով ժողովրդավարության ուղին՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Սակայն աշխարհի կողմից այդ փաստի անտեսումը հանգեցրեց հետագա բոլոր այն ոճրագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից այս տարիների ընթացքում և որն իր դաժանության գագաթնակետին հասավ 2020թ,-ի սեպտեմբերի 27-ից հետո››,-նշել է նա։

Նրա խոսքով այսօր, երբ հազարավոր մեր հայրենակիցներ զրկվել են իրենց բնակավայրերից ու ունեցվածքից, խախտվել է հազարավոր մարդկանց ապրելու իրավունքը, դաժանաբար սպանվել են հազարավոր երիտասարդներ, հազարավոր երեխաներ զրկվել են իրենց ծնողներից, խախտվել է Արցախի տարածքային ամբողջականությունը, անիմաստ է խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից։

«Մենք այսօր այստեղ ենք դատապարտելու աշխարհում գործող երկակի ստանդարտներն ու միջազգային հանրության հանցավոր լռությունը››,-եզրափակել է նա։

 

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company