ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Վերջնանպատակը Ադրբեջանին պատժելն է․ Գեւորգ Ղուկասյան

23 Սեպտեմբեր 2021

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աշխատում է, որպեսզի հայ ռազմագերիներին վերադարձնելու և Ադրբեջանի հանցագործությունների մասին զեկույց կազմելու պահանջով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած նախագիծը Սենատում ևս նույնությամբ ընդունվի, որպեսզի հակասություն չլինի և դա դառնա ԱՄՆ օրենսդիր իշխանության դիրքորոշումը, որը պետք է հաշվի առնի ԱՄՆ գործադիր իշխանությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Թոնի Կարդենասը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը առաջարկել են 8 կետով լրացումներ կատարել ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտում։ Կոնգրեսի երկու պալատներում այդ ակտը քննարկվում է, և այդ ընթացքում անդրադարձ է կատարվում միջազգային ամենատարբեր հարցերին, որոնք ԱՄՆ ազգային-պաշտպանական և արտաքին քաղաքական առաջնահերթություններն են։

«Այս շրջանակում ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ջանքերով Կոնգրեսի հայկական հարցերով խմբի մի շարք անդամներ՝ մեր ժողովրդի բարեկամներ, ներկայացրել էին թվով 8 փոփոխությունների առաջարկներ, որոնք վերաբերում էին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին, նույնն է թե՝ մեր ժողովրդի, մեր պետության կողմից դիմագրավվող մարտահրավերներին։ Ի պատիվ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի, այդ օրինագիծն անցավ։ Սա Կոնգրեսի քաղաքական կամքն է, որը պետք է հաշվի առնի ԱՄՆ գործադիր իշխանությունը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նա նշեց, որ մենք այս հաջողությունը գրանցել ենք դեռևս Ներկայացուցիչների պալատում․ առաջիկայում Հայ Դատի հանձնախումբն աշխատելու է, որպեսզի Սենատում ևս քննարկումներ լինեն և բանաձևերը նույնությամբ ընդունվեն։

Օրենսդրական լրացումներից մեկը հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջն է։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նաև դիմում է ԱՄՆ գործադիր իշխանության համապատասխան մարմիններին՝ պաշտպանության դեպարտամենտին, արտաքին հարաբերությունների դեպարտամենտին, որպեսզի նրանք միասնական զեկույց ներկայացնեն Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործությունների՝ ֆոսֆորային զինատեսակների կիրառան, բռնությունների վերաբերյալ։

«Շատ կարևոր հանգամանք է․ զեկույց պետք է ներկայացվի այն մասով, թե արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառելը այն թուրքական դրոնները, որոնցում օգտագործվել են ամերիկյան տեխնոլոգիաներ։ Սա խախտում է։ Եվ եթե իրավական առումով արձանագրվի, որ տեղի է ունեցել ամերիկյան օրենսդրության խախտում՝ տեխնոլոգիաները օգտագործվել են այլ պետության կողմից խաղաղ բնակչության նկատմամբ, ապա սա հիմք է, որպեսզի գործընթաց սկսվի Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմական տեխնոլոգաների վաճառքը կաշկանդելու համար, ինչը նույնպես ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կարևոր առաջնահերթություններից է»,-բացատրեց Գևորգ Ղուկասյանը։

Այս ամբողջ գործընթացը, որ սկսվել է պատերազմից հետո և մինչև հիմա շարունակվում է և դեռ երկար կշարունակվի, ասաց նա, պետք է դիտել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու շրջանակում։ Ադրբեջանը պիտի պատասխանատվություն կրի Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար, մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար, և այդ պատասխանատվությունը կարող է լինել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության դադարեցումը, պատժամիջոցների կիրառումը, հարաբերությունների հնարավորինս նվազեցումը և այլն։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company