ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում հյուրընկալվել են ՀՅԴ Լիբանանի ԿԿ անդամն ու Այնճարի քաղաքապետը
11 Հոկտեմբեր 2021
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այսօր հանդիպել են ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Պարույր Տեր-Ղուկասյանի և Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի հետ, որոնց ուղեկցում էր ՀՅԴ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի ներկայացուցիչ Սիմոն Գաֆալյանը:
Ողջունելով հյուրրերին՝ ՀՅԴ Հայստանի ԳՄ անդամները վերջիններիս ներկայացրել են ՀՀ-ում և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, մատնանշել մարտահրավերներն ու դրանց դիմագրավելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քննարկվել են նաև Լիբանանի շուրջ ստեղծված իրադրությունը, արձանագրել լիբանանահայ համայնքի դիմագրաված դժվարություններն ու հուզող բազմաթիվ խնդիրները:

Կարևորվել է Սփյուռքի համար առանցքային նշանակություն ունեցող լիբանանահայ համայնքին համայն հայության կողմից օժանդակություն կազմակերպելու կարևորությունը։
Ցավալիորեն այս ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից դրսևորվում է լիակատար անգործություն: Մատնանշվել է նաև ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային, պարտվողական, իսկ շատ դեպքերում՝ ուղղակի թուրքամետ քաղաքականության պատճառով ՀՀ-ի միջազգային դիրքերի թուլացման իրողությունը, ինչը լրջագույնս անդրադառնում է նաև սփյուռքի կացության և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների վրա:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել համատեղ քայլերի ու ծրագրերի իրականացման ուղղությամբ մի շարք պայմանավորվածություններ:


