ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Լուրեր

«Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց»․ հանրային քննարկում

13 Հոկտեմբեր 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր, հոկտեմբերի 13-ին անցկացվեց «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով հանրային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են տեղահանված հադրութցիների խնդիրներով, նաև ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը, ՀՀ ՄԻՊ-ի, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչները։

Ինչպես հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, քննարկմանը մասնակցելու հրավեր ուղղվել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ին, Առողջապահության նախարարությանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Արձագանքել և մասնակցություն ապահովել է միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Մինչ քննարկման անցնելն, Գեղամ Մանուկյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակը:

Պատգամավորը հայտարարեց, որ քննարկումը նախաձեռնել են, քանի որ մինչ օրս հստակ չէ Հադրութի անկման հանգամանքները, իսկ բռնագաղթածների սոցիալական խնդիրները լիարժեք չեն լուծվում:

«Այս միջոցառումն անցկացնում ենք չափազանց բարդ իրավիճակում, երբ ՀՀ-ի և ԱՀ-ի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն է դարձել»,- բացման խոսքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց, որ արտաքին և ներքին սպառնալիքներն արդեն Հայաստանի սահմանից ներս են և դոփում են մեր դռները, հետևաբար՝ պետք է համապատասխան որոշումներ ընդունել առկա խնդիրները լուծելու համար:

Նա հայտարարեց, որ արդեն մեկ տարի է անցել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից, բայց պետության կողմից որևէ գնահատական չի հնչել, քանի որ պետական մարմինների կողմից արվել են բազմաթիվ սխալներ և բացթողումներ և իշխանություններին դժվար է սեփական գործողություններին գնահատական տալ:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայկական պետությունները միշտ էլ գտնվել են գերտերությունների կիզակետում, բայց այսօրվա վիճակը նախկինից տարբերվում է նրանով, որ Թուրքիան է ներխուժել տարածաշրջան և փորձում է ազդել Հայաստանի և Արցախի վրա՝ իր խնդիրները լուծելու համար:

Պաշտպանության նախկին նախարարը հայտնեց, որ իշխանություններն ավելի շատ ներքին անվտանգությանն են ուշադրություն դարձնում, քան սահմանին տիրող անվտանգային խնդիրներին:

Նրա խոսքով՝ իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում նաև պատերազմի հանցագործություններին գնահատական տալու, ինչպես նաև՝ գերիների հարցերին:

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ տեղահանվածների խնդիրն առանձնանում է երկու առումով՝ հայրենիքի կորստով և քաղաքացիների սոցիալական խնդիրներով:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ հստակ պետք է արձանագրվի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված արցախցիների թիվը։

«Այսօր հայտնի՞ է, թե քանի հադրութցի է բռնի տեղահանվել Հադրութից, և արդյո՞ք կրած վնասների հաշվառումը կա՝ մասնավորի և հանրայինի։ Մենք նման աշխատանքներ իրականացրել են նախկինում «Կոլցո» օպերացիայից հետո և այլն։ Այդ ամենը շատ կարևոր է, քանի որ այն փաստահավաք խմբի համար հիմք է ծառայում։ Բռնի տեղահանվածների արտագաղթն ինչպես է ֆիքսվում, դուք գիտեք, թե նրանք ուր են գնում»,- դիմելով քննարկմանը ներկա ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանին՝ հետաքրքրվեց Լարիսա Ալավերդյանը։

Ի պատասխան՝ Միքայել Վիրաբյանն ասաց, որ Արցախի պետական նախարարի մոտ վաղուց կատարվում էին այդ աշխատանքները։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ Միքայել Վիրաբյանից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է՝ պետական մակարդակով տեղահանվածների խնդիրները ձևակերպվա՞ծ են ՄԱԿ-ի փախստականների վերաբերյալ ծրագրերի շրջանակներում և ի՞նչ գործողություններ են ծրագրավորված։

Ըստ Միքայել Վիրաբյանի, միջազգային կառույցների հետ աշխատանքի վերաբերյալ պետք է խոսեն ՀՀ իշխանության ներկայացուցիչները։

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արա Պլուզյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեկ բանի մասին է վկայում՝ չկա հստակ մշակված ռազմավարություն։

«Եթե այն, ինչ տվել են, իրենց համար հայրենիք չէ, այլևս այդ հարցով ոչ մտածում են, ոչ էլ իրավական հարց են մեջտեղ դնում։ Ժամանակ առ ժամանակ հարցը մաշեցնում են, սոցիալական հարցեր կլուծեն և ամեն ինչ կավարտեն։ Հիմա Արցախն ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի համար, սրանից հետո սկսվում են մնացած հարցերը»,- շեշտեց նա։

Քննարկման ընթացքում վեր են հանվել հադրութցիներին և առհասարակ արցախցիներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Արձանագրվել է, որ առկա են սոցիալական, բնակարանային, աշխատանքային, առողջապահական խնդիրներ, բաց է մնացել նրանց կարգավիճակի հարցը, կառավարության կողմից բացակայում է առկա խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ քննարկումները դարձնել ավելի ակտիվ և շարունակական։
«Հայաստան» խմբակցությունը վստահեցրել է, որ հադրութցիների և Արցախի մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչների խնդիրներն այսուհետ էլ շարունակելու է պահել իր մշտական ուշադրության կենտրոնում և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործելու է դրանց լուծման ուղղությամբ։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company