ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Իմը

22 Հոկտեմբեր 2021

Չգիտեմ։ Անելիքս։ Ասելիքս։ Բայց դե, այսպես շվար, շփոթ կանգնելն էլ մի բան չէ։ Գուցե շատ խոսելո՞ւց է։ Ու հոգնե՞լ եմ։ Ասում են՝ լինում է նման բան։ Ուզում եմ ասել՝ միշտ մի տեղ կանգնում-մնում ես։ Ո՛չ առաջ, ո՛չ ետ։ Դադար: Հնարավոր է՝ մե՜ծ… Մռնչում ես… Գիժ է… Չէ՛, մահացել-գնացել ես, չկաս, գոյություն չունես։ Վերջ։ Ավարտ։ Ընդամենը այդքան բան, այն էլ՝ անհավատալի։ Գոնե մի եկող լիներ։ Նրանցից մեկը։ Որ առաջ այնպես առատորեն գալիս էին… թեպետ սպասող էլ չկա… Հիշո՞ւմ եք, ցուցակներ, հյուրանոցներ, առանձնատներ… երկրում նեղվածք էր, հազիվ էինք տեղավորվում… լա՜վ էր, շա՜տ լավ էր… հեքիաթային… Բոլորն ուզում էին տեսնել մեզ… կանգնել մեր կողքին և մեր լուսանկարները տեղադրել հայտնի ու անհայտ թերթերի ու ամսագրերի առաջին էջերին… գունավոր, մեծադիր… ժամանակակից… Իսկապես լավ էր…

Մի տարիքն առած ընկեր ունեի, դժգոհը միայն նա էր, ասում էր՝ ի՞նչ է, բան ու գործ չունեն, որ էսքան գալիս են… Հասկացանք` տոն է, շնորհավորելը՝ համարյա պարտադիր, բայց էսքա՞ն…
Բոլորի խոսքին չէ, որ հավատում էինք… Բայց դե, եկողին էլ չէինք ասի` տեղ չունենք, կամ ինչու եք եկել։ Չէր ստացվի… կարևորը մենակ չէինք։

Իմ` այդ տարիքն առած ընկերոջը, գիտե՞ք, ամենաշատն ինչն էր զարմացնում: Էդ եկողների կուրծքը զարդարող մեդալներն ու շքանշանները։ Շատ։ Շա՜տ-շա՜տ։ Օրինակի համար, եթե փորձեին մի մեդալ էլ կախել դրանց կողքին, հաստատ տեղ չէին գտնի։ Պատկերացնո՞ւմ եք, ընդամենը մի փոքրիկ ազատ, անմեդալ տեղ։ Լա՜վ էլ զրնգում էին, երբ մեր այդ հերոսները շարժում էին ոտքը կամ ձեռքը։ Բա ո՞նց, եղբա՛յր: Մեդալը հանաք բան չէ, անցած դժվարին ու բարդ ճանապարհի վկան, մի քանի կիլոմետրից երևում է։ Բայց մի անգամ էլ եմ ասում՝ վատ չէր։ Կարգին ուրախանում էինք, կարևորվում, մեզ լավ զգում, տան եղած-չեղածը դնում սեղանին։ Հանկարծ դժգոհ հեռացող չլինի։ Անթույլատրելի բան է, մեզ ոչ սազական, էն էլ՝ նման օրը։

Չէ՛, չեմ ուզում ասել, որ հիմա մեզ շնորհավորող չկա։ Հիմա էլ կան նման մարդիկ` մեր կողքին կանգնող, մեզանով հպարտացող ու հիացող, նույնիսկ մեզ հերոս համարող, մի ժամանակ թշնամու առաջ երկրի դարպասները գոց պահող, բայց…

Լավ։ Կարծում եմ` գոնե մի օր կարելի է իրար չմեղադրել, դասերով ու խորհուրդներով չհոգնեցնել։ Երկիրը չբաժանել նախկինների ու նորերի միջև։ Հին Հայաստան և… նո՜ր… Հետո՞… Գուցե ամենանո՞րը, չէ՛, նորագույնը… Չասե՞մ, որ ես նման մեկնություններից ոչինչ չեմ հասկանում, որ դա իմ բանականության ու մտածումի տարածքներից դուրս է։ Իմ ունեցած երկիրը մեկն է, չբաժանվող, ամբողջ, միայն մեկին կամ մի քանիսին չպատկանող։

Կարծեմ 92-ին էր, պատրաստվում էինք մեր կորցրած գյուղերն ու քաղաքները վերադարձնելու, և տղերքից մեկը հենց խրամատում ընդամենը մի քանի բառ դրեց իրար կողքի. «Մինչև մահը չսիրենք այնքան, ինչքան կյանքը, չենք կարողանալու հաղթել…»: Չէի հասկանում, ավելի ճիշտ` հասկանում էի, բայց չէի ուզում համաձայնել։ Ինչպե՜ս… մահը սիրել… չէ մի՜… հնարավոր բան չէ… Ոնց որ ճիշտ չէր զինվոր ախպերս… Ոնց որ մի քիչ, շատ չէ, մի քիչ չափն անցնում էր… Մեկն էլ ասում էր, չէ՞, զարկվողը դավաճան է… Երևի նրան էլ չէին հասկանում…

Եվ դա հին Հայաստանում էր… Երկիրն ուներ միայն զինվոր և ոգի… Երբ Քարինտակ գյուղի ծայրին կուչ եկած տունը ժամերով կռիվ տվեց ու մնաց անառիկ։ Իսկ տանը ընդամենը մի ջահել կին էր ու մի անչափահաս տղեկ, մայր ու որդի… ժամերով թշնամու դեմ… մեն-մենակ…

Երբ արդեն հանձնված Չլդրան գյուղում ծերունին մենակ մի քանի ժամ պաշտպանեց իր օջախը, և թշնամին, չկարողանալով գրավել այն, մատնեց կրակի… Մարդը չէր լքել հիվանդ կնոջը… Դա էլի հին Հայաստանում էր…

Երբ հրամանատարն ամեն ինչ անում էր, որպեսզի առաջին գիծ զինամթերք հասցրած 14 տարեկան տղեկը ծնողների հետ հեռանա վտանգված գյուղից, և այդ 14 տարեկան տղամարդը չի հեռանում…
Երբ մարդիկ, դեռ պատերազմը չավարտված, օրեր առաջ ազատագրված գյուղում ավերակներից քար-քար, ծվեն-ծվեն, բուռ-բուռ բարձրացնում էին քարուքանդ տունը…
Էլի մեր այդ հին Հայաստանում…

Երբ հազար անգամ զարկված ու հարություն առած հրամանատարը մարտադաշտում զինվորից առաջ էր…
Երբ թիկունքն առաջին գիծ էր…

Երբ Շուշիի որբանոցում մեծացածը, չորսին թողած, մեկնում էր ճակատ ու… չէր կարող վերադառնալ… Չորս որբ… Առանց որբանոցի… Ո՞վ է ի վիճակի գեղեցիկ պատմություններ հորինելու:

…Երեք եղբայր… Հայր ու որդի… Մի ամբողջ ընտանիք… Էլի՞…
Արցախի Հանրապետություն… Էլի այդ հին Հայաստանում…
Կարո՞ղ ես հրաժարվել… Ունեցածից… Երեսուն տարվա արարումից… Ամեն օրվա մեջ՝ չարչարանք, ցավ, խիզախում… արցունքոտ հաց… արժանապատվություն…
Ապրո՜ղը… Խենթերի ժամանակը չի ավարտվում, կամ խենթերը երբեք չեն ուշանում… Չե՞ք զգում նրանց տաք մռնչոց-շնչառությունը, չե՞ք լսում անընդհատ մոտեցող կրակ ոտնաձայնը… Դասագրքերից դուրս, խղճուկ օրենքներից ու որոշումներից անդին… Մահվան հերն անիծած… Մենակ ու միասին… Չվարժեցվող…
Զինվո՜ր… Առյուծն էլ առյուծ է… Իսկ Շուշիի գերեզմանաքարերին խենթերի պատմությունն է… Նաև հեռուներից եկած… 20-րդ դարասկզբին քաղաքը մուսուլմաններից պաշտպանող… Ուսյալ, աշխարհի գործերը մեկնող, դժբախտությունների համար ուրիշներին չմեղադրող…
– Եղբա՛յր, զինվորի նախկինը ո՞րն է… Թող խելոք մեկը բացատրի, իմանանք…
Իսկ երկիրը վերքածածկ է… մի ծունկը գետնին: Ինքն իր մեջ չտեղավորվող: Հայացքը կորցրածին…
Կարոտը՝ թոնրահացի թանձր բույր, պապենական տան հոտ, տատիկների գույն-գույն շալերի ջերմություն… Դիմանալը՝ վերադարձի խորհուրդ…

ԿԱՄ:

Միտքս՝ պտղավորվելու պատրաստ:

Շնորհավորե՛ք: Առանց երկմտելու: Եվ անհասկանալի հպարտությունից չենք խոսում, արած-թողածից էլ: Ուղղակի մերոնցով: Մենք ու մենք: Զարկվածների հետ: Դա է ճիշտը: Ով էլ բարեհաճի ժամանել, ուրախ կլինենք: Ճիշտ է, էն առաջվա ցնծությունը չի լինի, բայց… Մեր տրամադրությանն ու մտածածին հարիր: Հնի ու նորի խաչմերուկում…

Եվ ոչի՞նչ, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան մնացել է կիսատ… Շարունակող էլ չի լինելու: Հիշո՞ւմ եք` հունձքն առատ է, մշակը՝ պակաս… Էլի… Վաղն էլ… Գիտեք չէ՞` Ավան հարյուրապետի ամրոցը Շուշիում է… Զորքն էլ՝ 6900… Դա` 1700-ականների սկզբին… Պինդ-պինդ, բարձր-բարձր պարիսպներին էլ՝ մանկությունս… Ձե՛ն հանեք… Զինվորի նախկինը ո՞րն է…
Հավատաք-չհավատաք, ընդունեք-չընդունեք, ես հին Հայաստանից եմ գալիս… Շուշիից… Մի՞թե իրավունք չունեմ հպարտանալու…

Նորեկ Գասպարյան

«Դրօշակ» թիվ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company