«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան
22 Հոկտեմբեր 2021Այսօր, հոկտեմբերի 22-ին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանը։
Մասնակցել են Հայասատանի եւ Արցախի փորձագիտական շրջանակների հայտնի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանի և հայության նկատմամբ ընթացող պատերազմն ավարտված չէ և որ այս համատեքստում Հայաստանին սպառնացող թուրքացման և Արցախին սպառնացող հայաթափման վտանգները նոր թափ են ստացել։
Ընդգծվել է, որ այս վտանգները հնարավոր կլինի հաղթահարել միայն համազգային դիմադրության ձևավորման պայմաններում։
Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որը հետագայում նախագիծ կմշակի: