ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայտարարություններ

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

16 Նոյեմբեր 2021

Այսօր եւս մէկ անգամ Հայաստանն ու հայութիւնը ականատես եղան Ադրբեջանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների ու ուժերի անմնացորդ հովանաւորութիւնը՝ ինքը ոչինչ է հայ զինուորի բազկի առջեւ։

Հայութիւնը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, պարտաւոր է ազգային բարձր գիտակցութեամբ համախմբուել, բռունցք դառնալ, բոլորանուէր աջակցել հայոց բանակին եւ ամէնուրէք պաշտպանել Հայաստանի եւ հայութեան շահերը՝ ընդդէմ Ադրբեջանի, Հայոց ցեղասպանութիւնն իրականացրած եւ մեր հայրենիքի մեծ մասը զաւթած Թուրքիայի եւ նրանց տարատեսակ հովանաւորների։ Ազգային միասնականութեամբ պէտք է մերժել ՀՀ իշխանաւորների կողմից Հայաստանի պետութեան ազգային եւ հայութեան շահերի դէմ՝ թշնամիների հետ ստորագրուած ցանկացած նոր փաստաթուղթ։

Խոր ցաւով ենք արձանագրում կրկին, որ Հայաստանի եւ հայութեան գլխին եկած վերջին պատուհասը՝ արդիւնքն է ՀՀ իշխանութեան տհաս, անհեռատես, պարտուողական եւ մեծամիտ մտայնութեան եւ քաղաքականութեան, որը ոչ միայն անընդունելի, այլ դատապարտելի է։ Պէտք է վերջ տալ ազգը պառակտելու քաղաքականութեանը, ինչպէս նաեւ՝ արտաքին դաշնակիցների ու գործընկերների հետ երկիմաստ եւ ոչ-պատշաճ ընթացակարգերով յարաբերուելու վարքագծին։ Պէտք է մանաւանդ յետ կանգնել թշնամիների հետ զիջողական, հայրենավնաս քայլերից։

Կոչ ենք ուղղում բոլոր արդարամիտ ու տարածաշրջանի իսկական խաղաղութեամբ նախանձախնդիր պետութիւններին դատապարտել Ադրբեջանի յարձակումները Հայաստանի վրայ եւ քայլեր ձեռնարկել դրանց առաջն առնելու համար։

Կոչ ենք ուղղում ՄԱԿ-ին, Ընկերվար միջազգայնականին եւ միջազգային Մարդկային իրաւանց բոլոր կազմակերպութիւններին, եթէ տակաւին հաւատարիմ են իրենց արժէքներին եւ յայտարարած համոզումներին, բողոքի ձայն բարձրացնել հայութեան դէմ կատարուող անարդարութիւնների նկատմամբ։

Յանձնարարում ենք մեր Հայ Դատի բոլոր գրասենեակներին եւ յանձնախմբերին՝ պատկան երկրների ներկայացուցիչներին բացատրել իրականութիւնը, պահանջել աներկբայ դատապարտում, եւ նոր թափ հաղորդել Հայ Դատի պայքարին։

Եւ ի վերջոյ, կոչ ենք ուղղում վերջին ամսուան ընթացքին աշխարհով մէկ բողոքի ցոյցեր եւ հաւաքներ իրականացնող հայ երիտասարդութեանը՝ չհիասթափուել, զինուել յարատեւ պայքարի ոգով եւ վճռակամ ու միասնական ճիգերով պաշտպանել հայրենիքը եւ աներեր հետապնդել Հայ ազգի անժամանցելի եւ արդար իրաւունքների պաշտպանութիւնն ու ձեռքբերումը։

ՀՅԴ ԲԻՒՐՕ
16 Նոյեմբեր, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company