ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Մեր ռեսուրսը հայ ազգն է ամբողջ աշխարհում․ Արամ Համբարյան

17 Նոյեմբեր 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ունեցած ելույթում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշեց, որ միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ «Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել»,- հավելեց նա։

Սրան հետևեց Վաշինգտոնի արձագանքը, սակայն պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչն ուղղված էր Հայաստանին և Ադրբեջանին՝ հավասարապես․ «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար, ներառյալ՝ սահմանների դեմարկացիան»։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մասին Factor.am-ը զրուցել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ։

-Պարո՛ն Համբարյան, երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված էր։ Չնայած իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություններ անելու մասին միջազգային հանրությանն ուղղված Հայաստանի կոչերին՝ ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը դարձյալ հասցեական չէ, ավելին՝ ուղղված է երկու կողմերին։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

-Վերջին զարգացումների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության նման արձագանքն իրականում արտացոլում է Վաշինգտոնի՝ մեկ տարուց ավելի ձախողված քաղաքականությունը։ Թրամփից սկսած մինչև Բայդենի վարչակազմը՝ ձախողում են Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու քաղաքականությունը։ Ադրբեջանն է միակ ագրեսորը, Ադրբեջանն է, որ սկսել է պատերազմն Արցախի դեմ։ Դրանից մեկ տարի հետո Միացյալ Նահանգների քաղաքականությունը մշակողները չեն ընդունում մի պարզ ճշմարտություն, որ Ադրբեջանը նկատում է աշխարհի ձախողված քաղաքականությունը, թույլ արձագանքը իր՝ պատերազմի ագրեսորի նկատմամբ։ Դա վերաբերում է պատերազմում ջիհադիստների մասնակցության վերաբերյալ հետաքննություններ չանցկացնելուն, նաև՝ սահմանին ստեղծված վերջին իրադրությանը։

-ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքում Ջո Բայդենի հաղթանակը որոշակի հույսեր էր արթնացրել․ նա տեղյակ է հայերին վերաբերող խնդիրներից, քարոզարշավի ընթացքում խոսել էր դրանց մասին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նրա վարչակազմը նման քաղաքականություն վարում։

–Այստեղ հարցն այն է, թե ինչ գործողություններ են ընտրվել տարիների ի վեր, անգամ՝ ԱՄՆ-ի հիմնադրումից ի վեր։ Այս վարչակազմը որոշել է չմեղադրել Ադրբեջանին, չմեղադրել պատերազմի հանցագործությունների համար, չհետաքննել Ադրբեջանի կողմից ջիհադիստներին պատերազմում օգտագործելու փաստը, չճնշել Ադրբեջանին, և մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման արդյունքում ձախողումները հաջորդում են մեկը մյուսին։ Սա նման է ֆուտբոլային խաղին․ երբ դու դիտում ես այն, տեսնում ես, որ չգիտես ինչու՝ քո թիմը պարտվում է, բայց շարունակում ես նայել էկրանին, մինչև խաղն ավարտվի։ Այս դեպքում էլ է այդպես․ վարչակազմը շարունակում է ձախողումներն իրար հետևից։

-Ինչ եք կարծում՝ հայկական կողմից, Միացյալ Նահանգերում հայ համայնքից ինչ-որ բան կախված չէ՞։

-Եթե նկատի ունեք, որ պետք է արվի ավելին, ապա համաձայն եմ դրա հետ։ Աշխարհը չի կարող մեր խնդիրներին մեզանից ավելի լուրջ վերաբերվել։ Երբ, օրինակ, Հայաստանի կառավարությունը մայիսից ադրբեջանական ԶՈՒ-ի՝ Հայաստան ներխուժմանն արձագանքում է ցածր մակարդակով, չի կարող ակնկալել, որ աշխարհը դրան ավելի բարձր կարձագանքի։ Մեր առաջնահերթությունները մենք պետք է սահմանենք․ ոչ մեկ մեզանից ավելի չի կարող մտածել մեր գերիների մասին։ Երբ դու քո մակարդակն իջեցնում ես, չես կարող ակնկալել, որ աշխարհն այլ կերպ կարձագանքի․ դա նշանակում է աշխարհաքաղաքականության մասին պատկերացում չունենալ։ Մենք կարիք ունենք Հայաստանի ուժեղ առաջնորդության։

– Դուք այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն տեսնո՞ւմ եք։

–Այո՛, իհարկե։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Խենթերն են գտնում հնար»։ Մենք պարզապես չպետք է թույլ լինենք, պետք է պայքարենք, չխուսափնք դժվարություններից։ Շատերն ասում էին, որ եթե թուրքին, ադրբեջանցուն իրենց ցանկացածը տանք, նրանք երջանիկ կլինեն, եթե տարածք տանք, նրանք մեզ խաղաղություն կտան։ Եկեք մտածենք այդ մասին, նայենք մեր պատմությանը․ երբ նման կերպ ենք վարվել, կորցրել ենք մեր հայրենիքը։ Հիշենք 1915 թվականը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ադրբեջանն Արցախի մեծ մասը գրավելուց հետո ավելի ագրեսիվ է դարձել։ Ես հիմա իսկապես անկեղծ հարց եմ ուղղում Երևանում և այլ վայրերում ապրող մարդկանց, որոնք հայտարարում են, թե ավելին տալու դեպքում խաղաղություն կստանանք, իսկապե՞ս այդպես է։ Ես ունեմ իմ կարծիքն այդ մասին, բայց կուզեի այս օրերին լսել նաև նրանց պատասխանը։

-Ամփոփելով մեր զրույցը՝ կարո՞ղ ենք ասել նաև, որ մենք պետք է աշխատենք միջազգային հանրության հետ, բայց մեծ հույսեր չկապենք նրա հետ։

–Այո՛, մենք մեզ վրա պետք է հույսը դնենք։ Իհարկե, պետք է աշխատենք, համագործակցենք աշխարհի հետ, բայց աչքներս բաց պահենք, չլինենք միամիտ։ Մեր ռեսուրսը մեր ազգն է ամբողջ աշխարհում։ Պետք չէ միամտորեն կարծել, որ ուրիշը մեր խնդիրները կլուծի։

Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company