ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը

04 Դեկտեմբեր 2021

Դեկտեմբերի 3-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը:

Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերզմում:

Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Ղազանչյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ բանաձևի ընդունումը կապված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության ստորագրման մեկ տարուն:

«Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը 2020թ. մարտին ձևավորեց Արցախի բարեկամների շրջանակը՝ ընդգրկելով քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, քաղաքապետեր, լրագրողներ, որոնք այցելել են Արցախ կամ դրսևորել են հայամետ կեցվածք: Ուրախ եմ հայտարարելու, որ շնորհիվ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի և Արցախի բարեկամների շրջանակի, ինչպես նաև վայելելով Կիպրոսի ներկայացուցիչների պալատում համայնքի պետական ներկայացուցչի աջակցությունը, Կիպրոսի խորհրդարանը բանաձև ընդունեց, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ»,- նշել է նա:

Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ Արցախն իրենց համար պարզ հետաքրքրության նյութ չէ, այլ փոքր տարիքից ստացած դաստիարակություն, որը մղում է աննահանջ պայքար ծավալել հայ ժողովրդի իրավունքների համար:

Բանաձևը ներկայացնում ենք ստորև.

«Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատ

Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ

Դատապարտող Բանաձև

Ներկայացուցիչների պալատը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի մեկ տարին լրանալուց հետո

-հաշվի առնելով նախորդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաքում Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակման իր բանաձևը,

-հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևը,

-հաշվի առնելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի (III) կոնվենցիան,

-հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 9-ի ծանուցումը,

-հաշվի առնելով Մարդու Իրավունքների դիտորդական առաքելության 2021 թվականի մարտի 19-ի զեկույցը

-հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հազարավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, ճնշող մեծամասնությամբ հայեր, զոհվել կամ վիրավորվել են և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանվել,

-հաշվի առնելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված Եռակողմ զինադադարի հայտարարության 8-րդ կետը նախատեսում է ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների դիակների փոխանակում,

-հաշվի առնելով, որ հայ ռազմագերիների մի թվաքանակ դեռ ազատ չի արձակվել, զոհվածների դիակները չեն վերադարձվել, իսկ հարյուրավոր հայ գերիների ճակատագիրն անհայտ է,

-հաշվի առնելով, որ շարունակվում են Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները և գործողությունները Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ,

-հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը շարունակում է տուժել հակամարտության հետևանքներից (տեղահանումներ, մարդասիրական օգնության կարիք, մշակութային ժառանգության ոչնչացում, ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության ջրամատակարարման բոլոր աղբյուրների օկուպացիայի պատճառով ջրի խիստ սակավություն),

Ներկայացուցիչների պալատը քվեարկելով

1.Դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի վրա։

2.Դատապարտում է ինչպես թուրքական ռազմական անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի բացահայտ ներգրավվածությունը,

3.Պահանջում է Ադրբեջանին ի կատար ածել զինադադարի մասին հայտարարութան դրույթները, որը նախատեսում է բոլոր գերիների ազատ արձակում, մահացածների դիակների վերադարձ ու անհայտ կորածների ճակատագրի պարզում:

4.Կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրամիությանն ու այլ միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի բնակչությանը, աջակցություն ցուցաբերել տարածքի վերականգնման գործին, փախստականների վերադարձին ու Արցախի տարածքի հայերի կրոնական և մշակութային ժառանգության հուշակոթողների պաշտպանությանը:

5.Անհանգստություն է հայտնում ականների, կասետային ռումբերի ու այլ չպայթած զինամթերքի առկայության կապակցությամբ, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների և հատկապես երեխաների առօրյա կյանքը տարածքում:

6.Կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company